անվտանգության կանոններ
Անվտանգության կանոններին չհետևելը կարող է դառնալ լուրջ սպառնալիք. Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է
Դեկտեմբերի 17-ին ժամը 19։26-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Մ.Գոշ փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանի խոհանոցում տեղադրված գազօջախից ծուխ է ելնում։ Այդ մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հրդեհը շիջելու և վտանգը վերացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծխի պատճառ է հանդիսացել…
Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ անվտանգության կանոնների պահպանման և զինվորական ծառայության անվտանգության ապահովման արդյունավետության բարձրացման նպատակով զորամասերում մշտապես անցկացվում են գործնական պարապմունքներ: ՊՆ-ն երեք ամիս ժամկետով պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացնի Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ «Բացազատվող ուսումնական կետերում զինծառայողներին ուսուցանվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, զենք-զինամթերքի կիրառման, առաջին բուժօգնության կազմակերպման կանոնները,…
Պլանային ստուգումներ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում. ԱԻՊԾ
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ռիսկի վրա հիմնված բոլոր օբյեկտներում, հիմնարկ ձեռնարկություններում և շենք-շինություններում, ՆԳ նախարարության ԱԻ ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հրդեհային և տեխնիկական անվտանգության բաժնի ծառայողներն իրականացնում են ստուգումներ: «Պլանային հերթական ստուգումները կատարվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում: Արտակարգ իրավիճակում անձնակազմի իմացությունը և պարտականություններին տիրապետելը նախքան հրդեհը և…
Եթե այսպես շարունակվի, կունենանք COVID-19-ային այն իրավիճակը, որը եղել էր հոկտեմբերին
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշել է, որ Հայաստանում, եթե բնակչությունը, տնտեսավարողները պահպանեն անվտանգության կանոնները, նոր սահմանափակումներ մտցնելու կարիք չի լինի. հակառակ դեպքում՝ արագ տեմպով ավելացման պարագայում դրանց կիրառումը չի բացառվում: Նրա խոսքով՝ նոր սահմանափակումներ կլինեն, թե ոչ՝ կախված…
Գրանցվել է 319 դեպք, որից 173-ը՝ արտակարգ, արձանագրվել է 12 մահ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Հոկտեմբերի 19-25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 319 դեպք, որից 173-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 105 հրդեհի, 1 փլուզման, 1 ջրահեղձման, 10 ինքնասպանության փորձի, 2 օձի հայտնաբերման դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 101 կենցաղային կանչ. տուժել է 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 4 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր…
Միջազգային փորձը դպրոցահասակների շրջանում դիմակների արդյունավետության վերաբերյալ
Ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ, երբ մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության համաճարակի ընթացքում, բոլորիս առանցքային նպատակը պետք է լինի երեխաների պաշտպանությունն ու այդ ճանապարհով նաև մեր ծնողների, տատիկ-պապիկների առողջության պահպանումը։ Կորոնավիրուսային հիվանդության տարածմանը զուգահեռ շրջանառվում էր վարկած, թե երեխաները, ի տարբերություն չափահասների, հիվանդության փոխանցող չեն հանդիսանում, սակայն իրականացված նոր ուսումնասիրությունները կասկածի տակ են դնում…
Հանրությանը հայտնի է այն, ինչ հայտնի է կառավարությանը․ վարչապետը՝ կորոնավիրուսի տարածման մասին
Այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ընդգծել է, որ իշխանությունները հրապարակում են կորոնավիրուսի տարածման մասին բոլոր տվյալները: Վարչապետը շեշտել է՝ կարելի է հաստատել, որ ոչ բոլոր երկրներն են հրապարակում իրական տվյալները: «Հայաստանն այդ երկրների թվին չի պատկանում: Հանրությանը հայտնի է այն, ինչ հայտնի է կառավարությանը: Մյուս կողմից, կան երկրներ, որոնք…
ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է
ՀՀ ՊՆ-ն հայտարարությույն է տարածել ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվման մասին։ «ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը վերակազմավորվել է ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության, որն իր գործունեությունը ծավալում է ք. Երևան, Բաբայան 4 հասցեում: ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ քաղաքացիները կարող են դիմել աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն…
ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ԱԱՏՄ-ն մայրաքաղաքում կասեցրել է 5 տնտեսավարողի գործունեություն, այդ թվում՝ «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ-ն՝ «Եվրոբազա» առևտրի կենտրոնը, հագուստի, կենցաղային տեխնիկայի, ավտոպահեստամասերի, կահույքի խանութներ։ Եւս երկու տնտեսավարողի աշխատանքն արգելվել է Արմավիր և Մասիս քաղաքներում։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/780113636157899
Մայրաքաղաքի այգիներում խախտումների ցուցանիշները նվազել են․ ԲԸՏՄ
Սեպտեմբերի 7-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական կրկնայցն է իրականացրել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի այգիներում։ Խախտումների ցուցանիշների նվազման դինամիկան պահպանվել է։ Այսօր լայնածավալ մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մարդկային կուտակումներ, սոցիալական հեռավորություն չպահպանելու դեպքեր չեն արձանագրվել։ Տեսուչները դիմակը սխալ կրող անձանց տվել են թերությունները վերացնելու վերաբերյալ ցուցումներ, կտորե դիմակ կրող…
Վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ շրջիկ խմբերով, ինչպես նաև կանգառի կետերում շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ: Վերահսկողության արդյունքում տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/777735003062429
ԱԱՏՄ-ն Գյումրիի թանգարաններում խախտումներ չի արձանագրել
ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը Գյումրիի թանգարաններում, որտեղ խախտումներ չի արձանագրել։ Տնտեսավարողների մոտ անվտանգության կանոնները պահպանելու և կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով արդեն երկրորդ օրն է` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Դիտարկվում են հյուրանոցները, թանգարանները, բանկերի մասնաճյուղերը, դեղատները, գեղեցկության սրահներն ու մանրամեծածախ առևտրի կետերը։ Բարվոք պատկեր է…
Սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ սեպտեմբերի 2-ի դրությամբ կայացվել է 5219 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 76892 ստուգում, որից միայն 638-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական…
ՎՍՎ հարսանյաց սրահում հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ կորոնավարակով պայմանավորված կիրակնօրյա ստուգայցերի ու կրկնայցերի ընթացքում տեսչական մարմնի տեսուչները խախտումներ են հայտնաբերել հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Մայրաքաղաքում գործող «ՎՍՎ» հարսանյաց սրահում կազմակերպված հարսանիքի մասնակիցների թիվը գերազանցել է սահմանված թիվը՝ մինչև 40 մարդ: ՍԱՏՄ տեսուչները կազմել են արձանագրություն և ցուցում տվել խնջույքի մասնակիցների թիվը համապատասխանեցնել ՀՀ պարետի…
50 տնտեսավարողներից 2-ի մոտ են արձանագրվել կասեցման ենթակա խախտումներ. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Երևանում թեև մի…