Ամերիկյան SpaceX ընկերությունն իր Falcon-9 կրող հրթիռով ևս մեկ արձակում է իրականացրել։ Այս անգամ հրթիռը տիեզերք է հասցրել 1.5 տոննա զանգվածով միանգամից երեք արբանյակ:
Հրթիռի արձակումը ուղիղ եթերով ցուցադրվել է: Հազարավոր մարդիկ հետևել են, թե ինչպես է հրթիռն արձակվում, ինչպես է այն օդ բարձրանում, ինչպես է հեռանում երկրից ու հայտնվում տիեզերական տարածությունում։ Ընդ որում՝ տեսախցիկները հեռարձակումն ապահովել են և՛ ցամաքից, և՛ անմիջապես հրթիռի վրայից։

