fbpx
Մասնակիցներ

«Քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»,-Արտակ Զեյնալյան

այսօր Երևանում նախընտրական քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ՄԵՆՔ դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց.

«Քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը դրանք իշխանություն են, դրանք իրականացնում են ժողովրդի կամքը, մեծամասնությունը՝ մեծամասնության, փոքրամասնությունը՝ փոքրամասնության։ Եվ այստեղ պետք է լինի ակադեմիական երկխոսություն ու բանավեճ։ Եվ քաղաքական գործիչները չպետք է ընկալվեն իրենց հայտնած տեսակետի գերի»։

Ըստ նրա՝ ցանկացած թեզ, դրա հաստատման պրոցեսում և արդյունքում, անհրաժեշտություն ունի օպոնենտության և հակափաստարկների, և այդ օպոնենտությունը նաև ճանաչողության բաղկացուցիչ մաս է. «Մենք այնքան գիտելիք և փորձ ունենք, որ կարող ենք դա իրականացնել։ Օպոնենտությունը չափազանց կարևոր է ճշմարտության բացահայտման համար, չսխալվելու, ավելի հաստատակամ առաջ գնալու համար և, տեսնում եք, մենք ինչպիսի կադրեր ու գիտական պոտենցիալ ունենք, որ կարող ենք այդ օպոնենտությունն իրականացնենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ