ԱՄՆ-ն իրանցի 13 ֆիզիկական և 12 իրավաբանական անձի դեմ պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Թեհրանի միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում նրա միջնորդների հետ, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Պատժամիջոցներն ուղղված են Չինաստանում և ԱՄԷ-ում կազմակերպությունների դեմ, որոնք օգնում են Իրանին բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրի առաջխաղացման համար տեխնոլոգիաներ և նյութեր ստանալ։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ պատժամիջոցներ են սահմանվել ինչպես առանձին անձանց, այնպես էլ ձեռնարկությունների ցանցերի դեմ, որոնք աշխատում են Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման «Քուդս» էլիտար ստորաբաժանման և լիբանանյան «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության հետ, որին աջակցում է Իրանը։
«Սրանք ընդամենը առաջին քայլերն են՝ ի պատասխան Իրանի սադրիչ գործողությունների»,-ասել է ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ Իրանի գործողությունները «անթույլատրելի և անընդունելի» որակելով։
«Իրանն ընտրություն ունի։ Մենք Իրանի հետ կառուցողական կաշխատենք, երբ նա կատարի իր միջազգային պարտավորվածությունները, սակայն կպնդենք նաև մեր հակվածությունն Իրանի ագրեսիվ, ապակայունացնող գործունեությանը հակազդելուն»,-հավելել է նա։