արձան
Սպիտակում բացվել է Քըրք Քըրքորյանի կիսանդրին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպիտակ քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը: Նախաձեռնությունը քանդակագործ Լևոն Թոքմաջյանինն է․ արձանի հեղինակը ևս նա է: Լևոն Թոքմաջյանն այս առիթով ասել է․ «Այս քանդակը իմ նվերն է և միաժամանակ իմ երախտագիտությունն է այդ մարդուն»։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է կանգնեցնել Մեսսիի արձանը
«Բարսելոնայի» լեգենդար խաղացող Լիոնել Մեսսի արձանը կկանգնեցվի Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, որը գտնվում է Լաս Ռոսասում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Մեսսիի արձանը կպատրաստվի երկաթից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Ֆեդերացիայում արդեն կան Մարադոնայի, Ալֆրեդո դի Ստեֆանոյի և Պելեի արձանները։ Հիշեցնենք, որ օրեր առաջ արգենտինացին իր կարիերայում 6-րդ արժանացավ «Ոսկե գնդակ» պատվավոր տիտղոսին։ Այս ցուցանիշը…
Բնական է, որ ռուսները պետք է վիրավորեին ինձ, բայց վիրավորում են նաև Վինոգրադովին․ Շահեն Հարությունյան
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Facebook-ի իր էջում գրել է․ «Պատասխան ՌԴ պետդումայից՝ իմ ակցիային։ Ռուսաստանը նահանջում է… Ասում են, որ ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը մի քանի մասից բաղկացած հարցազրույց է տվել՝ կապված Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Եվ մասնավորապես անդրադառնալով իմ ակցիային ասել է. «Մեր երկրում…
Շահեն Հարությունյանը բացատրություն է տալիս ոստիկանությունում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանն այս պահին ոստիկանությունում է՝ պայմանավորված ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում տեղադրված արձանի վրա ներկ լցնելու փաստով: Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը. «Շահեն Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, նա ներկայացել է բացատրություն տալու երեկվա միջադեպի վերաբերյալ»,- ասաց լրատվության…
Վարչապետի խոսնակը՝ Գրիբոյեդովի արձանի վրա հարձակման մասին
Վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու դեպքին։ «Դատապարտում ենք տեղի ունեցածը։ Վանդալիզմի նման դրսևորումները տեղ չպետք է ունենան մեր հասարակությունում։ Ոստիկանությունը իրականացնում է հետաքննություն, արդյունքների մասին առաջիկայում հանրությունը կտեղեկացվի»,-ընգծել է Վլադիմիր Կարապետյանը։…
Գրիբոյեդովի՝ ներկով պատված արձանը մաքրվել է (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Գրբոյեդովի՝ ներկով պատված արձանը մաքրվել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: «Քանի որ Հայաստանում չեմ, դեպքը բաց էի թողել, բայց, քանի որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի՝ լուծումը չուշացավ»,-գրել է նա իր էջում: Ավելի վաղ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝…
Շահեն Հարությունյանը կարմիր ներկ է լցրել Երևանում Գրիբոյեդովի արձանի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, Facebook-ի իր էջում հրապարակել էր ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի լուսանկարը, որտեղ երևում է՝ արձանի վրա կամիր ներկ է լցված։ Նա լուսանկարին կից արել է նաև գրառում։ «Ուշադրություն։ Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։ ՌԴ Արմավիրի քաղդումայի…
Հայ-թուրքական բարեկամության արձանի հեղինակը շահել է դատը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննության է առել թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի դիմումն իր ստեղծագործելու ազատությունը ոտնահարելու և իր ստեղծագործության հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու մասին։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Դեռ 2011 թվականն էր, երբ այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել էր ապամոնտաժել Աքսոյի հեղինակած մարդկայնություն և հաշտություն խորհրդանշող արձանը: Կարսում տեղադրված այդ…
Հռոմում կտեղադրվի Հովհաննես Թումանյանի արձանը
Հայաստանն ու Իտալիան խորացնելու են համագործակցությունը մշակութային ոլորտում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը: Նրա խոսքով՝ առաջիկայում Հռոմում տեղադրվելու է մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանը: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իտալիա պաշտոնական այցի ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային համագործակցությանը: Այս ոլորտում նույնպես առանձնացրել ենք համագործակցության զարգացման…
Ռոնալդուի, Սալահի և մյուսների քանդակների հետ համեմատ ՝ Իբրահիմովիչի արձանը հոյակապ է ստացվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քանդակների ստեղծման կարևոր գործառույթներից է ականավոր մարդկանց դերի քարոզումը։ Քանդակները հիմնականում դրվում է բաց տարածության մեջ և հասարակական վայրերում: Ֆուտբոլի պատմության լեգենդներին նվիրված քանդակներ են ստեղծվում, երբեմն ստացվում է այնպես, որ այդ քանդակի պատվիրատուն անձամբ տվյալ ֆուտբոլիստն է լինում։ Ձեզ ենք ներկայացնում մի շարք անհաջող քանդակներ, որոնց նայելիս հազիվ կկարողանաք զսպել ծիծաղը։ Վերջերս Շվեդիայում բացվեց…
Նյու Յորքում էկոակտիվիստները կարմիր ներկ են հեղել արձաններից մեկի վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նյու Յորքում մի խումբ ցուցարարներ կարմիր ներկ են լցրել «Գրոհող ցուլի» արձանի վրա: Այս մասին հաղորդում է York Daily News թերթը։ Բողոքը կազմակերպել էր «Ապստամբություն բնաջնջման դեմ» (Extinction Rebellion) բնապահպանական շարժումը: Ոստիկանությունը ձերբակալել է վանդալիզմի գործողությանը մասնակցած ցուցարարներից մեկին, իսկ մյուս երկուսին հաջողվել է փախչել: Նյու Յորքում անցկացված ակցիայից բերման է ենթարկվել մոտ 100 ցուցարար։…
Կամպ Նոուում կկանգնեցվի Յոհան Կրոյֆի 3,5 մետրանոց արձանը
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Կամպ Նոու» մարզադաշտում կբացվի ակումբի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Յոհան Կրոյֆի արձանը։ Այն կունենա 3,5 մետր բարձրություն։ Արձանի հեղինակը հոլանդացի քանդակագործ Կորի Ամերլանն է։ «Այս արձանը լինելու է որպես Յոհան Կրոյֆի և ակումբի համար նրա կարևորության մասին մշտական հիշեցում։ Նա մեր պատմության կարևորագույն մասերից է», – ասել է կատալոնական…
Կառավարությունը ճիշտ է վարվել՝ որոշելով կանգնեցնել Դեմիրճյանի արձանը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Վերջերս բանավեճ էր ծավալվել կառավարության որոշման շուրջ՝ Մարզահամերգային համալիրի մոտ կանգնեցնել Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը: Դրա դեմ հանդես եկողները բերում են հետևալ փաստարկները. 1) Դեմիրճյանի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը, 2) նա դեմ էր Հայաստանի անկախությանը: Առաջին պնդումն ինքնին ճիշտ է: 1974-88 թվականների Հայաստանում կուսակցական և պետական ապարատի չինովնիկները…
Բուդդայական տաճարական համալիրը կրկին հայտնվել է ցամաքում
Հազարավոր ուխտավորներ ժամանում են Թաիլանդ Բուդդայի չորս մետրանոց արձանը տեսնելու համար: Այն կրկին կրկին հայտնվել է ցամաքում՝ ծանծաղ ջրամբարի տարածքում: Արձանն անգլուխ է, քանի որ գլուխը մնացել է ջրի հատակին: Ուխտավորները երջանիկ են և այս երևույթը համարում են հրաշք, սակայն բնապահպաններն ահազանգում են, քանի որ Թաիլանդում ուժեղ երաշտի պատճառով ջրամբարները չորանում են: Քսան տարի առաջ…













