Ազատ թի վի
Հայտնի են ՔՊ վարչության անդամի թեկնածուները
Երեկ՝ ապրիլի 30-ին, լրացել է ՔՊԿ Վարչության և Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու թեկնածության առաջադրման ժամկետը։ Այս մասին տեղեկացնում են ՔՊ կուսակցության մամուլի ծառայությունից։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են 65, իսկ Վերահսկող հանձնաժողովի անդամ դառնալու համար՝ 33 կուսակցական։ Որպես Վարչության անդամի թեկնածու ինքնառաջադրվել են. Վահագն Հովակիմյան Տիգրան Գալստյան Դավիթ Խուդաթյան Նաիրա Խառատյան Հեղինե Ոսկանյան Հակոբ…
Մոմավառություն Սպիտակ տան առջև` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով
Սպիտակ տան առջեւ տեղի ունեցած մոմավառությունը Միացյալ Նահանգների նախագահի համար Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջը հիշեցնելու միջոց էր: Դա պահանջ է, որը, ըստ հավաքվածների, անհրաժեշտ է պատմական արդարությունը վերականգնելու եւ ապագայում նման ողբերգությունները կանխելու համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում են ունեցել…
Բուրգոսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բուրգոսը դարձավ Իսպանիայի 34-րդ քաղաքը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Բուրգոսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արարատ» հայկական միության «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» միջնորդագիրը, որը նիստին ներկայացրել է միության անդամ Վահե Պապյանը։ Միջնորդագրի հիման վրա ավագանու 4 կուսակցությունները (Ժողովրդական, Սոցիալիստական, Իմախինա Բուրգոս և Քաղաքացիական) համատեղ ինստիտուցիոնալ հայտարարագիր են հրապարակել, որով դատապարտում են ցեղասպանությունն իրականացնողներին և…
Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդություն է ներկայացրել բարձրագույն դատական խորհրդին՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և դատավորին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այս մասին հայտնում է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երեկ հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների…
Տեղի է ունեցել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնադրման արարողությունը
Այսօր տեղի է ունեցել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնադրման արարողությունը: Ավանը կառուցում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը: Նախօրեին էլ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի ղեկավար Արսեն Քարամյանը իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ էր ներկայացրել կառուցվող ավանի մասին: Նրա գրառումը նույնությամբ ներկայացնում ենք ստորև. ««Վերածնունդ» երիտասարդական ավանը մոտավոր այսպիսի տեսք կունենա ընդամենը երեք տարի անց: Կցանկանայի հրապարակել մի…
Մարդկանց ինքնազգացողությունը վատացել է Յուլիա Նաչալովայի հուղարկավորության ժամանակ
Օրեր առաջ կյանքից հեռացած երգչուհի Յուլյա Նաչալովային այսօր վերջին հրաժեշտ են տալիս, գրում է «Московский комсомолец»-ը: Նշվում է, որ մարդկանց ինքնազգացողությունը վատացել է․ մի կին ուշագնաց է եղել, նրան բժիշկները դուրս են բերել տարածքից: Սգո սրահում հերթապահող բժիշկները հանգստացնող դեղահաբեր են տալիս այն մարդկանց, որոնք վատ են զգում իրենց: Հիշեցնենք, որ երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան…
Մատենադարանի աշխատակիցներն արհեստակցական միություն են ստեղծում
Ս.թ. հունվարի 25-ին ինքնակազմակերպ հանդիպման ընթացքում Մատենադարանի մի խումբ աշխատակիցներ, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով, նախաձեռնել են հիմնադրել Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպություն: Այս մասին հայտնում է կազմակերպության ֆեյսբուքյան էջը: Փետրվարի 1-ի հիմնադիր ժողովի ընթացքում ընտրվել է արհեստակցական կազմակերպության աշխատանքները համակարգող երկու մարմին՝ գործադիր և վերահսկող, հաստատվել է կանոնադրությունը: Արհեստակցական կազմակերպության բարձրագույն մարմինն արհեստակցական կազմակերպության ժողովն…
Մահացել է առաջին ձեռքի էլեկտրական հաշվիչի գյուտարարը
86 տարեկան հասակում մահացել է Ջերի Մերիմանը՝ ձեռքի էլեկտրական հաշվիչի գյուտարարներից մեկը: Այս մասին հայտնում է AP-ն: Նշվում է, որ նա մահացել է հիվանդանոցում՝ սրտի և երիկամի անբավարարության հետևանքով: <Մարդիկ, որոնք նրան ճանաչում էին, խոսում են ոչ միայն նրա փայլուն ուղեղի, այլև բարիության ու հումորի զգացման մասին:
Շատ ավելի հեշտ է Մեսսիի մարզաշապիկը ձեռք բերել մեր խանութից. Բարսելոնան` Մոդրիչի խախտման մասին
«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը կատակել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ Իսպանիայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղից հետո (3:0), որի արդյունքում կապտանռնագույնները դուրս եկան եզրափակիչ: Կատալոնական ակումբը հրապարակել է այն լուսանկարը, որում Մոդրիչը խախտում է կանոնները հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայքարում` քաշելով նրա մարզաշապիկից: «Շատ ավելի հեշտ է Մեսսիի մարզաշապիկը ձեռք բերել մեր օնլայն-խանութից»,- գրված…
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար: Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում»։ Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են. «Կյանքի…
Արի՛, իմ սոխակ | Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանի կատարմամբ (տեսանյութ)
Աշխարհահռչակ ջութակահար Սամվել Երվինյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց «Արի՛, իմ սոխակ» ժողովրդական երգի սեփական կատարումը։ Նա իր հրապարակման մեջ գրել է. «Սիրելի ընտանիք, խնդրում եմ՝ լսեք այս զարմանահրաշ մեղեդին: Լսեք օրվա ընթացքում, նախքան քնելը, եւ ինչպես ասեց այն հրապարակող մարդը՝ երբ լարված եք: Սա կհանգստացնի ձեր նյարդերը. Այն օգնում է ինձ հանգստանալ առօրյայից:…
Մոուրինյուն ակնարկել է, որ շուտով կվերադառնա մարզչական աշխատանքի
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն այսօր ներկա է եղել Ֆրանսիայի Լիգա-1-ի «Լիլ»-«Մոնպելյե» հանդիպմանը: Խաղից հետո Մոուրինյուն հայտնել է, որ կցանկանար աշխատել Ֆրանսիայում. Ժոզեն՝ «Լիլ»-«Մոնպելյե» խաղին «Ինձ պատկերացնում եմ Լիգա-1-ում աշխատելիս: Արդեն աշխատել եմ 4 երկրում ու սիրում եմ ինձ համար նոր մշակույթներ բացահայտել: Նոր առաջնությունում աշխատելը ֆանտաստիկ փորձ կլինի: Այս պահին հանգիստ եմ: Փորձում եմ ժամանակս…
Գևորգ Ղազարյանը խաղադաշտ վերադարձավ
Պորտուգալիայի Պրեմիեր լիգայում կայանում են 22-րդ տուրի հանդիպումները: Այսօր «Շավիշը» սեփական հարկի տակ մրցել է «Բոավիշտայի» հետ: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Երկարատև դադարից հետո «Շավիշի» կազմում խաղադաշտ է վերադարձել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը: Մեր ընտրանու խաղացողը հայտավորված է եղել հանդիպմանը ու դաշտ է դուրս եկել 71-րդ րոպեին՝ փոխարինելով Մակեդոյին: Ղազարյանը վնասվածքի պատճառով…
Պյոնտեկ. 5 խաղում 6 գոլն ավելին է, քան ես սպասում էի
«Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1): 23-ամյա լեհ ֆուտբոլիստն այդ խաղում երկու գոլի հեղինակ է դարձել. «Միշտ հավատացել եմ սեփական ուժերիս ու հույս եմ ունեցել, որ կարող եմ շատ գոլ խփել: Խոստովանում եմ, որ 5 խաղում 6 գոլը ավելին է, քան ես սպասում էի: Գոհ եմ,…














