Աշոտ Ղուլյան

  • Իշխանության ձևավորման գործընթացն Արցախում պետք է իրականացվի միայն մրցակցային եղանակով․ Արայիկ Հարությունյան

    Իշխանության ձևավորման գործընթացն Արցախում պետք է իրականացվի միայն մրցակցային եղանակով․ Արայիկ Հարությունյան

    Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ և նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու առաջադրվելու որոշում կայացրած Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ Երևի արդեն գիտեք, որ այսօր տեղի են ունեցել «Արցախի ժողովրդավարական» և «Արդարություն» կուսակցությունների համագումարները, որոնց արդյունքում Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանը և Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը սպասվող համապետական ընտրություններում…

  • Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

    Արցախի ԱԺ նախագահն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

    Նոյեմբերի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Արցախի հետ կապը մշտապես պահելու, տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու և տեղի պատանիներին կրթամշակութային նախագծերում ներգրավելու կապակցությամբ: Նունե Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել…

  • Աշոտ Ղուլյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

    Աշոտ Ղուլյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

    Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման ժամկետի և օրակարգի ձևավորման հարցերը: ԱԺ նախագահը մշտական հանձնաժողովների ղեկավարներին առաջարկել է մինչև աշխատանքային…

  • Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

    Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 30-ին ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Ողջունման տեքստում մասնավորապես նշված է. «Ցեղասպանությունը վերապրած մեր հայրենակիցների մի քանի սերունդների համար երկար սպասված իրադարձություն էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձևը։ Բանաձև, որի հաջողության համար տարիներով հետևողական ջանքեր են ներդրվել ամերիկահայ համայնքի…

  • Արցախի ԱԺ նախագահը շնորհավորանքներ է հղել Կանադա

    Արցախի ԱԺ նախագահը շնորհավորանքներ է հղել Կանադա

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական նամակներ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ղեկավար Ռեյչել Հարդերին և խմբի մյուս անդամներին՝ խորհրդարանում վերընտրվելու կապակցությամբ։ Նամակում մասնավորապես նշված է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Կանադայի Համայնքների պալատում վերընտրվելու առթիվ։ Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է…

  • Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

    Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ նախագահ, Հայաստանի ծառատունկ ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարին, ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և բժիշկ Դեյվիդ Վեգմանին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը՝ շեշտելով կառույցի ակտիվ դերակատարությունը Արցախի խորհրդարանի արտաքին կապերի ամերիկյան ուղղության…

  • Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին

    Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի ներկայացուցիչներին

    Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին և կենտրոնի աշխատակիցներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է տեղեկատվական դաշտում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստանի և Արցախի հանրային հեռուստաընկերությունների փոխգործակցությանը և մասնագիտական վերապատրաստմանը, տեղեկատվական ասպարեզում մամլո խոսնակների ակտիվ փոխգործակցությանը և…

  • Արցախի ԱԺ ղեկավարն ընդունել է ԵԽ-ի նախկին պատգամավորին

    Արցախի ԱԺ ղեկավարն ընդունել է ԵԽ-ի նախկին պատգամավորին

    Հոկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին, ՀՅԴ Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հակոբ Գազանճեանին: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի հետ կապերը արժեքավոր տեղ են զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական հարաբերությունների մեջ և ընդգծել, որ առկա է փոխադարձ շահագրգռվածություն այն ավելի զարգացնելու առումով: Հանդիպման…

  • Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն

    Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն

    Արցախի և Ֆրանսիայի համագործակցությունը լրացվել է գործնական ևս մեկ քայլով՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ Ստեփանակերտում Պոլ Էլուար ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել։ Այս մասին Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամների հանդիպմանն ասել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և…

  • Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը

    Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը

    Շարունակվում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի շրջանակում Արցախ ժամանած պատվիրակությունների հետ հանդիպումներն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ու «Արցախ-Կանադա» բարեկամական խմբի անդամները հանդիպել են Արցախ ժամանած Կանադայի պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է…

  • ԱՄՆ պատվիրակությունը Արցախի խորհրդարանում էր

    ԱՄՆ պատվիրակությունը Արցախի խորհրդարանում էր

    Հոկտեմբերի 12-ին խորհրդարանում հյուրընկալվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակությունը, որի կազմում են ամերիկյան մի շարք նահանգների օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի պատասխանատուներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և տեղեկացրել, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ազգային ժողով են այցելել ԱՄՆ-ից ժամանած…

  • Անելու եմ ամեն ինչ, որ Արցախն ունենա այն ապագան, որին ձգտում է որպես Հայաստանի մաս․ ԱՄՆ կոնգրեսական

    Անելու եմ ամեն ինչ, որ Արցախն ունենա այն ապագան, որին ձգտում է որպես Հայաստանի մաս․ ԱՄՆ կոնգրեսական

    Հոկտեմբերի 8-ին Աշոտ Ղուլյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիըրին և Ջուդի Չուին, ովքեր Արցախի Հանրապետություն են ժամանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Լիլիթ Մակունցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ուղեկցությամբ: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Արցախի,…

  • ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

    ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում

    Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Արցախ ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ Ֆրենք Փալոունին: Կոնգրեսականին Արցախում ուղեկցում են նրա օգնական Ջեյմս Ջոնսոնը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Ծովինար Վարդանյանը և ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ողջունելով կոնգրեսականին՝ Աշոտ Ղուլյանը…

  • Արցախի ԱԺ-ում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին

    Արցախի ԱԺ-ում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին

    Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ: ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝ Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն ուղղված գործունեության և Ավստրալիայի Հայ…

  • Արցախի խորհրդարանը պատրաստվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստին

    Արցախի խորհրդարանը պատրաստվում է աշնանային նստաշրջանի առաջին նիստին

    ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում պետական-իավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը ներկայացրել է հանձնաժողովային նիստում՝ «Հանրագրերի մասին», ««Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»,…