Բակո Սահակյան
Բաքվում Արցախի ռազմագերիների դատական ֆարսը հետաձգվել է վատ եղանակի պատճառով
Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների բաքվի դատավարությունը, որը լայնորեն դիտվում է որպես ֆարս, հետաձգվել է վատ եղանակի պատճառով։ Հայտարարվել է նոր ժամկետ։
Ռազմագերիներ. Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները Ադրբեջանում բախվում են կեղծ դատավարությունների
Ռազմագերիներ. Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Ադրբեջանում բախվում են դատավարությունների, որոնք լայն միջազգային դատապարտում են առաջացրել և որակվել որպես քաղաքական դրդապատճառներով կեղծ գործընթացներ։ «Ռազմագերի» որակումը վիճարկվում է Ադրբեջանի կողմից, որը նրանց համարում…
Սերժ Սարգսյանն այցելել է Ամարասի վանական համալիր
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը այցելել է Ամարասի վանական համալիր։ Սերժ Սարգսյանը ծանոթացել «Լույսի» օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին։ «Ընթացիկ շաբաթվա սկզբից Արցախում գտնվող Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր։ Նա ծանոթացել «Լույսի» օժանդակությամբ Ամարասում…
Վանեցյանը գիշերն անցկացրել է Բակո Սահակյանի հետ՝ բակում
«Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը գիշերը անկացրել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի տան բակում։ Այս մասին տեղեկանում ենք Վանեցյանի Facebook-ի էջից, որտեղ նա հանդիպումից լուսանկար է հրապարակել։ «Լուսացող գիշերը կրակի մոտ մեկ անգամ էլ հավաստիացրեց` մենք կարող ենք ու ուղղելու ենք մեր մեջքը», – գրել է Վանեցյանը:
Մահացել է Դմիտրի Աթբաշյանը
Կյանքին հրաժեշտ է տվել ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը։ Այս մասին տեղեկանում ենք նրա Facebook-ի էջից։ Նշենք, որ Աթբաշյանը եղել է նաև Արցախի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ, իսկ 2015 թվականին Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1300962446924006&id=100010307892881&__cft__%5B0%5D=AZX0yfhLeWkXs-Hces2hC97WgPHgfELIwi2ehqSjWQA49yq0r77kAV6UumqNOcOMh0uegZFIte-XLPrM2vS6RFP4dZpslpitWctazQr_3bvIQtoMDtsOiwPebJe-ik5Vq4w&__tn__=%2CO%2CP-R
Արցախի պաշտոնաթող նախագահները ևս մեկ հարց բարձրացրին․ Փաշինյանը մանրամասներ է հայտնել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հոկտեմբերի 20-ին Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը առաջարկեցին Հայաստանի և Արցախի ներկա և նախկին ղեկավարների հանդիպում կազմակերպել, որը պատերազմի օրերին կլինի ազգային միասնության արտահայտում: Որոշ քննարկումից հետո համաձայնվեցի: Պայմանավորվեցինք, որ երբ իրենք ազդանշան տան, որ Հայաստանի պաշտոնաթող նախագահները պատրաստ են, ես…
Բակո Սահակյանի անունով կեղծ էջ է բացվել
Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ Բակո Սահակյանի անունով կեղծ էջ է բացվել: «Հարգելի քաղաքացիներ, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի անունից գործող այս էջը կեղծ է։ Այն ստեղծվել է դեռևս 2017 թվականին՝ Սեյրան Օհանյանի անունով։ Այժմ էջն ունի ավելի քան 22 հազար հետևորդ և իրականացնում է ադրբեջանական քարոզչություն՝ տարածելով նաև ապատեղեկատվություններ»։ Կեղծ էջը՝ https://www.facebook.com/president.nkr.am/ Արգելափակման…
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված գերլարված իրավիճակից ելք գտնելու անհրաժեշտության թելադրանքով հանդիպում-խորհրդակցություն է տեղի ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ https://www.facebook.com/arman.musinyan/posts/10158009166131799
Վարչապետը հանդիպում է ունեցել Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
ՀՀ Վարչապետի կայքից տեղեկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայն բարիք, հայտնում են ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի ձեռքբերումները և հաջողություններն, անկասկած, կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու, Ձեր ողջ կենսագրության հետ, որոնք…
Բակո Սահակյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից
Մայիսի 19-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից։ Աբրահամյանը ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։
Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից
Արցախի Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած հրամանագրով՝ Արշավիր Ղարամյանը ազատվել է ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից։ Այս մասին հայտարարություն է տարածվել ԱՀ նախագահի պաշտոնական կայքում։ «Մայիսի 18-ին նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն», – ասված է հայտարարությունում:
Բակո Սահակյանը հանդիպել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 15-ին, ընդունել է HALO Trust կազմակերպության պատվիրակությանը։ Վերջինս գլխավորել է Արցախում կազմակերպության ծրագրի ղեկավար Ռոբերտ Սայֆրետը: Արցախի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում իրականացվող գործունեությանը վերաբերող հարցեր: