fbpx
Աշխարհ

Բախումներ Գազայի սահմանին

Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Այս մասին հայտնել է Russia Today-ը:

Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, իսկ 26-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից, այսպես կոչված, «Վերադարձ»-ի մեծ երթից. պաղեստինցիները շարունակում են պահանջել, որ իսրայելական կողմը հնարավորություն տա իրենց տները վերադառնալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ