Արտակ Զեյնալյան
Արտակ Զեյնալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 17-ին այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է հիմնարկում, ՔԿ ծառայության Հատուկ նշանակության բաժնում, այցելել է վարչական մաս, ծանոթացել ծառայողների աշխատանքային պայմաններին: Նախարարի…
Հունվարի 1-ից կգործի կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարման էլեկտրոնային հարթակը
Գալիք տարվա հունվարի 1-ից կսկսի գործել ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին: Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբերի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: «Մշակվել և սույն թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի…
Արտակ Զեյնալյանը այցելել է Նաիրի Հունանյանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում այցելել է Հոկտեմբերի 27-ի գործով զինված խմբի պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ, փոխանցում է panarmenian.net-ը։ Լրագրողների հետ զրույցում Զեյնալյանն ասել է, որ նրան խորհուրդ է տվել զբաղվել սպորտով: «Նրա հետ խոսել եմ, առանձնազրույց եմ ունեցել: Խոսվել է…
«Քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»,-Արտակ Զեյնալյան
այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց. «Քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը դրանք իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը, մեծամասնությունը՝ մեծամասնության, փոքրամասնությունը՝ փոքրամասնության։ Եվ այստեղ պետք է լինի ակադեմիական երկխոսություն ու բանավեճ։ Եվ քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»։ Ըստ նրա՝ ցանկացած թեզ, դրա…
«Մենք ենք եկել, եկել ենք կանգնել ձեր դիմաց», – Մենք դաշինք
Մենք դաշինքը ներկայացրել է իր նախընտրական տեսահոլովակը: https://www.facebook.com/MenqDashinq/videos/668838083517366/
ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Բարբարա Դևիսին
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրականացնելու է դիտորդական առաքելություն: Այդ մասին տեղեկացնում է A1plus.am-ը. ՄԵՆՔ Դաշինքի ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը, Արամ Սարգսյանը, Անժելա Խաչատրյանն ու Արտակ Զեյնալյանը երեկ հանդիպում են ունեցել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի քաղաքական վերլուծաբան Բարբարա Դևիսի հետ: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա…
Անչափ հետաքրքիր պայքար է սպասվում Արմավիրի մարզում
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում հետաքրքիր պայքար է սպասվում Արմավիրի մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում՝ փոխանցում է slaq.am-ը: Այս ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առաջադրվել է նախկին մարզպետ, ՀՀԿ խորհրդի անդամ Աշոտ Ղահրամանյանը: Հետաքրքիր թեկնածուներ է առաջադրել նաև ԲՀԿ-ն, որոնց թվում է՝ ԱԺ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) եւ նախկին մարզպետ…
Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել
Արդեն 30 րոպեից ավելի է, Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում երթևեկությունը երկկողմանի դադարեցվել է, տեղեկացնում է Shamshyan.com կայքը։ Գագարին ավանի բնակչները՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և սպառնում են նույնիսկ ինքնահրկիզվել։ Նրանք պահանջում են արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի հետ հանդիպում, քանի որ բողոքում են Ոստիկանությունից և քննչական ապարատից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճանապարհը…
Կայացել է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը նվիրված համաժողով
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Մասնավոր հատվածում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման» ծրագրին նվիրված համաժողով: Հայտնում է itel.am-ը: Այն իրականացվել է Արդարադատության նախարարության եւ «Ներդաշնակ Զարգացում» հասարակական կազմակերպության կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն…
Մաշտոցի 47–ից Բաղրամյան 26: ՀՀ նախագահի նստավայրը կտեղափոխվի
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե: «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի…













