fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը պարտվեց ադրբեջանցի մարզիկին

Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։

Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևն էր։

Հայ ըմբիշը պարտվեց 0։6 հաշվով։

Սարգիս Հովսեփյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։

Հովսեփյանի մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 2։13 հաշվով։

Եթե Ալիևը և Օդիկաձեն դուրս գան եզրափակիչ, Ֆրանգուլյանը և Հովսեփյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանան։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ