արցունքաբեր գազ
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոններ» շարժման բողոքի ցույցերը
Ֆրանսիայում ավլի քան 20 հազար մարդ է մասնակցել «դեղին բաճկոններ» շարժման 12-րդ բողոքի ցույցերին: Տեղեկացանում է BBC-ն: Փարիզում, որտեղ ավելի քան 10 հազար մարդ է դուրս եկել ցույցի, ագրեսիվ տրամադրված ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր և փորձել են հարձակվել նրանց վրա: Իրավապահները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Բախումներ են…
Փարիզում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր: Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: «Դեղին բաճկոնների»…
Բախումներ Գազայի սահմանին
Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, իսկ 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից, այսպես կոչված,…
Բարիկադներ Բարսելոնում
Երեկ երեկոյան Բարսելոնի փողոցներում հուժկու բողոքի ցույցեր էին: Բողոքի պատճառը Բարսելոնում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստի անցկացումն էր, որը սովորաբար տեղի է ունենում Մադրիդում: Ցուցարարները փողոցներում աղբամաններով և մետաղյա ձողերով բարիկադներ են կառուցել: Փողոցներից մեկում բախում է տեղի ունեցել ոստիկանների հետ, որտեղ ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, իսկ ոստիկանությունը կիրառել է ուժ և արցունքաբեր գազ:…
Ֆրանսիայում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել
Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները սկսել են իրենց բողոքի ցույցը. հայտնում է РИА Новости-ն: Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Հաղթանակի կամարի մոտ, որի մուտքը ոստիկանները փակել են: Հաղորդվում է, որ ոստիկանները ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառել, ինչից հետո ցուցարաները շարժվել են դեպի Ելիսեյան պալատ: Ֆրանսիայում նոյեմբերի 17-ից մարդիկ բողոքում են վառելանյութի…
Փարիզում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել
Փարիզում ոստիկանության աշխատակիցները Ելիսեյան դաշտերում արցունքաբեր գազ և ջրային թնդանոթներ են կիրառել ցուցարարների դեմ, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով BFMTV-ին: Իրավապահներն այս քայլին են գնացել այն բանից հետո, երբ բենզինի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաների մասնակիցները մոտեցել են Համաձայնություն հրապարակում ցույցերի համար արգելված հատվածին: Ներկայումս Ելիսեյան դաշտերի շրջանում մի քանի հարյուր ցուցարարներ են գտնվում:…






