Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Facebook-ի էջում գրված է․
«Արցախում բնակարանաշինսությունը և աշխատատեղերի ստեղծումը՝ առաջնահերթություն: Արցախ աշխատանքային այցի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ։
Այսօր, առավել քան երբևէ, Արցախի վերակառուցման և հայկականության պահպանման գործում մեծ է սփյուռքի դերակատարությունը: Գլխավոր հանձնակատարը կարևորեց սփյուռքի ֆիզիկական կապը Արցախի հետ, այցելությունները, զարգացման և կարողությունների, հմտությունների, գիտելիքների փոխանցման ծրագրերը: Մանե Թանդիլյանը նշեց, որ Արցախը կարող է շուտ ոտքի կանգնել նաև սփյուռքի սոցիալական և տնտեսական ներգրավվածության մեծացման դեպքում՝ հիմնելով սոցիալական ձեռնարատիրություններ, փոքր բիզնեսներ, որոնք Արցախը կդարձնեն ինքնաբավ:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին շարունակել սերտ աշխատանքը և սփյուռքին ներկայացնել Արցախում ներգրավվածության հիմնական ուղղությունները»:
https://www.facebook.com/DiasporaGovAm/posts/1382864738732521?__cft__%5B0%5D=AZXMPUxmgQDjDe4qXfCOeMadkE_v_4PK7aIZMLuBsIBK5K03SzMjuqFgLXMfN-Nv8fBSOx4BsjkmKML8pSfVi3ACBLqcw6uWo-i3iIOmz3S6KHFQKPRDPvjXdbz5bi6HxIjPfOa9h0LrxRpKXYJzyUp-&__tn__=%2CO%2CP-R