fbpx
Իրավական

Դատավորների ընդհանուր ժողովը դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսևորում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում շուրջ 5 ժամ ընթանում էր դատավորների ընդհանուր ժողովը։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովին մասնակցող դատավորների թիվը ընթացքում ավելացել է՝ հասնելով 170-ի։

Արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։

Վերջինս էլ ընթերցեց ընդհանուր ժողովի կողմից ընդունված հայտարարությունը։

«Դատավորների ընդհանուր ժողովը ևս կարևորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, սակայն այն պետք է ունենա հստակ և հիմնավոր պատճառաբանոված հայեցակարգ` տեսանելի ակնկալվող վերջնարդյունքով:

Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով և իշխող բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքով:

Դատավորների ընդհանուր ժողովը՝ որպես դատական իշխանության  բաձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին, միջոցառումներն և քննարկումներին` համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով` հնարավոր գործիքակազմի և նաագծերի մշակման հարցում:

Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որևէ դատավոր դեմ չէ, որ հանրային վստայության ամրապնդման տեսակյունից հասարկության ներկայացուցիչները տեղեկություններ ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ:

Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով և կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ:

Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին ցանկացած օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ սահմանադրության պահանջներից և ՀՀ միջազգային պարտավորություններից, և իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով:

Դատավորների ընդհանուր ժողովը կարևորում է յուրաքանչյուրի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն՝ որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաև դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները:

Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը նշում է, որ այդ ամենը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաև դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, որոնք խաթարում են դատական իշխանության նկատմամբ եղած հասարակական վստահությունը:

Դատավորների ընդհանուր ժողովը  խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսևորում և կոչ է անում զերծ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորներին արատավորող արտահայտություններից, դատարանների բնականոն ընթացքը խոչընդոտող ցանկացած գործողություններից:

Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ