արբանյակ
Չինաստանը Երկիր մոլորակի դիտարկման նոր արբանյակ է արձակել
Հոկտեմբերի 5-ին Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգի Թայյուան տիեզերակայանից Երկիր մոլորակի միկրոալիքային հեռակառավարման զոնդավորման արբանյակ է արձակվել: Արբանյակը, որը կոչվում է «Գաոֆեն 10», ունակ է լուսանկարներ փոխանցել մեկ մետրից պակաս լուծաչափով: Արբանյակը մշակվել է Տիեզերական տեխնոլոգիաների Շանհայի ակադեմիայում: Այն արձակվել է CZ-4C հրթիռակրի օգնությամբ և բարեհաջող դուրս է բերվել ծրագրված ուղեծիր: Սա «Չանչժեն» շարքի հրթիռակիրների օգնությամբ…
Իրանական հրթիռակիրը պայթել է արձակման պահին
Իրանական հրթիռակիր արբանյակը պայթել է հենց արձակման պահին։ Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսային Սեմնան նահանգում՝ Իմամ Խոմեյնիի անվան տիեզերակայանում։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով իրանցի և ամերիկացի պաշտոնյաներին։ Անհաջող արձակման մասին առաջինը գրել են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վերլուծելով Planet Labs Inc ընկերության արբանյակային լուսանկարները։ Նշվում է, որ սա ընթացիկ տարում Իրանում տիեզերական արձակումների…
NASA-ն հրապարակել է Curiosity-ի լուսանկարը՝ արված Մարսի արբանյակից
NASA-ն հրապարակել է Curiosity մարսագնացի լուսանկարը: Այն արվել է Մարսի արբանյակից HiRISE տեսախցիկով՝ Mars Reconnaissance Orbite սարքի վրա տեղադրված, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: Curiosity լուսանկարի վրա երևում են փոքր կետեր: Մարսագնացը հայտնվել էր կադրում Էոլիդա լեռան Գեյլ հրաբխային խառնարանի տարածքում հետազոտության ժամանակ: Curiosity-ն ժամանել էր Կարմիր մոլորակի մակերևույթին 2012 թվականի օգոստոսի 6-ին:
SpaceX ընկերությունը 3 արբանյակ է ուղարկել տիեզերք ուղիղ եթերում
Ամերիկյան SpaceX ընկերությունն իր Falcon-9 կրող հրթիռով ևս մեկ արձակում է իրականացրել։ Այս անգամ հրթիռը տիեզերք է հասցրել 1.5 տոննա զանգվածով միանգամից երեք արբանյակ: Հրթիռի արձակումը ուղիղ եթերով ցուցադրվել է: Հազարավոր մարդիկ հետևել են, թե ինչպես է հրթիռն արձակվում, ինչպես է այն օդ բարձրանում, ինչպես է հեռանում երկրից ու հայտնվում տիեզերական տարածությունում։ Ընդ որում՝ տեսախցիկները…
Սեփական արբանյակ ունենալու համար բանակցություններ են տարվում մի քանի ուղղություններով. Հակոբ Արշակյան
Հունիսի 7-ին Ազգային ժողովում Բարձրագույն տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ Հայաստանը Հեռահաղորդակցային միջազգային միության անդամ է և իրավունք ունի գեոստացիոնար մակարդակում ունենալ ուղեծիր: Նա հավելեց, որ Հայաստանն ունի այդ ուղեծիրը և այլ հարց է, որ այդ ուղեծրում չունի արբանյակ: Արշակյանն ասաց, որ արբանյակ թողարկելու համար մեծ գումարային միջոցներ են անհրաժեշտ, և այդ ուղղությամբ…
Amazon-ը որոշել է ողջ աշխարհն ապահովել համացանցով
Amazon ընկերությունը պատրաստվում է շուտով Երկիր մոլորակի մերձավոր ուղեծիր ուղարկել 3236 արբանյակ։ Դրանք ընկերությանը թույլ են տալու համացանցային հասանելիություն ապահովել տասնյակ միլիոնավոր մարդկանց համար, որոնք բնակվում են դժվարհասանելի վայրերում։ Արբանյակները տեղակայվելու են Երկիր մոլորակի մակերևույթից 590-630 կմ բարձրությունների վրա ու բաշխված են լինելու դրա շուրջը՝ միմյանց ու ցամաքային կայանների հետ ուղիղ կապ ապահովելու համար։ Դրանցով…
Հնդկաստանում հաջողությամբ փորձարկվել է հակաարբանյակային հրթիռ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ է խոցել երկրամերձ ուղեծրում։ Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը: «Հնդկաստանն այժմ խոշոր տիեզերական տերություն է: Երեք րոպեից էլ պակաս ժամանակում Հնդկաստանում արտադրված հակաարբանյակային հրթիռը խոցել է արբանյակը երկրամերձ ուղեծրում», – ասել է վարչապետը՝ հանդես գալով հեռուտաուղերձով: Վարչապետն այդ իրադարձությունը պատմական է որակել:…
Իրանը մեկ ամսում սեփական արտադրության երկրորդ արբանյակն է արձակել
Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո, հայտնել է IRNA գործակալությունը: Հունվարի կեսին Իրանն անցկացրել է հայրենական արտադրության արբանյակի նախատեսված երկու արձակումներից մեկը. «Փայամ» («Ուղերձ») արբանյակն այն ժամանակ չհաջողվեց ուղեծիր դուրս բերել, սակայն իշխանությունները հայտնեցին «Դուստի» արբանյակի արձակման…
Իրանում ցանկանում են տիեզերք արձակել ևս մեկ արբանյակ
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին հայտարարել է, որ Թեհրանը նախատեսում է երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-րդ տարեդարձի առթիվ տիեզերք արձակել ևս մեկ արբանյակ, երկրորդը՝ ավելի վաղ ազդարարված երկուսից, հայտնել է IRNA գործակալությունը: Նախարարը նշել է, որ արբանյակը ծրագրվում է տիեզերք հասցնել իրանական «Սաֆիր» («Դեսպան») կրող-հրթիռի օգնությամբ: Խաթամին ընդգծել է, որ Իրանը մշտապես բարելավում է իր…









