ԱՄԷ

  • Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով

    Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով

    Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ՝ սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան առաջին անգամ կլուսավորվի Հայաստանի ազգային դրոշի գույներով: Ինչպես փոխնացում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը, արարողությունը տեղի կունենա ժամը 21:10-ին։ https://www.facebook.com/ArmEmiratesEmbassy/photos/a.329176597202671/2357933214326989/?type=3&theater

  • Սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում հանդես կգա ելույթով

    Սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում հանդես կգա ելույթով

    Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում։ Նշենք, որ նվագախումբը նույն թատրոնում հանդես է եկել նաև այս տարվա փետրվարի 28-ից մարտի 2-ը, և հաշվի առնելով հաջող ելույթները՝ նվագախումբը մի քանի ամիս անց դարձյալ Դուբայի օպերային թատրոնում հանդես գալու հրավեր է ստացել։ Հայաստանի պետական սիմֆոնիկ…

  • Նախարար Պապիկյանն Աբու Դաբիում հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահի հետ

    Նախարար Պապիկյանն Աբու Դաբիում հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահի հետ

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները: Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին հրավիրել է Հայաստան: ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի…

  • Նախարար Պապիկյանը ԱՄԷ-ում կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին

    Նախարար Պապիկյանը ԱՄԷ-ում կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին

    Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում սեպտեմբերի 9-11-ը նախարար Պապիկյանը կմասնակցի Համաշխարհային էներգետիկ 24-րդ համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

  • Եմենում գրավել են նախագահական պալատը

    Եմենում գրավել են նախագահական պալատը

    Եմենցի անջատողականները գրավել են Ադեն նավահանգստային քաղաքն ու նախագահական պալատը կառավարության զորքերի հետ պայքարից մի քանի օր անց։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։ Ուժերը, որոնք միավորված են ԱՄԷ-ի կողմից աջակցություն ստացող Հարավային անցումային խորհրդի հետ, հայտարարել են, որ այժմ վերահսկում են զինվորական ճամբարներն ու նախագահական պալատը։ Անջատողականների ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահական պալատը գրավել…

  • Կինը ներկայացել է որպես արքայադուստր և թալանել ոսկերչական խանութը Փարիզում

    Կինը ներկայացել է որպես արքայադուստր և թալանել ոսկերչական խանութը Փարիզում

    Փարիզում մի կին, ներկայանալով որպես Արաբական Միացյալ Էմիրություններից արքայադուստր, 1.6 միլիոն եվրո արժողությամբ զարդեր է գողացել ոսկերչական խանութից։ Այս մասին հաղորդում է LCL-ն: Ինչպես նշվում է, կինը մտել է զարդերի խանութ և որպես արաբական արքայադուստր ներկայացել: Խանութի սեփականատերը մի քանի ժամ նրան ցույց է տվել զարդերը: Հաճախորդը մի քանի զարդ է ընտրել՝ խոստանալով հաջորդ օրը…

  • Իրանն ազատ է արձակել կալանված լցանավի հնդիկ անդամներին

    Իրանն ազատ է արձակել կալանված լցանավի հնդիկ անդամներին

    Իրանի իշխանություններն ազատ են արձակել ինը հնդկաստանցիներին՝ պանամական Riah կալանված լցանավի անդամներին: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է The Times of India թերթը: Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրությունների նավահանգիստներից մեկում գրանցված լցանավը՝ պանամական դրոշի ներքո դադարեցել է ազդանշաններ տալ այն բանից հետո, երբ Պարսից ծոցում ուղեգծից շեղվել է դեպի Իրանի կողմը: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի…

  • Դեսպան Մկրտումյանի հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի հետ

    Դեսպան Մկրտումյանի հանդիպել է ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարարի հետ

    Հուլիսի 16-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության նախարար Թանի ալ-Զեյուդիի (Thani al-Zeyoudi) հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին շրջակա միջավայրի բնագավառում երկու երկրների միջև փորձի փոխանակման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև գյուղատնտեսության բնագավառում հնարավոր համագործակցության, այդ ոլորտում ներգրավված գործարարների…

  • Դեսպան Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ

    Դեսպան Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ

    Հուլիսի 14-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարար Հուսեյն Բին Իբրահիմ Ալ Համմադիի (Hussein Bin Ibrahim Al Hammadi) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության բնագավառում երկու երկրների փորձի, ինչպես նաև համատեղ կրթական և գիտական ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մայիսին Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում…

  • Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը

    Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության պատվիրակությանը

    Հուլիսի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է էմիրաթական «Մասդար» ընկերության գործադիր տնօրեն Մուհամեդ Ջամիլ Ալ Ռամահիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ Սայեղի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը և համոզմունք հայտնել, որ նոր էջ է բացվում հայ-էմիրաթական համագործակցության համար՝ հատկապես տնտեսական…

  • Արայիկ Հարությունյանն ընդունել է Շարժայի կառավարության պատվիրակությանը

    Արայիկ Հարությունյանն ընդունել է Շարժայի կառավարության պատվիրակությանը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի կառավարական հարցերով գործադիր նախագահ, Շարժայի էմիր Սուլթան բին Մուհամմադ Ալ-Կասիմիի ընտանիքի ներկայացուցիչ Շեյխ Ֆահիմ Ալ-Կասիմի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման առանցքում Հայաստանի Հանրապետության և Շարժայի Էմիրության միջև նախարարության մանդատի ներքո գտնվող ոլորտներում համագործակցության հաստատումն էր՝ հատկապես նորարարական տեխնոլոգիաների կիրառման համատեքստում։ ՀՀ կրթության,…

  • Պարսից ծոցում լարվածությունը կարող է հաղթահարվել միայն քաղաքական ճանապարհով. ԱՄԷ

    Պարսից ծոցում լարվածությունը կարող է հաղթահարվել միայն քաղաքական ճանապարհով. ԱՄԷ

    Պարսից ծոցում լարվածությունը կարող է հաղթահարվել միայն քաղաքական ճանապարհով: Այդ մասին թվիթերյան միկրոբլոգում հայտարարել է ԱՄԷ-ի ԱԳ նախարար Անվար Գարգաշը: «Ճգնաժամը պահանջում է կոլեկտիվ ուշադրություն, նախ, լարվածությունը թուլացնելու և քաղաքական որոշում փնտրելու համար երկխոսության և բանակցությունների միջոցով: Տարածաշրջանային ձայները կարևոր են հաստատուն որոշումներ կայացնելու համար»,-ընդգծել է նա: Նշենք, որ տարածաշրջանում իրավիճակը վատթարացել էր Օմանի ծոցում…

  • ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

    ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել

    ԱՄՆ-ն իրանցի 13 ֆիզիկական և 12 իրավաբանական անձի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում նրա միջնորդների հետ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։ Պատժամիջոցներն ուղղված են Չինաստանում և ԱՄԷ-ում կազմակերպությունների դեմ, որոնք օգնում են Իրանին բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրի առաջխաղացման համար տեխնոլոգիաներ և նյութեր ստանալ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ…

  • ԱՄԷ-ն օգնել է կառուցել ֆրանսիական թատրոնը

    ԱՄԷ-ն օգնել է կառուցել ֆրանսիական թատրոնը

    ԱՄԷ-ն 10 մլն եվրո է հատկացրել Փարիզի սահմաններից դուրս գտնվող ֆրանսիական թատրոնի վերականգնման համար: Այս մասին հաղորդում է AFP-ն: Ֆոնտենբլո պալատում գտնվող Նապոլեոն III-ի թատրոնը կառուցվել է 1853 և 1856 թվականների միջև՝ Նապոլեոն I-ի զարմիկի կառավարման տարիներին: Այն բացվել է 1857 թվականին, սակայն օգտագործվել է միայն 12 անգամ մինչև 1870 թվականին Նապոլեոն III-ի տապալումից հետո…

  • Արմեն Սարգսյանը ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին

    Արմեն Սարգսյանը ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահին

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հունիսի 17-ին ընդունել է Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի անդամ Ահմադ բին Մուհամմադ Ալ-Ջարուանիին: Նա Հայաստանում է՝ Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդին Հայաստանի Ազգային ժողովի հնարավոր անդամակցությանն առաջարկություն ներկայացնելու առաքելությամբ: Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի գործունեությունը հիմնականում ուղղված է սոցիալական և մարդասիրական ոլորտներին առնչվող…