Արմեն Պապիկյան

  • ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` խաղաղության ամրապնդման նպատակները հիմք են համագործակցության համար

    ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի` խաղաղության ամրապնդման նպատակները հիմք են համագործակցության համար

    Հ ԱԳՆ-ի հաղորմամբ՝ հունիսի 9-ին ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արմեն Պապիկյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) նիստը՝ նվիրված անվտանգային տարածաշրջանային կառույցներին՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վրա շեշտադրումով: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ դեսպան Արմեն Պապիկյանն ընդգծեց անվտանգության հարցերով զբաղվող տարածաշրջանային տարբեր կազմակերպությունների միջև համագործակցության և ջանքերի համադրման…

  • Ավստրիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնել է նախագահին

    Ավստրիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերը հանձնել է նախագահին

    Մարտի 19-ին Ավստրիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերը հանձնեց Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում Ալեքսանդր Վան դեր Բելլենը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ դիվանագիտական առաքելության ընթացքում: Ավստրիայի նախագահն ընդգծեց, որ Հայաստանի և Ավստրիայի միջև…

  • Արմեն Պապիկյանը իր հավատարմագրերն է հանձնել Յուկիա Ամանոյին

    Արմեն Պապիկյանը իր հավատարմագրերն է հանձնել Յուկիա Ամանոյին

    Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը փետրվարի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած հանդիպման ժամանակ ԱԷՄԳ Գլխավոր տնօրենը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ,…

  • Նախագահ Սարգսյանը նշանակումներ է կատարել

    Նախագահ Սարգսյանը նշանակումներ է կատարել

    Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրերով նշանակումներ են կատարվել Հայաստանի օտարերկրյա ներկայացուցչություններում։ Արմեն Պապիկյանը նշանակվել է․ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա): Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: Ավետ Ադոնցը հետ է կանչվել…