fbpx
Աշխարհ

Իրանը մեկ ամսում սեփական արտադրության երկրորդ արբանյակն է արձակել

Իրանի պաշտպանության փոխնախարարը հայտնել է այս շաբաթ «Դուստի» («Բարեկամություն») արբանյակի արձակման մասին՝ անցած ամսին իրանական մեկ այլ արբանյակ ուղեծիր դուրս բերելու չկայացած փորձից հետո, հայտնել է IRNA գործակալությունը:

Հունվարի կեսին Իրանն անցկացրել է հայրենական արտադրության արբանյակի նախատեսված երկու արձակումներից մեկը. «Փայամ» («Ուղերձ») արբանյակն այն ժամանակ չհաջողվեց ուղեծիր դուրս բերել, սակայն իշխանությունները հայտնեցին «Դուստի» արբանյակի արձակման մտադրության մասին:

«Իրանցի գիտնականների ուժերով և աստծո օգնությամբ երեկ «Շափյուղա» կրող հրթիռով արձակվել է «Դուստի» կապի արբանյակը, որը դուրս է եկել ուղեծիր»,- Իրանի պաշտպանության փոխնախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին ավելի վաղ հայտարարել էր, որ Թեհրանը պլանավորում է այդ արբանյակն արձակել երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ, որը նշվում է փետրվարի սկզբին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ