Ամն

  • Կատարը և Քուվեյթը միանում են Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային կոալիցիային

    Կատարը և Քուվեյթը միանում են Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային կոալիցիային

    Կատարը և Քուվեյթը հայտարարել են, որ իրենք ևս միանում են Պարսից ծոցում ԱՄՆ-ի գլխավորությամբ ռազմածովային կոալիցիային, որը ստեղծվել է նավթային տանկերների վրա մի շարք հարձակումներից հետո։ Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտնել է կոալիցիայի շտաբի պետ, բանակի գնդապետ Ջոն Կոնկլինը։ Կոալիցիան, որ բազավորված է Բահրեյնում և հայտնի է որպես Ծովում անվտանգության միջազգային կառույց (IMSC),…

  • Սպիտակ տանը պատրաստվում են Սուրբ ծնունդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Սպիտակ տանը պատրաստվում են Սուրբ ծնունդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Սուրբծննդյան եղևնին արդեն Սպիտակ տանն է։ Այն ավելի քան հինգ ու կես մետր է։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Ծառն աճեցվել է Փենսիլվանիա նահանգում: Այն կզարդարեն կամավորները, այնուհետև, ավանդույթի համաձայն, այն կտեղադրվի Սպիտակ տան երկնագույն սենյակում: Սպիտակ տան դռների մոտ եղևնին հասցվել է ձիակառքով, որտեղ այն դիմավորել է ԱՄՆ առաջին տիկին…

  • Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

    Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

    Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մոնթե Մելքոնյանը, ով նաև հայտնի է Ավո մականունով ծնվել է 1957 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Կրթություն ստացել է Միացյալ Նահանգներում. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի…

  • Լինդսի Գրեմը խոստացել է այլևս վետո չկիրառել Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ

    Լինդսի Գրեմը խոստացել է այլևս վետո չկիրառել Հայոց ցեղասպանության բանաձևի դեմ

    Լինդսի Գրեմը խոստացել է հաջորդ քվեարկությանը վետո չկիրառել Ցեղասպանության բանաձի դեմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Կարծես նրա նկատմամբ հանրային ճնշումն ազդել է: Միաժամանակ Գրեմը ասել է, որ իրեն Սպիտակ Տան մի պաշտոնյա է խնդրել վետո կիրառել թուրք-ամերիկյան հարաբերությունները «փրկելու» նպատակով: «Հաջորդ քվեարկությանը ես դա չեմ…

  • Մայք Փենսը այցելել է Իրաքում ամերիկյան զորքերին

    Մայք Փենսը այցելել է Իրաքում ամերիկյան զորքերին

    ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը շաբաթ օրը Շնորհակալության տոների նախօրեին այցելել է Իրաքում ամերիկյան զինծառայողներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Իր այցի շրջանակներում Փենսը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Ադել Աբդ Ալ Մահդիի հետ։ ԱՄՆ փոխնախագահն այցելել է Իրաքի արևմուտքում գտնվող Ալ Ասադ ռազմաօդային բազա, որտեղ տեղակայված են ամերիկյան զորքերը։

  • Երախտապարտ ենք Իտալիային Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու համար․ Մնացականյան

    Երախտապարտ ենք Իտալիային Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունելու համար․ Մնացականյան

    ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Rai 24 լրատվականին։ Նախարարը կարևորել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Հայերը երախտապարտ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր…

  • Թրամփն արդարացրել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանի պաշտոնազրկումը

    Թրամփն արդարացրել է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպանի պաշտոնազրկումը

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչին, որը ցուցմունքներ է տալիս իմպիչմենթի շրջանակում, մեղադրել է այն բանում, որ նա հրաժարվել է իր լուսանկարը դնել դեսպանատանը: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ուրբաթ հեռուստաալիքի «Fox և ընկերներ» առավոտյան շոուի ժամանակ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփն արդարացրել է այն, որ Մարի Յովանովիչը հեռացվել է դեսպանի պաշտոնից: «Այդ…

  • ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի կապ նախարարի դեմ

    ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի կապ նախարարի դեմ

    ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի կապի նախարարի դեմ Իրանում վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ընթացքում լայնամասշտաբ ինտերնետ ցենզուրայում դերի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Պատժամիջոցները, որոնք սահմանվել են նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի-Ջահրոմիի դեմ, արգելափակում է ԱՄՆ իրավասության տակ գտնվող նրա ցանկացած գույք: «Իրանի առաջնորդները գիտեն, որ ազատ և բաց ինտերնետը բացահայտում է նրանց…

  • Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության պատվիրակությանը

    Հակոբ Արշակյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության պատվիրակությանը

    ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և կայուն զարգացման գրասենյակի հատուկ հարցերով խորհրդական Ջեֆֆրի Փարեթչանին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Հակոբ Արշակյանը խոսել է տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիական ոլորտի զարգացման կարևորության մասին։ Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող Հայաստանի կառավարության քաղաքականությունը, նախարարության առաջնահերթություններն ու ծրագրերը,…

  • ԱՄՆ նախկին պետքարտուղարը անհանգստություն է հայտնել Չինաստանի հետ սառը պատերազմի վերաբերյալ

    ԱՄՆ նախկին պետքարտուղարը անհանգստություն է հայտնել Չինաստանի հետ սառը պատերազմի վերաբերյալ

    ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրական հակամարտությունը բացասական սցենարի դեպքում կարող է հանգեցնել ավելի արմատական հետևանքների, քան Առաջին համաշխարհայինի պատերազմը։ «Մեր համատեղ նպատակների քննարկումը և հակամարտության ազդեցությունը սահմանափակելու փորձy սկզբունքորեն կարևոր են թվում ինձ համար: Եթե թույլ տանք, որ հակամարտությունը զարգանա առանց վերահսկողության, ապա արդյունքներն ավելի վատ…

  • Պոմպեոն կոչ է արել Իրանի ցույցերից լուսանկարներ ուղարկել Պետդեպարտամենտ

    Պոմպեոն կոչ է արել Իրանի ցույցերից լուսանկարներ ուղարկել Պետդեպարտամենտ

    ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Իրանում բողոքի ակցիա իրականոցնողներին կոչ է արել Պետդեպարտամենտ ուղարկել այն լուսանկարներն ու տեսագրությունները, որոնցում հստակ երևում են են իրանական իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերը և մարդու իրավունքների այլ խախտումները։ «Ես խնդրել եմ իրանցի բողոքողներին մեզ ուղարկել տեսագրություններ, լուսանկարներ և այլ տեղեկատվություն, որոնք վկայում են իրանական ռեժիմի կողմից բողոքների ճնշման խիստ միջոցների…

  • Հանրապետականները մտադիր են սահմանափակել իմպիչմենտի գործընթացը 2 շաբաթով․ The Washington Post

    Հանրապետականները մտադիր են սահմանափակել իմպիչմենտի գործընթացը 2 շաբաթով․ The Washington Post

    Մի խումբ հանրապետական սենատորներ և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչներ նոյեմբերի 21-ին հանդիպել են, որ քննարկեն նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման գործընթացի հնարավոր սահմանափակումը մինչև երկու շաբաթ: Այս մասին գրում է The Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրների: Թերթի տվյալներով՝ հանրապետականները կարծում են, որ երկու շաբաթը միանգամայն բավական է, որ գործընթացը բավարար օրինականություն ստանա, բայց էական վնաս…

  • Ադամ Շիֆը համեմատել է Թրամփին և Նիքսոնին

    Ադամ Շիֆը համեմատել է Թրամփին և Նիքսոնին

    Ուկրաինայի նկատմամբ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի գործողություններն «դուրս են գալիս այն բանի շրջանակներից», ինչն արել է ԱՄՆ-ի 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը Թրամփի պաշտոնազրկման գործի հետաքննության շրջանակներում հատուկ կոմիտեում կայացած հրապարակային լսումների ավարտին։ Կոնգրեսականի խոսքով՝ Թրամփի կողմից իշխանության չարաշահումն ակնհայտ է…

  • Թուրքիան պատրաստվում է օգտագործել S-400-ները․ Հուլուսի Աքար

    Թուրքիան պատրաստվում է օգտագործել S-400-ները․ Հուլուսի Աքար

    Թուրքիան պատրաստվում է օգտագործել Ռուսաստանից ձեռք բերած S-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին, ինչպես փոխանցում է Anadolu լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Այժմ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը, որը պետք է շահագործի S-400 համակարգերը, դասընթացներ է անցնում, որից հետո էլ տեղի կունենան համակարգերի կիրառման հետ կապված միջոցառումները»,-նշել է Աքարը: Հիշեցնենք, որ S-400 համակարգերի…