Աթենք
Աթենքը Վաշինգտոնից աջակցություն է խնդրել Թուրքիայի հետ խնդիրների դեպքում
Աթենքը Վաշինգտոնից կապի մաքուր գիծ է խնդրել Թուրքիայի հետ խնդիրների առաջացման դեպքում։ Այս մասին ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Վաշինգտոնում հանդիպումից հետո։ Այս մասին հաղորդում է Ekathimerini-ն։ Դենդիասն ասել է, որ երջանիկ է, որ իր առաջին հանդիպումներից մեկը որպես արտգործնախարար եղել է Պոմպեոյի հետ, որի հետ քննարկել…
Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում. ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել երկրպագուներին Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում ազգային թիմին աջակցելու համար։ «Հատուկ շնորհակալություն Հունաստան ժամանած մեր երկրպագուներին։ Ձեր ձայները լսելի էին ամբողջ խաղի ընթացքում»: https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10162021309025247 Հիշեցնենք՝ հունիսի 11-ին, Աթենքում մեր ընտրանու ֆուտբոլիստները 2:3 հաշվով հաղթել են Հունաստան ընտրանուն։
Մխիթարյանն ու Սոկրատիսը ջերմ հանդիպում են ունեցել խաղից հետո
Հայաստանի և Հունաստանի հավաքականների ավագներ Հենրիխ Մխիթարյանն ու Սոկրատիս Պապաստատոպուլոսը թիմերի միջև Աթենքում կայացած խաղից հետո ջերմ հանդիպում են ունեցել: Նրանք զրուցել են միմյանց հետ և գրկախառնվել: Մխիթարյանն ու Սոկրատիսը մտերիմ ընկերներ ու թիմակիցներ են: Ֆուտբոլիստները միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում», իսկ այժմ՝ Լոնդոնի «Արսենալի» գույները: Լուսանկարները՝ Armsprot.am-ի: Հիշեցնենք՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում…
Հունաստանը կպաշտպանի իր իրավունքը բացառիկ տնտեսական գոտում
Աթենքը նախազգուշացրել է Անկարային, որ Հունաստանը կպաշտպանի իր օրինական իրավունքն իր բացառիկ տնտեսական գոտում, և որ դրան ակտիվորեն աջակցում են ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Այս մասին հաղորդում է Ekathimerini-ն: 1942 թվականի հունիսին Կրետե կղզում գերմանական զորքերի շրջափակման հակազդմանը նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Պավլոպուլոսը հայտարարել է, որ,…
Աթենքում կառուցել են առաջին մզկիթը
Աթենքում երկրի անկախության հռչակումից հետո ավարտվել է առաջին մզկիթի կառուցումը։ Ուրբաթ օրը Հունաստանի կրթության և կրոնի հարցերով նախարար Կոստաս Գավրօղլուն այցելել է այդտեղ աշխատանքների ընթացքին տեղեկանալու համար։ Այս մասին հայտնել է Կրթության նախարարությունը: «Սա չափազանց կարևոր օր է մեր երկրի համար, երբ բազմաթիվ հակասություններից և խոչընդոտներից հետո մեզ հաջողվեց կառուցել մզկիթը մեր քաղաքացիների՝ մահմեդականների համար,…
Հունաստանում ֆերմերները փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում: https://www.youtube.com/watch?v=rRVEsLgYxbo
Հունական խորհրդարանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ 130 մարդ է ձերբակալվել
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գտնվող խորհրդարանի շենքի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ 130 տեղի բնակիչ է ձերբակալվել, հայտնում է CTB-ն: Նշվում է, որ հանրահավաքին հազարավոր մարդիկ են մասնակցում: Ցուցարարները դեմ են Մակեդոնիայի անվանումը Հյուսիսային Մակեդոնիայով փոխարինմանը: Սկզբում ցույցերը խաղաղ էին, սակայն ավելի ուշ մասնակիցները սկսել են իրավապահների ուղղությամբ շշեր և քարեր նետել: Ի պատասխան՝ ոստիկաններն արցունքաբեր…
Աթենքում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել
Աթենքում բողոքի ակցիա է կազմակերպվել Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխության պատճառով: Ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ քարեր, շշառումբեր, ներկի տարաներ և այլ իրեր են նետել: Իրավապահներն էլ արցունքաբեր գազ են կիրառել: Հույներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության միջև ձեռք բերված…
Հունաստանում ուսուցիչների բողոքի ցույցերը շարունակվում են
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն ընդդեմ աշխատանքի ընդունման նոր օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև: Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձել են մուտք գործել խորհրդարան, ինչին ի պատասխան՝ իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին: Հունաստանում ցույցերը…
Հունաստանի պաշտպանության նախարարը ի նշան բողոքի հրաժարական տվեց
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հրաժարական տվեց՝ ի նշան բողոքի ընդդեմ Մակեդոնիայի հետ գործարքի: Գործարքի էությունը կայանում է նրանում, որ Աթենքը չի խոչընդոտի Մակեդոնիայի փորձերին՝ միանալ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Մակեդոնիայի անվանափոխության հետ կապված պատմության պատճառով ես չեմ կարող մնալ նախարարի աթոռին», ասել է Կամենոսը: Հիշեցնենք, որ Հունաստանն առ այսօր պնդում էր, որ Մակեդոնիան իր շրջաններից…
Աթենքում ցրտի և ձյան պատճառով փակվել են դպրոցները
Հունաստանում ձյուն Է տեղացել, լույս հունվարի 8-ի գիշերը ձնատեղում Է եղել Աթենքում, եղանակի պատճառով փակվել են դպրոցները Ատտիկա մայրաքաղաքային տարածաշրջանի շրջանների մեծ մասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հունաստանում տեղումնառատ եղանակ Է հաստատվել դեկտեմբերի վերջին, ձյուն Է տեղացել երկրի հյուսիսում եւ կենտրոնական մասում, մի քանի շրջաններում գրանցվել են տեղատարափներ: Անբարենպաստ եղանակի զոհ Է դարձել արդեն երեք մարդ:…
Աթենքում անարխիստները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան շենքի վրա
Աթենքում անարխիստները հարձակվել են ԱՄՆ դեսպանատան շենքի վրա։ «Ռուբիկոն» անվանումը կրող խմբավորումը կարմիր ներկով լցված շշեր է նետել շենքի ուղղությամբ,- այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Խմբավորման անդամները ԱՄՆ-ին մեղադրում են Հունաստանի ներքին գործերին միջամտելու համար: Աղբյուրի փոխանցմամբ խմբավորման անդամները ներկով են պատել դեսպանության մուտքը: Միջադեպից հետո ձերբակալվել է 8 մարդ:
Աթենքի կենտրնում եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել
Աթենքի կենտրոնում Սուրբ Դիոնիսի եկեղեցու մոտակաքում պայթյուն է որոտացել. հայտնում է Sputnik Греция-ն: Վիրավորվել է ոստիկանը, ով մոտեցել է ռումբին: Տեղեկության համաձայն` նա ձեռքի և գլխի շրջանում վնասվածքներ է ստացել և տեղախովել հիվանդանոց: Այլ մանրամանսեր հայտնի չեն:













