Ամն
Թրամփը Apple-ի տնօրենին խնդրել է օգնել ԱՄՆ-ում 5G-ի ստեղծման գործում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկին առաջարկել է քննարկել 5G արագագործ անլար ցանցերի համար հեռահաղորդակցային ենթակառուցվածքների զարգացմանն օժանդակելու հարցը: Ընկերության տեխասյան գործարան իր այցելության ժամանակ Թրամփը հանդիպել է Քուկին և խնդրել «տեսնել՝ արդյոք կկարողանա՞ Apple-ը ներգրավել ԱՄՆ-ում 5G-ի ստեղծմանը»: Երբ ԱՄՆ նախագահն այցելել է ընկերության տեխասյան գործարան, հանդիպել է Քուկին և խնդրել…
ԱՄՆ-ում չեն ցանկանում ռազմավարական ակտիվներ տեղակայել Թուրքիայում
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Գրեյս Մենգն ու Գուս Բիլիրակիսը օրինագիծ են ներկայացրել, որն արգելում է Թուրքիայում ԱՄՆ ռազմավարական ակտիվների տեղակայումը՝ ընդգծելով Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը։ Այս մասին հաղորդում է Greek Reporter-ը: Բիլիրակիսը նշել է, որ ԱՄՆ-ը չի կարող վստահել Թուրքիային և նրան հուսալի դաշնակից համարել, քանի դեռ Թուրքիան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկողության տակ է: «Թուրքիայում…
Թրամփը խոստացել է ֆինանսական հաշվետվություն ներկայացնել մինչ ընտրությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հրապարակել ֆինանսական հաշվետվությունը մինչև ընտրությունները։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Թրամփից պահանջում են ներկայացնել հարկային հայտարարագրերն ու հրապարակել ֆինանսական այլ փաստաթղթեր: «Իմ գործերում ամեն ինչ մաքուր է, և երբ ես կհրապարակեմ իմ ֆինանսական հաշվետվությունը, իսկ դա իմ որոշումն է, այն ցույց կտա միայն մի բան՝ որ ես ավելի…
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակը գույք և տեխնիկա է նվիրել ԱԻՆ-ին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԱՄՆ ռազմական համագործակցության գրասենյակի կողմից ԱԻՆ փրկարար ծառայությանը որպես օգնություն նվիրաբերվել է շուրջ յոթանասուն անուն առաջին անհրաժեշտության հրդեհաշիջման պարզագույն միջոցներ, մարտական հանդերձանք, կենցաղային տեխնիկա, կահույք և տնտեսական ապրանքներ: Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ ԱՄՆ-ն ներկայացնող գործընկերների հետ միասին ուսումնասիրել է գույքն ու տեխնիկան, շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար: Գեներալ Գաբրիելյանը նշել է,…
Թուրքիան պետք է հրաժարվի S-400-ներից․ Պետդեպի ներկայացուցիչ
Թուրքիան պետք է «ազատվի» ռուսական S-400 համակարգերից, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձաստիճան պաշտոնյան: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ «Թուրքիան սեղանի շուրջ վերադառնալու հնարավորություն ունի։ Նրանք գիտեն, որ դրա համար իրենց պետք է կա՛մ ոչնչացնել, կա՛մ վերադարձնել S-400-ները, կա՛մ որևէ այլ կերպ ազատվել դրանցից»,-ասել է պաշտոնյան լրագրողների հետ զրույցում։ Ավելի վաղ այս տարի ԱՄՆ-ը հանել էր…
Դևիդ Փենդյուն արգելափակել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկությունը ԱՄՆ Սենատում
ԱՄՆ Ջորջիա նահանգից սենատոր Դևիդ Փերդյուն արգելափակել է Սենատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 150 բանաձևի քվեարկությունը, որը բովանդակությամբ նման է Ներկայացուցիչների պալատում ընդունված թիվ 296 պատմական բանաձևին։ Նա պատճառաբանել է, թե հիմա օրենքներ ընդունելու ճիշտ ժամանակը չէ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նշենք, որ ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, որտեղ հարցը քվեարկության է…
Աշխարհի հզորագույն երկրի Սենատը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Մենենդես
Միացյալ Նահանգների ազդեցիկ դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատում իր ելույթի ընթացքում կոչ արեց գործընկերներին հետևելով Կոնգրեսի ստորին Ներկայացուցիչների պալատի անդամների օրինակին, արագացված կարգով քվեարկությամբ ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող այս անգամ արդեն Սենատի 150 բանաձևը: «Այս բանաձևը հստակեցնում է մի փաստ, որ տարիների ընթացքում ԱՄՆ-ի բազմաթիվ վարչակազմեր փորձել են աղավաղել: Այդ վարչակազմերը, թե՛ հանրապետական և թե՛…
1963 թվականին՝ այս օրը, սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին
Նախագահ Ջոն Քենեդին՝ ճակատագրական կրակոցներից ակնթարթներ առաջ: Պատմության մեջ այս օրը 1963թ. նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Դարի հանցագործությունը՝ սպանվեց ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին: Քենեդու սպանությունը ցնցեց ամբողջ աշխարհը: Այն դասվեց այնպիսի հանցագործությունների շարքին, որոնք մինչև այժմ էլ անորոշության մեջ են թաղված: Չէ՞ որ գլխավոր կասկածյալ Լի Հարվի Օսվալդը նույնպես սպանվեց և անգամ դատավարությանը չհասավ:…
«Իսլամը վիրավորելու համար» Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցներ են ձերբակալվել
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանի երկու աշխատակիցների՝ սոցցանցում նրանց մասնակցությամբ տարածված տեսանյութի պատճառով: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։ Հելոուինի օրվա կապակցությամբ տարածված տեսանյութում հյուպատոսարանի ազգությամբ թուրք աշխատակիցները դիտողներին առաջարկում են խմել մուսուլմանների համար սուրբ համարվող «Զամզամ» ջուրը: «Խմեք սա, ազատվեք ձեր մեղքերից, ապա ապրեք ձեր կյանքը»,- ասում է նրանցից մեկը: Դրանից հետո…
Բայդենը քննադատել է Թրամփի վարած արտաքին քաղաքականությունը
ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ սխալ քաղաքականություն է վարում: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը համազգայինն հեռուստաբանավեճի ժամանակ: Նրա խոսքով՝ Թրամփը պատկերացում չունի, թե ինչ է անում արտաքին քաղաքականության ոլորտում: «Ռուսաստանի ղեկավարությունը ամեն ջանք ներդնում է ՆԱՏՕ-ն պառակտելու համար, իսկ Թրամփը դրան չի հակազդում»,-ասել է նա:…
Վհուկների որսը պետք է ավարտվի․ Դոնալդ Թրամփ
«Վհուկների որսը» պետք է հենց հիմա դադարեցվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրեն պաշտոնազրկում հայտարարելու հարցի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում հերթական լսումների ֆոնին։ «Այդ «վհուկների որսը» պետք հենց հիմա ավարտվի: Դա վատ է մեր երկրի համար»,- գրել է Թրամփը Twitter-ում: Նոյեմբերի 20-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել Թրամփի իմպիչմենտի ընթացակարգի շրջանակներում ունկնդրումների…
ԱՄՆ դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան է այցելել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան, ՆԳ տիկին Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելը, երկկողմ պաշտպանական համագործակցության սպա, մայոր Չադ Մուրոն, Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Բրենտ Անդերսը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական ուսումնական ծրագրերի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը:…
Իմպիչմենտի հարցով լսումներին իրազեկիչը չի հրավիրվի․ կոմիտեն դեմ է
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն քվեարկել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում ընթացող ունկնդրումներում իրազեկչին հրավիրելու դեմ, որի հաղորդումն առիթ է դարձել այն սկսելու համար: Հանրապետականները պնդում են նաև հրավիրել ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուն, սակայն դա ևս չի ընդունվել։ Դեմոկրատներն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակում հետաքննությունն սկսել են 2019 թվականի…
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուն կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը կողմ է մարիխուանայի ապաքրեականացմանը: Այս մասին գրում է The New York Times-ը: «Կարծում եմ`պետք է ապաքրեականացնել մարիխուանան»,- հայտնել է Բայդենը հեռուստաբանավեճի ժամանակ՝ հավելելով, որ այդ գործով բոլոր բանտարկյալները պետք է ազատ արձակվեն: Միաժամանակ, Բայդենը կոչ է արել նաև ուսումնասիրել դրա ազդեցությունը մարդու վրա երկար գործածության դեպքում: Միևնույն հեռուստաբանավեճի…














