ԲԴԽ
ԲԴԽ և ԵԽ պատվիրակության անդամները բացառել են խտրական վերաբերմունքը բարեփոխումներից հետո
Բարձրագույն դատական խորհրդում 2019 թ. մայիսի 31-ին Եվրոպայի խորհրդի պաշտոնական պատվիրակության հետ կայացած հանդիպմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անի Մխիթարյանը: Պատվիրակության կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն պարոնայք Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր…
Դատավորների ընդհանուր ժողովը դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսևորում
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում շուրջ 5 ժամ ընթանում էր դատավորների ընդհանուր ժողովը։ Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցող դատավորների թիվը ընթացքում ավելացել է՝ հասնելով 170-ի։ Արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։ Վերջինս էլ ընթերցեց ընդհանուր ժողովի կողմից ընդունված հայտարարությունը։ «Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում…
Հայտնի է ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողի անունը
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է իրավաբան–գիտնական Գևորգ Դանիելյանին։ Տեղեկացնում է News.am-ը: Հիշեցնենքք, որ այսօր՝ մայիսի 24–ին, Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից՝ նկատի ունենալով դատական իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները։ ԲԴԽ–ից հայտնում են, որ տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի…
Հրաժարական է տվել ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը. ArmLur
ArmLur-ին հասած լուրերի համաձայն` քիչ առաջ հրաժարական է տվել ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Գարուշի Հարությունյանը:
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի լուրը հաստատվեց
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել, որը ներկայացնում ենք ստորև․
(Չհաստատված) ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել․ Infocom
Infocom-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել։
Բողոքի ցույց Բարձրագույն դատական խորհրդի դիմաց
Բարձրագույն դատական խորհրդի բակում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անում՝ պահանջելով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը: Հավաքվածները չեն բացառում, որ տարածքում վրաններ կխփեն ու բողոքի ակցիան կշարունակեն տևական ժամանակով: «Մինչև հիմա ժողովրդին հակառակ եք եղել, չեք մնալու այստեղ»,- հայտարարում են բակում հավաքվածները: Նրանք նաև շեշտել են, թե ԲԴԽ անդամները դուրս չեն գալու շենքից, քանի…
Մակունցը հերքել է ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու խոսակցության մասին լուրերը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտոնապես հերքում է, որ հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել․ «Պաշտոնապես հերքում եմ, որ Խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել: Կատարյալ հերյուրանք է: Հորդորում եմ չտարածել ապատեղեկատվություն»:
«Իմ քայլի» պատգամավորները փակ նիստում թեժ վիճաբանել են, խոսել ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր բավականին երկարատեւ փակ նիստ անցկացրեց եւ բավականին բուռն քննարկումների մեջ էր: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու եւ անցումային արդարադատության հետ: Պատգամավորներից մեկը, որի անունը չենք հրապարակում, ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, եւ…
ԲԴԽ-ն այսօր նիստ չի հրավիրի
ԲԴԽ նիստն այսօր չի լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողներին հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը: Նշենք, որ նախօրեին երեկոյան ԲԴԽ-ն նիստ էր հրավիրել, որտեղ անընդունելի էր համարել ՀՀ վարչապետի կոչով դատարանների բնականոն գործունեության խաթարումը: ԲԴԽ-ն միաժամանակ կոչ էր արել կոչ է անում դատավորներին և դատական իշխանության…
ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին թույլ չեն տալիս դուրս գալ շենքից
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ շենքից։ Այս մասին Armtimes-ի հարցին ի պատասխան ասել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։ Նշենք, որ Գագիկ Հարությունյանը պետք է մասնակցեր Կառավարության այս պահին անցկացվող խորհրդակցությանը: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով՝ քաղաքացիներն առավոտից փակում են ՀՀ…
ԲԴԽ-ն կոչ է անում դատական իշխանության բոլոր ներկայացուցիչներին դրսևորել զսպվածություն
Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել․ «Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիրներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան…
Չի կարող լինել պետություն առանց արդարության և արդարադատության. Արմեն Սարգսյանն այցելել է ԲԴԽ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ: Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի մեկ տարվա գործունեությունը և այդ առիթով պատրաստված «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է կատարված աշխատանքը և մատնանշում դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները: Գագիկ Հարությունյանը ներկայացրել է նաև մեկ տարվա ընթացքում դատական իշխանության մշտադիտարկման արդյունքները, էլեկտրոնային արդարադատության զարգացման…
Գագիկ Հարությունյանը մի քանի կարևոր հարցեր առանձնացրեց ԲԴԽ-ի գործունեության հետ կապված
Բարձրագույն դատական խորհուրդն ամփոփում է իր գործունեության 1 տարին: Նիստին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հաշվետվությունից առաջ ցուցադրվեց երկու տեսահոլովակ, որոնք պատմում էին ԲԴԽ-ի կառուցվածքի, փոփոխությունների ու գործունեության: ԲԴԽ-ն վերջին 1 տարվա ընթացքում կայացրել է 289 որոշում, 5 կարգապահական տույժ սահմանելու որոշում, 2 նկատողություն, 1 խիստ նկատողություն, 1 լիազորությունների դադարեցում և 1 մերժում: Նախատեսվում…
ՀՀ վարչապետը մասնակցում է ԲԴԽ մեկ ամյակին նվիրված միջոցառմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվան նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվելու է Խորհրդի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդումը»։ ԲԴԽ մեկ տարվան նվիրված միջոցառմանը կներկայացվի նաև խորհրդի նոր պաշտոնական կայքը։














