fbpx
Հասարակություն

Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:

Մոնթե Մելքոնյանը, ով նաև հայտնի է Ավո մականունով ծնվել է 1957 թվականին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Կրթություն ստացել է Միացյալ Նահանգներում. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:

1980-ին անդամագրվել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին` «ԱՍԱԼԱ»-ին: Այդ և հաջորդ տարիներին իր ռազմական գիտելիքները կատարելագործել է ՀԱՀԳԲ-ի ռազմական կայանում 1983-ի գործելաձևի և կազմակերպչական խոր տարաձայնությունների պատճառով մի խումբ ընկերների հետ հեռացել է «ԱՍԱԼԱ»-ից ու ապրել լիակատար մեկուսացման պայմաններում:

ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ