անվտանգության կանոններ
50 տնտեսավարողներից 2-ի մոտ են արձանագրվել կասեցման ենթակա խախտումներ. ԱԱՏՄ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Երևանում թեև մի…
Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում արդեն 10 օր
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին, գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան…
Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել խախտումներ
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում է անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։ Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին…
Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ. Արայիկ Հարությունյան
Թանգարանները, գրադարանները, թատրոնները սպասում են Ձեզ: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Ուրախությամբ պետք է նշել, որ վաղվանից սկսած և առաջիկա օրերին մշակութային հաստատությունները կսկսեն ընդունել մեր քաղաքացիներին և հյուրերին` պահպանելով հակահամաճարակային և սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները: Հետևե՛ք թանգարանների, գրադարանների, թատրոնների ու համերգասրահների, մշակութային պոակների պաշտոնական…
Կասեցումներ՝ Սևանի հյուրանոցներում և հանգստյան տներում
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի և հանգստյան տան գործունեությունն այսօր ժամանակավոր կասեցվել է․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ Սևանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա» հանգստյան գոտի, «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր»։ «ՀՀ…
Արմենիա Էյրվեյզը սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ
«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 25-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր թռիչքները Երևան– Թեհրան–Երևան ուղղությամբ: «Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,– ասված է հաղորդագրության մեջ։ https://www.facebook.com/armeniaairways/posts/695703664622036
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ, «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան»…
US Open-ում վարակված մարզիկի հետ մրցումները կլքի ամբողջ թիմը
US Open թենիսի միջազգային հեղինակավոր մրցաշարում որևէ թենիսիստի մոտ կորոնավիրուս ախտորոշվելու դեպքում, ամբողջ թիմը հանվելու է մրցումներից։ Իսկ վարակվածը կորակազրկվի և կուղարկվի 10-օրյա կարանտինի։ Խոիստ կանոնների մասին գրված է մրցաշարը սպասարկող բժշկական հանձնաժողովի արձանագրությունում։ Մրցաշարը նախատեսված է սկսել օգոստոսի 31-ին։ Բացի այդ մասնակիցներին սպասարկող բնակարանները պետք է ապահովեն շուրջօրյա անվտանգություն և բոլոր տվյալներն անմիջապես փոխանցվեն կազմակերպիչներին:
Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,– վարչապետը։ Նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ տեքստիլի…
Նորից պետք է ուժեղացնել կանոնների պահպանումը․ Արսեն Թորոսյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ճեպազրույցի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ երբ Հայաստանում կորոնավիրուսային վարակման թվերը մեծանում էին, իշխանությունները խստացնում էին հակահամաճարակային կանոնները։ Դա այն ժամանակ էր, երբ երկու հարյուր և ավելի վարակման դեպքեր էին գրանցվում մեկ օրում։ Ըստ նրա՝ քանի դեռ հիմա նույն քանակի վարակման դեպքեր են արձանագրվում, նշանակում է, որ նորից պետք է ուժեղացնել կանոնների…
Դասերը վերսկսելու մի քանի մոդել է քննարկվում․ վարչապետ
Այսօր ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է կազմակերպվելու սեպտեմբերի 1-ը՝ արդյո՞ք նորմալ են վերսկսվելու դպրոցների դասերը։ Փաշինյանը նշել է, որ մի քանի մոդել է դիտարկվում, ու դրանք բոլորը կախված են վարակի տարածման տեմպերից։ Վարչապետի խոսքով՝ վարակի տարածման տեմպն էլ կախված է յուրաքանչյուրի կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումից։ Սրանից վարչապետը բխեցրեց,…
Երևանի հյուրանոցային համալիրները հիմնականում չեն աշխատում, մարզերում իրավիճակը բարվոք է
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ պարետի որոշումների կատարման նկատմամբ շաբաթօրյա վերահսկողությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրել են հանրապետության հանրային սննդի կազմակերպություններում, մասնավորապես՝ հյուրանոցների ու հանգստյան տների ռեստորաններում և ճաշարաններում: Արտակարգ դրության սահմանափակումներից ելնելով՝ Երևանի հյուրանոցներն ու դրանց ճաշարաններից շատերը չեն աշխատում, իսկ աշխատող հյուրանոցներում հանրային սննդի ծառայություններ չեն մատուցվում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա…
Նոր կանոններ՝ մարզասրահներում և լողավազաններում անվտանգության պահպանման համար
Պարետի մայիսի 3-ի N 63 որոշման մեջ կատարված փոփոխությամբ՝ 230-Ն որոշմամբ սահմանվել է, որ՝ -Յուրաքանչյուր մարզասարքի կողքին, տեսանելի վայրում անհրաժեշտ է ապահովել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով տարաների առկայություն: -Լողավազանի շուրջ նստարանները տեղադրվում են միմյանցից առնվազն մեկուկես մետր հեռավորության վրա։ – Ամեն այցելուից հետո լոգախցիկը, հանդերձարանի պահարանը, նստարաններն ախտահանվում են 70-90% սպիրտով կամ քլորի հիմքով ախտահանիչ միջոցով՝…
Կրկնայցեր՝ Գեոպրոմայնինգ Գոլդ և Արարատցեմենտ արտադրական կազմակերպություններում
ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կրկնայցեր են իրականացվել «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Արարատցեմենտ» արտադրական կազմակերպություններում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնն ուժեղացված ստուգայցերի շրջանակում այսօր պարետի սահմանած կանոնների պահպանումը դիտարկել է Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի խոշոր արտադրական կազմակերպություններում, բժշկական կենտրոններում, ատամնաբուժական կլինիկաներում, դեղատներում և գեղեցկության սրահներում։ Ստուգայցերն այսօր առանձնակի խախտումներ չեն հայտնաբերել, իսկ…














