ազատ ոճ
Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշար․ ուժերն են չափել հայ և վրացի ըմբիշները
Սեպտեմբերի 28-29-ը Երևանում անցկացվեց Անդրանիկ Հարոյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 3-րդ հուշամրցաշարը, որին մասնակցում էին մինչև 23 տարեկան 70 ըմբիշ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից: Միջազգային մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին նեկայացնում ենք ստորև. 57 կգ քաշային կարգ 1. Ռազմիկ Միսակյան 2. Ցոլակ Հովհաննիսյան 3. Կամո Թորոսյան 3. Առաքել Մովսեսյան 61 կգ քաշային կարգ 1. Ռազմիկ…
Աշխարհի առաջնություն․ հայ ըմբիշներից մեկը 1/8 եզրափակչում է, իսկ մյուսը պարտվեց 1/16-ում
Ղազախստանի մայրաքաղաքում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։ Մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները։ 57 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 9-4 հաշվով հաղթեց վրացի Գոգավային։ Հաջորդ մենամարտում, որը լինելու է 1/8 եզրափակչի շրջանակներում, Հարությունյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող Կումար Ռավինի հետ։ Մեր մյուս ըմբիշը՝ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, մեկնարկային գոտեմարտում 5-3…
Գոտեմարտի ընթացքում մրցակցիդ տիտղոսները չեն հետաքրքրում․ Արսեն Հարությունյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում խոսեց սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվելիք աշխարհի առաջնությունից ակնկալիքների մասին: «Ստեփան Սարգսյանի մրցաշարից հետո հավաքի ենք մեկնել Սոչի: Հիմա էլ այստեղ ենք հավաք անցկացնում, որպեսզի լավագույն մարզավիճակում մեկնենք աշխարհի առաջնությանը: Կփորձենք արդարացնել մարզիչների ակնկալիքները: Ես չեմ մտածում, որ 57 կգ…
Արսեն Հարությունյանը պատրաստ է աշխարհի առաջնությանը․ Հաբեթնակ Կուրղինյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանն աշխարհի առաջնության կազմը հայտարարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց սպասելիքների և ըմբիշների մարզավիճակի մասին: «Թիմում լուրջ վասվածքներ չկան, հավաքները նորմալ են անցել: Աշխարհի առաջնությանը հիմնականում ամբողջական կազմով չենք մասնակցել: Այս տարին նույնպես բացառություն չէ: Կազմն ընտրել եմ մինչև ԱԱ-ն կայացած Եվրոպայի առաջնությունում, Եվրոպական խաղերում և միջազգային…
Աշխարհի առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը հայտնի է
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց թիմի կազմը սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնության համար։ Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Լևան Բերիանիձեն (125 կգ): Հիշեցնենք, որ ըմբշամարտի աշխարհի…
Վազգեն Թևանյանը տակտիկական սխալներ թույլ տվեց և պատժվեց․ Ավետիք Վարդանյան
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտված երիտասարդական աշխարհի առաջնությունը. «Գիտեք, որ երիտասարդական Եվրոպայի առաջնության ժամանակ թիմի կեսը վնասվածք ուներ և հանդես եկանք երկրորդ կազմով: ԱԱ-ի ժամանակ վնասվածք ստացած ըմբիշներից երկուսը ապաքինվել էին և նրանց ընդգրկեցինք կազմ՝ հույս ունենալով, որ այդ ժամանակահատվածում նրանք…
Գոհ եմ ցույց տված արդյունքիցս․ ըմբիշ Դավիթ Գևորգյան
Հուլիսի 23-24-ը Վանաձորում կայացած Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի 24-րդ միջազգային մրցաշարում 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Երիտասարդ հայ ըմբիշը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ սա իր 2-րդ մասնացկությունն է այս մրցաշարին. «Մրցակցությունը բարձր էր, քանի որ քաշս օլիմպիական է: Առաջին գոտեմարտս նորմալ անցկացրեցի, բայց մրցակիցս ուժեղ էր՝ պարտվեցի (Մագոմեդխաբիբ Կադիմագոմեդովը…
Կուրղինյանը խոսել է Ստեփան Սարգսյանի անվան ընբշամարտի մրցաշարի մասին
Ստեփան Սարգսյան անվան ազատ ոճի միջազգային 24-րդ մրցաշարի ավարտից հետո Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց մրցաշարը և հայ ըմբիշների ելույթները․ «Մրցաշարից, ընդհանուր առմամբ, գոհ եմ: Բազմաթիվ մարզիկներ էին ժամանել և կար մրցակցություն։ Մեր ըմբիշների մեծամասնությունը ևս մասնակցում էին մրցաշարին՝ ունեցանք մրցանակակիրներ: Վարկանիշային աշխարհի առաջնությունից առաջ սա մեր…
Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի եզրափակչում են
Վանաձորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը։ Այս անգամ չեմպիոնի կոչման համար պայաքարում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի և Վրաստանի ավելի քան 120 ըմբիշներ, որոնց թվում են աշխարհի չեմպիոնններ Բեկխան Գոյգերիևը, Խիթակ Ցաբոլովը, Եվրոպայի չեմպիոններ Սոսլան Կցոևը և Արսեն Հարությունյանը։ Հուլիսի 24-ին կայանալիք եզրափակիչների մասնակցիներին…
Մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մրցաշարը․ ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
Վանաձորում մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցում են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հունաստանից, Բելառուսից, Քաթարից և Ղազախստանից ժամանած ավելի քան 100 մարզիկ: Հայ ըմբիշների համար այս մրցաշարն ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային ԱԱ-ի համար: Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար, որը հոգացել է…
Եվրոպական խաղեր․ Վալոդյա Ֆրանգուլյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) երկրորդ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր դառնալու հնարավորություն ունի։ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 7-րդ օրը Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։ Ֆրանգուլյանը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Մեդալային գոտեմարտում Վալոդյայի մրցակիցը կլինի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանը։…
Եվրոպական խաղեր․ Ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց ադրբեջանցի մարզիկին
Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։ Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևն էր։ Հայ ըմբիշը պարտվեց 0։6 հաշվով։ Սարգիս Հովսեփյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։ Հովսեփյանի մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 2։13 հաշվով։…
Պատանեկան ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Հունիսի 17-23-ը Իտալիայի Ֆանեցա քաղաքում կայանալու է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը. 45 կգ Էդիկ Հարությունյան 48 կգ Հարություն Հովհաննիսյան 51 կգ Արսեն Բակալյան 55 կգ Հայկ Աբրահամյան 60 կգ Գենիկ Ասատրյան 65 կգ Տիգրան Ղազարյան 71 կգ Մենուա Յարիբկեյնա 80 կգ Տիգրան Առաքելյան 92 կգ Լյովա Գեւորգյան…
Հայ ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել
Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց շվեցարացի Տոբիաս Պորտմանին ու դարձավ բրոնզե մեդալակիր: Մինչև 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակի հետ, սակայն մրցակիցը չներկայացավ և Ավագյանը դարձավ բրոնզե…














