Բեռլին

  • Բեռլինում Մերկելն ուշացումով է դիմավորել Թերեզա Մեյին

    Բեռլինում Մերկելն ուշացումով է դիմավորել Թերեզա Մեյին

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի դիմավորել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին, որը Բեռլին էր ժամանել Brexit-ի հարցով բանակցությունների համար։ «Ավանդաբար Մերկելը կարևոր հյուրերին սպասում է նստավայրի դիմացի կարմիր գորգի վրա, սակայն երբ Մեյի մեքենան մոտեցել է, կանցլերը չի եղել այնտեղ, և Մեյը մենակ է ուղևորվել շենք»,- գրում է Politico պարբերականը։ Շենք մտնելուց որոշ ժամանակ անց…

  • Արարատ Միրզոյանը քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը

    Արարատ Միրզոյանը քննարկել է ՀՀ-ի համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարևորությունը

    Գերմանիայիում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մարտի 20-ին հանդիպումներ է ունեցել Միջազգային քաղաքականության և անվտանգության ինստիտուտում (SWP), որից հետո հանդիպել է Արտաքին գերատեսչության Եվրոպայի գծով պետնախարար Միխայել Ռոթի հետ: ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի…

  • Արարատ Միրզոյանը ողջույնի խոսք է ասել Բեռլինում

    Արարատ Միրզոյանը ողջույնի խոսք է ասել Բեռլինում

    Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում. «Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման եւ Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար: Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը եւ Ձեր սիրելի քաղաքը…

  • Արարատ Միրզոյանի պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին

    Արարատ Միրզոյանի պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին

    Վահան Կոստանյանը, ով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնականն է, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը արդեն ժամանել է Բեռլին։ Ի դեպ, վերջին անգամ ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրել էին Գերմանիա ուղիղ 25 տարի առաջ՝ հեռավոր 1994-ին»։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի…

  • Բեռլինն աջակցում է Իրանի հետ միջուկային գործարքին

    Բեռլինն աջակցում է Իրանի հետ միջուկային գործարքին

    Բեռլինն աջակցում է Իրանի հետ Միջուկային համապարփակ համաձայնագրին և խաղաղասիրական նպատակներով Իրանի միջուկային ծրագրին: Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ տարածաշրջանային հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Աքերմանը: Աքերմանը, որը քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով Թեհրան է այցելել, Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ Միջուկային գործարքի…

  • Բեռլինն ու Փարիզը համաձայնել են Brexit-ի հետաձգմանը

    Բեռլինն ու Փարիզը համաձայնել են Brexit-ի հետաձգմանը

    Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ժամկետը նախատեսված է 2019 թվականի մարտի 29-ին։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ են Լոնդոնին տրամադրել հնարավորություն՝ տեղափոխելու Brexit-ն ավելի ուշ ժամկետ։ Այս մասին նրանք հայտարարել են Փարիզում համատեղ հանդիպման շրջանակում, գրում է Deutsche Welle-ն։ «Եթե Մեծ Բրիտանիային ավելի շատ ժամանակ է պետք, մենք չենք…

  • Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում

    Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը՝ Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ցուցահանդեսում

    Փետրվարի 26-ին Բեռլինում անցկացված Ադրբեջանի գեղարվեստի ակադեմիայի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսում տեղ է գտել նաև Սարգիս Հացպանյանի հայտնի լուսանկարը: Ադրբեջանական «Haqqin.az» լրատվական կայքը ներկայացրել է Խոջալուի դեպքերի 27-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում ընդգրկված աշխատանքների լուսանկարները: Հրապարակումից պարզ է դարձել, որ ցուցահանդեսում ներառված է եղել Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանի և ադրբեջանցի տատիկի հայտնի լուսանկարի գեղարվեստական վերարտադրությունը: Ադրբեջանցի  ուսանողի…

  • Գերմանիան աջակցում է Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներին

    Գերմանիան աջակցում է Վենեսուելայի դեմ նոր պատժամիջոցներին

    Բեռլինն աջակցում է Վենեսուելայի դեմ սահմանված պատժամիջոցներին և խորհրդատվություններ է անցկացնում եվրոպացի գործընկերների հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը. հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ ԵՄ-ն անհատական պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի իշխանությունների առանձին անդամների նկատմամբ: Հունվարի 23-ին երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: ԱՄՆ-ը…

  • Աննա Հակոբյանը Բեռլինում հանդիպել է Բերբել Քոֆլերին

    Աննա Հակոբյանը Բեռլինում հանդիպել է Բերբել Քոֆլերին

    ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին, հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից: Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր…

  • Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ. Մերկել

    Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ. Մերկել

    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլեր է ձեռնարկել և շեշտում է, որ դա պահանջում է, որպեսզի դիմացինն էլ խիզախ քայլերի պատրաստակամություն հայտնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Անգելա Մերկելը կարծիք հայտնեց, որ խոսքերին…

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն. Անգելա Մերկել

    Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում կողմերը պետք է պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն. Անգելա Մերկել

    Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում երկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն խոսքից գործի անցնելուն, այսօր Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ «Կարծում եմ՝ միշտ լավ է, երբ միասին բանակցվում և խոսվում է, բայց եկու կողմերն էլ պիտի պատրաստ լինեն, որպեսզի խոսքից գործի անցնեն։ Շատ քաջ քայլ է, որ…

  • Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը. Կանցլերը զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին

    Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը. Կանցլերը զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին

    Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»–ի թղթակիցը Բեռլինից, կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունեց Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց: Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ: Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել…

  • Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին

    Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բեռլին

    Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հունվարի 31-ին ՀՀ վարչապետը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլն քաղաքից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ,…

  • Վարչապետը Քյոլնից կուղևորվի Բեռլին

    Վարչապետը Քյոլնից կուղևորվի Բեռլին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քլոլնում է, վաղը կմեկնի Բեռլին: Այնտեղ նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ դաշնային կանցլեր Անգելա Մերկելի, նախագահի և Բունդեսթագի նախագահի հետ: Ենթադրվում է, որ պաշտոնական այս այցի ընթացքում կուրվագծվեն տնտեսական բնագավառում համագործակցության առավել թիրախավորված ուղղությունները, կստորագրվեն մի շարք փաստաթղթեր: