անկախություն
Գարի Սինիսի հիմնադրամը. կյանքի բարելավում հարմարեցված տներ զինվորների համար
Գարի Սինիսի հիմնադրամը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ կառուցելով հարմարեցված տներ հաշմանդամ զինվորների համար, վերջին նախագծերով Մեյնվիլում (Օհայո) և Նեշվիլում (Թենեսի):
Քեշան մեկնարկում է պայթյունավտանգ անկախության շրջագայությունը՝ իր վեցերորդ ալբոմի թողարկումից հետո
Քեշայի 2025 թվականի շրջագայությունը ընդգծում է նրա նոր սկիզբն ու անկախության տոնակատարությունը՝ իր «Period» ալբոմի թողարկմամբ: Շրջագայությունը մեծ արձագանք է գտնում ԱՄՆ-ում և Կանադայում՝ նախատեսված լինելով շարունակվել միջազգային մասշտաբով 2026 թվականին:
Բելուջ առաջնորդները հայտարարում են անկախություն՝ դիմելով ՄԱԿ-ին
Բելուջ առաջնորդները հայտարարեցին անկախություն Պակիստանից՝ դիմելով ՄԱԿ-ին և Հնդկաստանին՝ ճանաչման համար։
Գրենլանդիայի ընտրություններ․ Դեմոկրաատիտ կուսակցության հաղթանակը և անկախության շուրջ քննարկումները Թրամփի հայտարարությունների ֆոնին
Գրենլանդիայի ընտրություններում հաղթել է «Դեմոկրաատիտ» կուսակցությունը, ինչը նոր ալիք է հաղորդում անկախության վերաբերյալ քաղաքական բանավեճերին՝ Դոնալդ Թրամփի հայտարարությունների համատեքստում:
Չինաստանը խստացնում է «օղակը» Թայվանի շուրջ. զգուշացում անկախության շարժման սրման դեպքում
Չինաստանի զինվորականները զգուշացրել են Թայվանին, որ կխստացնեն «օղակը» կղզու շուրջ, եթե Թայվանը շարունակի անկախության ձգտումները։ Իմացե՛ք ավելին լարվածության սրման և հնարավոր հետևանքների մասին։
Հիշեցման, հույսի և հարգանքի օր. Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն
1991 թվականի դեկտեմբերի 10-ին կայացավ Արցախի Հանրապետության անկախության հանրաքվեն, որը դարձավ պատմական օր հիշեցման, հույսի և հարգանքի համար։ Այս հանրաքվեն ամրապնդեց Արցախի ժողովրդի վճռականությունը՝ ինքնորոշման իր իրավունքը պաշտպանելու հարցում։ Հանրաքվեն անցկացվեց նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Ադրբեջանական ԽՍՀ-ի Գեյգյոլի շրջանի մի մասի տարածքներում։ Սակայն ադրբեջանական բնակչությունը, որը կազմում էր տարածքի բնակչության մոտ…
Փաշինյանը տորպեդահարում է Հայաստանի պետականության հիմքերը
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը վկայում է նրա անպատասխանատու և կոպիտ վերաբերմունքի մասին Հայաստանի Հանրապետության պետականության և ժողովրդավարական արժեքների հանդեպ, որոնց վրա հիմնված է մեր պետությունը։ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքներն ու արժեքներն են, որ դարձել են մեր պետականության հիմնասյուները՝ ամրացնելով ժողովրդի ինքնիշխանության իրավունքը և ստեղծելով իրավական ու ժողովրդավարական պետություն։ 1990 թվականի…
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ. Բռունցքդ բեր
Սիրելի՛ հայրենակիցներ, Բռունցքդ բեր նախաձեռնությունը շնորհավորում է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի 33-րդ տարեդարձի առթիվ: Այս օրը մենք բռունցքված նշում ենք մեր ազգի ազատության, արժանապատվության և ինքնորոշման ձգտման հաղթանակը: Մինչ մենք տոնում ենք մեր անկախությունը, չենք կարող անտեսել այն բազմաթիվ մարտահրավերները, դժվարություններն ու կախվածությունները, որոնց բախվում է մեր երկիրը: Մենք դեռևս կանգնած ենք լուրջ…
Վուչիչը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ չի բացառում իր հրաժարականը, «եթե այդպես հնարավոր լինի փրկել երկիրը»: Ավելի վաղ իշխող Սերբական առաջադիմական կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Վուչիչն ասել է, որ պատրաստ է լքել նաև քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնը: Նշվում է, որ կուսակցության ղեկավարությունը քննարկել է Սերբիայի նկատմամբ Արևմուտքի ճնշումը՝ Կոսովոյի անկախությունը ճանաչելու հարցում: 2022…
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ
Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն անդրադարձավ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հարցին։ «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ ժամանակը չէ ճանաչելու Արցախի անկախությունը՝ հաշվի առնելով այն,…
Հայաստանը միայնակ չէ թշնամիների դեմ պայքարում
Հայաստանը անկախության ու ինքնիշխանության համար պարտավոր է դուրս գալ ռուս-ադրբեջանաթուրքական վանդակից, որի համար առաջին քայլերն են դուրս գալ ԵԱՏՄ տնտեսական ճահճից, որտեղ նոր շղթաներ են պատրաստում գազի շուկայի պայմանագրով, ՀԱՊԿ ռազմական գաուբախտից, որտեղ գործող իշխանությունը տեղապտույտի մեջ է գտնվում և ԱՊՀ քաղաքական իլիուզիայից, որտեղ գործող իշխանությունը վերջապես բացեիբաց խոսեց, ինչ մտածում է Հայ ժողովուրդը, ինչպես…
Ռուսաստանը ճանաչեց Զապորոժիեի և Խերսոնի շրջանների անկախությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ճանաչվել են որպես անկախ տարածքներ՝ հետագայում դրանք Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունման համար։ Այս մասին ասվում է համապատասխան փաստաթղթում։ Սեպտեմբերի 29-ին ստորագրված փաստաթղթերում ասվում է, որ համապատասխան միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին՝ հաշվի առնելով ուկրաինական տարածքների բնակիչների կամքը հանրաքվեի ժամանակ, պետք…
Անկախության երթ
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ այսօր, ժամը 19:00-ին կլինի հավաք Ազատության հրապարակ և երթի իրականացնում:
Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է
Արցախի Հանրապետության 31-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները հայտարարել են քայլերթ և հանրահավաք անցկացնելու մասին։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, Ստեփանակերտի Ազատության հրապարակից (Կոլցևոյ) բոլոր քաղաքացիները և մայրաքաղաքի հյուրերը հրավիրում ենք քայլերթի, իսկ ժամը 19:00-ին Վերածննդի հրապարակում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը:
Այս պատմական օրը տոնելով պետք է գիտակցենք, որ մեր անկախությունն ու ազատությունը հեշտ չի տրվել. Ազատ Դեմոկրատներ
Ազատ դեմոկրատներ քաղաքական կուսակցությունը շնորհավորական ուղերձ է գրել ֆեյսբուքյան էջում հանրապետության օրվա առթիվ: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, անկոտրում կամք եւ բազում հաղթանակներ: Առաջին Հանրապետության օրը մեր պատմության կարևորագույն տոներից է՝ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը՝ կերտել Ազատ…















