fbpx
Խորհրդարան

«Իմ քայլի» պատգամավորները փակ նիստում թեժ վիճաբանել են, խոսել ԲԴԽ-ն ու ՍԴ-ն ցրելու մասին

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր բավականին երկարատեւ փակ նիստ անցկացրեց եւ բավականին բուռն քննարկումների մեջ էր: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լսվում էին վիճաբանության ձայները՝ կապված ԲԴԽ-ն ցրելու, կոտրած տաշտակի առաջ կանգնելու եւ անցումային արդարադատության հետ:

Պատգամավորներից մեկը, որի անունը չենք հրապարակում, ասում էր. «Արտակ Զեյնալյանին էդքան ասեցինք՝ ցրեք ԲԴԽ-ն, ցրեք ՍԴ-ն, եւ դա կարող ենք անել, անցումային արդարադատություն մտցնենք, արդարադատության նախարարն ասում է՝ նշանակված պաշտոնատար անձինք ունեն լեգիտիմ ակնկալիքներ, որպեսզի պաշտոնավարեն մինչեւ էսինչ ժամկետները: Ասում եմ՝ էդ չկա: Այսօրվա գործող արդարադատության նախարարն է ասում, հիմա մենք դա ո՞նց անենք»:

Մեկ այլ պատգամավոր էլ, որի անունը նույնպես չենք հրապարակում, հավելեց. «Ես էլ եմ շատ-շատ ջղայնացած պարոն Զեյնալյանի վրա, բայց եկեք այնուամենայնիվ…եկեք հիշենք, որ մեր նախընտրական ծրագրում կա գրած անցումային արդարադատության մասին…»:

Նիստից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, երբ հարցրեցինք, թե ի՞նչ էին այդպես բուռն քննարկում ու այն աստիճան բարձր տոնով, որ ձայնը լսելի էր փակ դռների հետեւում՝ պատասխանեց. «Նորմալ է, միշտ էլ թեժ է լինում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով` aravot.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ