Արթիկ
Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորանները ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են: Արթիկի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Ճամբարակի, Տավուշի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ապարանի, Սպիտակի, Մասիսի, Արմավիրի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել…
Արթիկում կիրականացվեն փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ
Շիրակի մարզի Արթիկ միավորված համայնքում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն բնակավայրի փողոցների կառուցման-նորոգման աշխատանքներ՝ սալարկմամբ և խճապատմամբ։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջում: «Ծրագրերի ընդհանուր արժեքը 253.8 մլն դրամ է, գումարի 55%-ը կհամաֆինանսավորի Կառավարությունը։ Կառուցվող-նորոգվող փողոցների տուֆ քարով սալարկմամբ ընդհանուր երկարությունը կկազմի 4․1 կմ։ Ծրագիրն իրականացվելու է Արթիկ, Արևշատ, Նահապետավան, Պեմզաշեն, Սարալանջ և…
Արթիկում 45-ամյա տղամարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 25-ամյա երիտասարդին
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով քննություն է տարվում՝ Արթիկ քաղաքի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ ««Արթիկ» բժշկական կենտրոնից 2022թ. ապրիլի 13-ին՝ ժամը 00:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ…
Շիրակում մաքրվում են սելավատարերը
Շիրակի մարզի Արթիկ համայնքի Վարդաքար բնակավայրում ընթանում են բնակավայրով անցնող սելավատարի հունի մաքրման աշխատանքներ, իրականցվել է շուրջ 180 մետր երկարությամբ հատվածի մաքրման աշխատանք։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջից։ Շիրակի մարզում մարտ ամսին լույս աշխարհ է եկել 163 երեխա Արագածոտնում կստեղծվի շուրջ 1500 աշխատատեղ․ Էկոնոմիկայի փոխնախարար «2022 թվականի գարնանային հնարավոր վարարումների և սելավների…
Արթիկում ՔՊ-ն ու Բաբայանի կուսակցությունը համագործակցության հուշագիր են ստորագրել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Արթիկ խոշորացված համայնքում համագործակցության հուշագիր են ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը ՏԻՄ ընտրություններում գլխավորող Անանիկ Ոսկանյանը և «Ազատական» կուսակցության թեկնածու Արտակ Հարությունյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՔՊ-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ հուշագրով՝ համայնքապետի միասնական թեկնածու է առաջադրվելու Ոսկանյանը, իսկ նրա առաջին տեղակալը լինելու է Հարությունյանը։
Արթիկում էլեկտրաշչակ է փորձարկվելու
Վաղը՝ դեկտեմբերի 3-ին, Արթիկ քաղաքում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ վարժանքն իրականացվելու է ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում։ Ըստ աղբյուրի՝ փորձակվելու է նաև քաղաքի էլեկտրաշչակը։ ԱԻՆ-ից քաղաքացիներին խնդրում են չանհանգստանալ։
Արման Աջամօղյլանը՝ Արթիկի համայնքապետի պաշտոնակատար
Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կառավարական կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթից։ Փաստաթղթում նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արման Աջամօղլյան նշանակվել է Արթիկի համայնքապետի պաշտոնակատար։
Արթիկի բնակիչը դանակով հարձակվել է բուժքույրերի վրա ու սպառնացել․ նրան ձերբակալել են
2021 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչը գնացել է «Արթիկ բժշկական կենտրոն», իրեն վատ զգալու պատրվակով մտել ընդունարան, որտեղ իր հետ նախապես վերցրած, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, հարձակում է գործել բժշկական կենտրոնի ընդունարանի և շտապ բուժօգնության կայանի հերթապահ բուժքույրերի վրա, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել իրեն…
Արթիկում բարեկարգման խիստ կարիք ունեցող փողոց է սալիկապատվում
Արթիկում սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։ Նշվում է, որ փողոցն ունի 560 մետր երկարություն և 5 մետր լայնություն։ Ծրագրի արժեքը 41 միլիոնից ավելի է, որի 65 տոկոսը տրամադրել է Կառավարությունը։ Նշվում է նաև, որ փողոցն ուներ բարեկարգման ու նորոգման խիստ կարիք։
Մի քանի օրով փակ է լինելու Արթիկի փողոցներից մեկը (ՆԿԱՐ)
Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Արթիկ-Պեմզաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵ նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ աշխատանքներն իրականացվելու են ավտոճանապարհի կմ 0+000-կմ 8+900 հատվածում։ Ըստ աղբյուրի՝ հուլիսի 26-ից մինչև հոկտեմբերի 1-ն Արթիկի Ղարիբջանյան փողոցի 300 մետր հատվածը փակ կլինի երթևեկության համար։
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի գրասենյակի աշխատակազմին
Հուլիսի 9-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է ՇՄՆ բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։ Հաղորդագրությունը ավելի մանրամասն ստորև․ «Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ստորաբաժանումների աշխատանքների ամփոփման շրջանակում այս անգամ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակազմին։ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ…
Եվս մեկ պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն բավարարվեց
ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կուսակցությունների դաշինքի Արթիկի տարածքային գրասենյակի ղեկավարը, ով նաև հանդիսանում էր տվյալ դաշինքի պատգամավորության թեկնածու, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և այդ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար, նույն համայնքի ընտրական…
Ընտրակաշառք առաջարկելու համար ևս 5 հոգի է ձերբակալվել
ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներին ընտրակաշառք առաջարկելու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերը նշված վարչական շրջանի մի խումբ բնակիչներ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի…
Քոչարյանը համոզված է, որ «կրելու» է
«Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ համոզվածություն հայտնեց, որ հաղթելու է։ Նա այս մասին ասաց Արթիկում։ Քոչարյանի խոսքով՝ նա «կրելու է ընտրություններում ու պատասխանատվություն է ստանձնելու երկրի համար»։ Նա նաև խոսեց խոստումներ տալու մասին ու առաջարկեց հիշել՝ իրենք կատարում են դրանք, թե՝ ոչ։