Բակո Սահակյան

  • Դավիթ Բաբայանը  քաղաքական նոր ուժ է ստեղծում

    Դավիթ Բաբայանը քաղաքական նոր ուժ է ստեղծում

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը  քաղաքական նոր ուժ է ստեղծում, որը կկոչվի Արցախի պահպանողական կուսակցություն։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ասված է. «Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ, Սիրելի՛ արցախցիներ, Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս եւ ամեն…

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /23.02.19/
  • Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ

    Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի ԱԱԾ տնօրենի տեղակալ

    Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

  • Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից

    Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

  • Օրվա ամփոփումը՝ մեկ տեսաշարով /20.02.19/
  • Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

    Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ: Ուղերձում ասված է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության,…

  • Բակո Սահակյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

    Բակո Սահակյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության եւ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին: Նախագահը կարեւորել է հայ ժողովրդի մեծերի հիշատակի հավերժացումը՝ գոհունակությամբ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը դարձել է գրական կյանքի անբաժան մաս: Աղբյուր՝ https://168.am

  • Պաշտոնանկություն Արցախում

    Պաշտոնանկություն Արցախում

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:  

  • Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

    Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի հիշատակին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի գրասենյակից: Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը և պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում:

  • Օրվա ամփոփումը մեկ տեսաշարով
  • Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ

    Արցախի նախագահն այցելել է առաջնագիծ

    Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության  ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում: Գնդապետ Սամվել Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասի` մարտական հերթապահություն կրող գումարտակներից մեկը, որն իդեպ նախորդ տարվա արդյունքներով դասվել է լավագույնների շարքին, այսուհետ…

  • Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին

    Բակո Սահակյանն ընդունել է Արմեն Գրիգորյանին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Հաղորդում է «Տելեգրամ»-ը

  • Բակո Սահակյանի նոր նշանակումը

    Բակո Սահակյանի նոր նշանակումը

    Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:

  • Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

    Բակո Սահակյանն ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ընդունել է Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցեր: Աղբյուր՝ https://168.am