ԱԺ նիստ
Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ խորհրդարանի ներկա մեծամասնությունը նախորդի արտապատճենը չէ, դրա համար էլ նախագծեր են առաջարկում ու քննարկման ներկայացնում, բայց մեծամասնությունը պետք է այնպես անի, որ այդ նախագծերը հասնեն ԱԺ լիագումար նիստին ու քննարկվեն պատգամավորների կողմից։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ ամբիոնից իր իշխանական գործընկերներին դիմելիս։ «Մենք չենք կարծում, որ…
Կոչ ենք անում հանդուրժողականություն, կոչ ենք անում հրաժարվել նակին վատ սովորություններից. Գևորգ Գորգիսյան
«Այո՛, մենք կոչ ենք անում հանդուրժողականության, կոչ ենք անում հրաժարվել նախկին վատ ավանդույթներից և ձևավորել նոր, բարի, դրական ավանդույթներ, որոնցով մենք հետագայում կկարողանանք հպարտանալ», – այս մասին այսօր իր իշխանական գործընկերներին ԱԺ ամբիոնից ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ Նա հիշեցրեց, որ թեև հիմա իշխանական պատգամավորներն իրենց մեղադրում են նախագծերում թվեր չներառելու մեջ, բայց երբ…
Օրենքների նախագծերի քննարկումների կառուցողական մթնոլորտն ԱԺ լիագումար նիստում, ցավոք, չի ունենում տրամաբանական շարունակություն
Խորհրդարանի հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների կառուցողական մթնոլորտն ԱԺ լիագումար նիստում, ցավոք, չի ունենում տրամաբանական շարունակություն։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ ճիշտ չէ այն դիրքորոշումը, երբ իշխանական խմբակցության պատգամավորներին ներկայացնում են որպես սեփական կարծիք չունեցողներ, որոնք առկախված են կառավարության առաջադրած կարծիքից։ Նրա խոսքով՝ այս քննարկումներում…
«Արհմիությունների մասին» նախագիծն օրակարգ չընդունվեց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սարգիս Խանդանյանն ԱԺ նիստի ժամանակ դիմեց իր գործընկերոջը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Շաքե Իսայանին, հորդորեց հետայսու հանձնաժողովի տեսանկյունը ներկայացնելիս խորհրդարանական ամբիոնից ներկայացնել հանձնաժողովի տեսակետը, ոչ թե սեփական կարծիքը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հեղինակած «Արհմիությունների մասին» նախագիծն օրակարգ չընդունվեց: Պատգամավորների քվեարկության պատկերը հետևյալն էր. կողմ՝ 36, դեմ՝ 53, ձեռնպահ՝…
Արարատ Միրզոյանը խոստացավ՝ շուտով ԱԺ օրակարգը հագեցած կլինի
7-րդ գումարման ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը մեկնարկեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պարզաբանումներով։ «Լրատվամիջոցներում անդրադարձ էր եղել այն մասին, որ մեր նստաշրջանի օրակարագը հագեցած չէ։ Ես ուզում եմ ասել, որ սա օբյեկտիվ պատճառներ ունի. Նախևառաջ նախկինում Ազգային ժողովի ընտրությունները տեղի էին ունենում մայիսին և մինչև այս փուլին հասնելը Ազգային ժողովն ունենում էր 3 ամիս ժամանակ ու…
Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները
Այսօր Աժ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները՝ ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որում կամրագրվի ծրագրի կատարման երաշխիքները, ռիսկերը, իրականացման գործիքակազմն ու մեխանիզմները և պարտավորությունները մինչև 2023թ-ը՝ ըստ տարիների ու ըստ կառույցների պատասխանատվությունների: «Ձեր վերաբերմունքից կախված կլինի, թե ԲՀ խմբակցության ներկայացուցիչներով ինչպիսի քաղաքական դիրքրոշում մենք կունենանք»,- ասաց…
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու ծրագրեր ունենք. Նիկոլ Փաշինյան
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը կփակվի, այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին։ «Այո, մեր կառավարությունն ունի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակելու ծրագիր», – պատգամավորի ճշտող հարցին արձագանքեց վարչապետը։
Խորհրդարանը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Նա տեղեկացրել է, որ ծրագիրը քննարկելու նպատակով ԱԺ նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին` ժամը 10։00-ին։








