Ամն
Վարչապետը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետի անունից տրված պաշտոնական ընդունելությանը
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Լոս Անջելեսի քաղաքապետարանում մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Մեծարգո փոխնահանգապետ Էլենի Կունալակիս, Հարգարժան քաղաքապետ Գարսեթի և քաղաքային խորհրդի անդամ Քրեկորյան, Պատվավոր պետական այրեր, Հարգելի վերահսկիչներ՝ տիկին Բարգեր և տիկին…
Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրություն է հայտարարվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել ԱՄՆ-ի հետ ասոցացվող կղզային պետություն Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրություն հայտարարելու մասին՝ կապված «Դորիան» արևադարձային ցիկլոնի մոտենալու հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Պուերտո Ռիկոյում արտակարգ իրադրության առկայության մասին և կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի…
Թրամփը չի բացառել, որ Պուտինը կհրավիրվի G7-ի հաջորդ գագաթնաժողովին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միանգամայն հավանական է, որ իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին որպես հյուր հրավիրի ներկա գտնվելու «Մեծ յոթնյակի» (G7) հաջորդ գագաթնաժողովին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը: Թրամփի խոսքով՝ G7-ի անդամ երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի հարցը, սակայն խոստովանել է, որ չգիտի՝ արդյոք Մոսկվան խմբի կազմ կվերադառնա, թե ոչ: Ավելի…
Գերմանիայում չեն ցանկանում մասնակցել Պարսից ծոցում ԱՄՆ առաքելությանը
Գերմանիայի փոխկանցլեր և ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը դեմ է Գերմանիայի մասնակցությանը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման գծով ԱՄՆ առաքելությանը։ Այս մասին տեղեկացնում է DW-ն։ «Ես դրան թերահավատորեն են վերաբերվում և մտածում եմ, որ այդ թերահավատությունը կիսում են շատերը»,- ասել է Շոլցը ZDF հեռուստաալիքի եթերում։ Հարցին, թե արդյոք միասնական գիծ կա այս հարցում ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ…
16-ամյա ամերիկացի կիբերմարզիկը հաղթել է 3 միլիոն դոլար Fortnite խաղի մրցույթում
16-ամյա ամերիկացին հաղթել է 3 միլիոն դոլար Fortnite խաղի մրցույթում և մտել կիբերմարզիկների լավագույն 10-նյակն ըստ վաստակած գումարի, հայտնում է sports.ru-ն։ 16-ամյա ամերիկացի մարզիկը Կայլ Bugha Գիրսդորֆը դարձավ Fortnite-ի մենախաղի աշխարհի չեմպիոն: Bugha-ն առաջ անցավ բոլորից հսկայական առավելությամբ: Նա ուներ 59 միավոր (վաստակում է սպանություններ և բարձր դիրքեր գրավելու համար՝ 6 վերջնական քարտերից յուրաքանչյուրի համար),…
ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ (ՖՈՏՈՇԱՐՔ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսականների հետ: Նրանց թվում էին Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սքիրը եւ այլք: Կոնգրեսականները ողջունել են Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու հայ-ամերիկյան օրակարգի զարգացմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
Սաստիկ ջրհեղեղ Վաշինգտոնում. հեղեղաջրերը լցվել են Սպիտակ տուն
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում սաստիկ ջրհեղեղ է։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ջրհեղեղի պատճառով մասամբ դադարեցվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Երկաթուղու աշխատանքը Վաշինգտոնից հարավային ուղղությամբ կանգ է առել։ Հեղեղաջրերը լցվել են մետրոկայարան, Սպիտակ տան որոշ հաստատություններ և ծածկել քաղաքի մի շարք շրջաններ: Վարորդներից շատերը պարզապես մեքենաները փողոցների մեջտեղում են թողել և լողալով դուրս…
Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին ԱՄՆ կոնգրեսմենի առաջարկը
Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը գրում է․ Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր…
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Կոնգրես
Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել, եթե Թուրքիան չհրաժարվի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը գնելու գործարքից: Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ը։ Օրինագծին աջակցություն են ցուցաբերել «Հանրապետական» և «Դեմոկրատական» կուսակցությունների մի շարք անդամներ։ Թեմայի շուրջ խոսել է հանրապետական պատգամավոր Մայքլ Մաքքոլը, ով նաև կոնգրեսի արտաքին հարաբերությունների հարցերով…
Մոմավառություն Սպիտակ տան առջև` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով
Սպիտակ տան առջեւ տեղի ունեցած մոմավառությունը Միացյալ Նահանգների նախագահի համար Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջը հիշեցնելու միջոց էր: Դա պահանջ է, որը, ըստ հավաքվածների, անհրաժեշտ է պատմական արդարությունը վերականգնելու եւ ապագայում նման ողբերգությունները կանխելու համար: Այս անգամ մոմավառության մասնակիցները որոշեցին նաեւ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի այն նահանգներին, որոնք մեկ դար առաջ հատուկ ներդրում են ունեցել…
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը կարծում է, որ Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի արտաքին ու ներքին հարցերին ավելի անտակտ է դառնում
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` ԱՄՆ-ի կողմից շանտաժին և ճնշումներին դիմակայելու համար, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: РИА Новости-ն հիշեցնում է, որ հոկտեմբերին Երևան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նա՝…
Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության…














