արտաքին քաղաքականություն
ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը կարծում է, որ Վաշինգտոնի միջամտությունը Հայաստանի արտաքին ու ներքին հարցերին ավելի անտակտ է դառնում
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` ԱՄՆ-ի կողմից շանտաժին և ճնշումներին դիմակայելու համար, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը: РИА Новости-ն հիշեցնում է, որ հոկտեմբերին Երևան է ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Լրագրողների հետ հանդիպմանը նա՝…
Ի՞նչ փոխըմբռնման մասին էր հայտարարել Էլմար Մամեդյարովը
Factor.am-ը գրում է. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել է Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում փոխըմբռնման հասնելու մասին։ Factor.am-ը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից փորձեց պարզել՝ ի՞նչ փոխըմբռնման մասին է հայտարարել Ադրբեջանից ԱԳՆ ղեկավարը: Ի պատասխան՝ ԱԳՆ-ն պարզաբանում է հրապարակել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Հարց. Ադրբեջանի…
«Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք հասել ենք փոխըմբռնման»,- Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ հասել են փոխըմբռնման։ «Համարում եմ, որ Միլանում իմ հայ գործընկերոջ հետ վերջին հանդիպմանը մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասել ենք փոխըմբռնման», – ասել է Էլմար Մամեդյարովը 2018-ի արդյունքներին նվիրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը, գրում է…
2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահությունը կփոխանցվի Հայաստանին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նիստին ներկա է եղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:…
Ընտրություններին մասնակցող ուժերից ո՞վ դեպի ուր է խոստանում տանել Հայաստանը
Նախընտրական քարոզարշավն ընթանում է ավելի շատ փոխադարձ մեղադրանքների, քան ծրագրերի շուրջ: Ո՞վ դեպի ուր է խոստանում տանել Հայաստանը, որքանո՞վ են ներկայացվում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի արտաքին քաղաքական հատվածները և որքանո՞վ է հանրությունը հետաքրքրված դրանցով: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն այնքան բարդ է, որ հասարակության մեծ մասին, ցավոք, հետաքրքրում են միայն…
Զոհրաբ Մնացականյանը ներկա է գտնվել «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» միջոցառմանը
Արտաքին գործերի նախարարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է. Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ներկա գտնվեց «Իրազեկ քաղաքացիների միավորումի» կողմից լրագրողների համար կազմակերպված «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ արտաքին քաղաքական որոլտում վերջին զարգացումներին:






