անկախություն

  • Ֆրանսիայի Սենատը քվեարկության է ներկայացրել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

    Ֆրանսիայի Սենատը քվեարկության է ներկայացրել Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագիծը

    Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր, նոյեմբեր 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչը ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ: Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է…

  • Մոնտեվիդեոյի օերնսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը

    Մոնտեվիդեոյի օերնսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը

    Ուրուգվայի Մոնտեվիդեո նահանգի օրենդիր մարմնի կողմից միաձայն հավանության արժանացած բանաձևով՝ մարմինը ճանաչել է Արցախի անկախությունը։ Հրապարակվել է փաստաթուղթ, որում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնությունը ոչ թե հավասարակշռված բանակցությունների արդյունք է, այլ ուժի անօրինական գործադրման հետևանք։ Նշվում է, որ հայերը ստիպված են զիջել այնպիսի հողեր, որոնք պատմական ժառանգություն են ու հազարամյակներով…

  • Իտալական Նոգարեդո համայնքը ճանաչեց Արցախի անկախությունը

    Իտալական Նոգարեդո համայնքը ճանաչեց Արցախի անկախությունը

    Իտալիայում Հայաստանի դեսպանությունը Facebook-ի իր էջում գրել է․ «Տրենտո շրջանի ևս մեկ համայնք՝ Նոգարեդոն, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Շնորհակալություն համերաշխության և համընդհանուր արժեքների պաշտպանության համար»։ https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/3366284520134673

  • Ուրուգվայի Պայսանդու նահանգի Օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը

    Ուրուգվայի Պայսանդու նահանգի Օրենսդիր մարմինը ճանաչեց Արցախի անկախությունը

    Ուրուգվայի ամենամեծ նահանգներից մեկը՝ Պայսանդուն, ճանաչել է Արցախի անկախությունը։ Նիստի ընթացքում Օրենսդիր մարմնի նախագահ Էրմես Պաստորինին նշել է, որ ելնելով Արցախում տիրող հումանիտար ծանր իրավիճակից, պետք է ճանաչել Արցախի անկախությունը։ Այսպիսով՝ Օրենսդիր մարմնի 28 անդամները միաձայն կողմ են քվեարկել առաջարկին։

  • Լավալի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը

    Լավալի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի անկախությունը

    Կանադայում Հայաստանի դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Լավալի քաղաքային խուրհուրդը միաձայն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև»։ https://www.facebook.com/ArmEmbCan/posts/3272590992867783

  • Էրդողանը  ցանկանում է 2023 թվականին աշխարհում նոր դարաշրջան սկսել

    Էրդողանը ցանկանում է 2023 թվականին աշխարհում նոր դարաշրջան սկսել

    Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է 2023 թվականին տարածաշրջանում և աշխարհում «նոր դարաշրջան» սկսել։ 2023 թվականին նշվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այսօր՝ Թուրքիայի Հանրապետության 97-ամյակի կապակցությամբ ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում Էրդողանն շեշտել է, որ Թուրքիան հետ է մղում «գրոհների ալիքները» մեկը մյուսի հետեւից: «Մեր երկիրը շարունակելու է գործել իր…

  • Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության կոչը միջազգային հանրությանը

    Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության կոչը միջազգային հանրությանը

    Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 80 անդամներ հայերին սատարող հայտարարություն են տարածել։ Նրանք կոչ են անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել ադրբեջանական ագրեսիային վերջ տալու համար։ Հայտարարությունում ասվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայիս ղեկավարների գործողությունների վկայում են՝ հայկական որևէ տարածքի դեպքում այդտեղ հայերի սպանդանոցի վերածվելու անխուսափելիության մասին։ Նշվում է նաև, որ Արցախի անկախության ճանաչումը արցախահայերին ֆիզիկական բնաջնջումից…

  • Գլենդելը ճանաչել է Արցախի անկախությունը

    Գլենդելը ճանաչել է Արցախի անկախությունը

    Իր հայաշատությամբ հայտնի ԱՄՆ-ի Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկանում ենք Գլենդելի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքից։ Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Գլենդելի քաղխորհուրդը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը ու խրախուսում Արցախին շարունակել զարգանալ որպեսզ ազատ և անկախ պետություն։ Քաղխորհուրդը նաև ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին՝ ճանաչել Արցախի անկախությունը։

  • ԱՄՆ-ում հայկական երիտասարդական ֆեդերացիան հացադուլ է սկսում

    ԱՄՆ-ում հայկական երիտասարդական ֆեդերացիան հացադուլ է սկսում

    ԱՄՆ-ում հայկական երիտասարդական ֆեդերացիան հացադուլ է հայտարարել։ Այս ակցիան ունի 3 պահանջ՝ Արցախի անկախության ճանաչում, Թուրքիայի նկատմամբ, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառում։ Այս մասին հայտնել է Ֆեդերացիայի Facebook-ի պաշտոնական էջը։ Նշվում է, որ նրանք չեն կանգնեցնելու իրենց ակցիան, քանի դեռ այդ բռնատիրական կառավարություններն ու նրանց առաջնորդները չդադարեցնեն այս հումանիտար խախտումները։ Հայտարարության մեջ նշվում է…

  • Շիֆը ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ է արել՝ ճանաչել Արցախի անկախությունը

    Շիֆը ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ է արել՝ ճանաչել Արցախի անկախությունը

    Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ-ին պաշտոնապես կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։ Նա այս մասին հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում։ Շիֆը գրել է, որ արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ, կրակ են բացում խաղաղ բնակչության, եկեղեցիների ուղղությամբ ու իրականացնում են ռազմական հանցագործություններ։ Նա նշել է, որ…

  • Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն. Արայիկ Հարությունյանը նամակ է հղել Պուտինին

    Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն. Արայիկ Հարությունյանը նամակ է հղել Պուտինին

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է Վլադիմիր Պուտինին: «Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վլադիմիր Պուտինին Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին: Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և…

  • ԱՄՆ ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել

    ԱՄՆ ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացվել

    ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ներկայացրել։ Բանաձևի համահեղինակ են համարվում 31 ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։ «Շատ կարևոր է, որ Ներկայացուցիչների պալատն Արցախի և նրա ժողովրդի անկախության ձգտմանն աջակցող հզոր մեսիջ ուղղի, հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ պետքարտուղար Պոմպեոյի կարևոր…

  • Արցախի ճանաչումը պետք է ձևակերպվի որպես ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքար

    Արցախի ճանաչումը պետք է ձևակերպվի որպես ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքար

    Ազգովի ոտքի ենք կանգնել ու գոյամարտ ենք մղում, որ օտարերկրացի խաղաղապահը գա՞: Էլ ինչու՞ էինք կռիվ տալիս ու անգին կորուստները կրում: Դրա տեղը բոլորը վաղուց գիտեին, երբ էլ հրավերը լինի, կմտնեն: Սա առաջին, որ ընդունելի չէ, անտրամաբանական է, անհիմն է, անպատիվ է: Երկրորդ՝ մենք տարածքներ հանձնելու չունենք: Փոխզիջում գոյություն չունի, քանզի ահաբեկիչ-ցեղասպանների խունտան պահանջում է…

  • ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

    ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

    ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնել է Արցախի Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

  • ԼՂ-ի ողբերգությունը միայն մի լուծում ունի. Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Զայաս

    ԼՂ-ի ողբերգությունը միայն մի լուծում ունի. Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Զայաս

    ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասը Twitter-ում գրառում է կատարել և անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: «Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մի լուծում ունի. Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի միջազգային ճանաչումը»,- նշել է նա: