Բեռլին
Երկրորդ աշխարհամարտից մնացած ռումբը կվնասազերծվի Գերմանիայում
Բեռլինում պատրաստվում են վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը: Այն հայտնաբերվել է անցյալ շաբաթ գերմանական մայրաքաղաքի արևելքում՝ Հելլերսդորֆի շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 250 կգ-անոց զինամթերք: Ներկայումս այդ վայրը շրջափակված է, մոտակա տների բնակիչներին խնդրել են լքել տարածքը: Նրանց համար երկու հարևան դպրոցների մարզադահլիճներում պատրաստվել են տարածքներ։ Իսկ երեխաներ…
ՊԱԿ աշխատակից Պուտինի եզակի լուսանկարները ցուցադրվել են Դրեզդեն քաղաքում
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում, որտեղ Բեռլինի պատմի անկումից հետո ընդիմադիրները գրոհում էին «Շտազի» անունով հայտնի Պետանվտագության նախարարության շենքը, ցուցադրվել են եզակի փաստաթղթեր: Այս մասին գրում է НТВ-ն: Ըստ աղբյուրի՝ այդ փաստաթղթերի մեջ է եղել նաև մայոր Վլադիմիր Պուտինի անունով տրված վկայականը: Տեղում ռեպորտաժ պատրաստելիս հեռուստաալիքի թղթակիցը պարզել է, որ ՌԴ ապագա նախագահը 30 տարի առաջ ուշադիր…
Ֆերմերները յուրատեսակ ցույց են անցկացրել Բեռլինում
Շուրջ 200 տրակտոր արգելափակել է Բեռլինի կենտրոնը, որտեղ հոկտեմբերի 22-ին ֆերմերները ցույց են անում կառավարության նոր պլանների դեմ: Այս մասին հայտնել է Die Welt հեռուստաալիքը: Ցուցարարների կարծիքով՝ նոր պլանները կդժվարացնեն ֆերմերային տնտեսություն վարելը Տեղում հերթապահում է ավելի քան 600 ոստիկան: Նման ակցիա Բեռլինում առաջին անգամ չի անցկացվում, այս անգամ ֆերմերներն այս կերպ են արձագանքել կառավարության…
Հռոմ, Բեռլին, Միլան․ Ryanair-ը թռիչքներ կիրականացնի Հայաստանից
2020 թվականից իռլանդական Ryanair ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել Հայաստանից: Այսօր Երևանում կայացած ասուլիսում ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ Բրայանը նշեց, որ թռիչքները կիրականացվեն Հռոմ և Միլան՝ հունվարից, իսկ ամռանից՝ դեպի Բեռլին: Նա նշեց ասաց, որ 2020 թվականի ամռանից Գյումրիի օդանավակայանից թռիչքներ կկատարվեն Մեմմինգեն (Մյունխենի մոտակայքում)։ Դեյվիդ Օ Բրայանի խոսքով՝ ավիատոմսերի միջին արժեքը կազմում է 35…
Բեռլինում էկոակտիվիստները փակել են Բունդեսթագ տանող կամուրջը
Բեռլինում Extinction Rebellion շարժման մի քանի հարյուր բնապահպան ակտիվիստներ այսօր առավոտյան փակել են Բունդեսթագ (խորհրդարան) տանող Մարշալ-Բրյուկե կամուրջը։ Այս մասին հաղորդում է Die Welt-ը: «Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես նախորդ օրերին: Այնտեղ խաղաղ բնակիչներ են նստած»,-հայտարարել է ոստիկանությունը: Իրավապահների հաղորդմամբ՝ ցուցարարներն ակցիայի անցկացման մասին չեն զգուշացրել իշխանություններին: Կլիմայի փրկման համար ողջ աշխարհում ցույցեր են…
Բեռլինում մեկնարկել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված գիտաժողովը
Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում երեկ մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը» միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը: «Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի…
Բեռլինի կենդանաբանական այգում երկվորյակ է ծնվել
Մեն Մեն մեծ պանդան, որը Բեռլինի կենդանաբանական այգում ապրում է 2017 թվականից, զույգ է բերել: Սեպտեմբերի 2-ին այդ մասին հայտնել է կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը «Մեն Մենը եւ նրա երկու քոթոթները հաջողությամբ են տարել ծնունդը եւ իրենց լավ են զգում: Չնայած այն բանին, որ դա երիտասարդ պանդայի առաջին սերունդն է, նա ջանասիրությամբ հոգ է տանում…
Nokia-ն կվերաթողարկի ստեղներով հեռախոս
HMD Global-ը, որին պատկանում է Nokia ապրանքանիշը, մտադիր է վերաթողարկել եւս մեկ ստեղներով լեգենդար հեռախոս: Այս անգամ կնորացվի Nokia 2720-ը, որը շուկայում հայտնվել էր 2009-ին, գրում է Planet Today-ը: Վերջին շրջանում Nokia-ն արդեն ներկայացրել էր մի քանի նորացված դասական հեռախոսներ եւ դատելով ամեն ինչից չի պատրաստվում կանգ առնել: Չինական CCC հավաստագրողի տվյալների բազայում տեղեկություններ են…
Հայ ձյուդոիստը Եվրոպայի գավաթի մրցաշարում մրցանակային տեղ է գրավել
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից հայտնել են, որ Գերմանիայի Բեռլին քաղաքում ավարտվել է ձյուդոյի Եվրոպայի գավաթի մրցաշարը: Մեր երիտասարդական հավաքականը, ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ, Չեխիայում անցկացրած նախապատրաստական ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնել է Բեռլին: Մեր մարզիկներից միայն 60 կգ քաշային կարգում հանդես եկող Իսրաելյան Յուրիին հաջողվեց գրավել 5-րդ մրցանակային տեղը: Մրցաշարին 39 երկրի 470…
Մերկելին անհանգստացնում են եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն անհանգստությամբ է ընկալում եվրոպական քաղաքականության վրա ազդելու Ռուսաստանի փորձերը։ Այս մասին գերմանական կառավարության ղեկավարն ասել է ուրբաթ, հուլիսի 19-ին, Բեռլինում ամենամյա ավանդական ամառային մամուլի ասուլիսից հետո՝ պատասխանելով իտալացի լրագրողի Moscopoli-ի մասին հարցին։ Moscopoli բառը իտալական ԶԼՄ-ներն օգտագործում են, երբ գրում են Ռուսաստանի կողմից իտալական աջ պոպուլիստական «Լիգա» կուսակցության՝ Ռուսաստանի կողմից ֆինանսավորման…
Բեռլինում 3 հազար մարդ է տարհանվել Երկրորդ աշխարհամարտի ռումբի պատճառով
Բեռլինի կենտրոնում հայտնաբերված Երկրորդ աշխարհամարտի տարիների ռումբի վնասազերծման հետ կապված մոտ 3 հազար մարդիկ ստիպված էին իրենց տները լքել: Այս մասին հայտնում է RBB ռադիոհեռուստաընկերությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ ցերեկը Երկրորդ աշխարհամարտի տարիների 100-կիլոգրամանոց ամերիկյան ռումբը գտել են Բեռլինի կենտրոնական հատվածում Ալեքսանդերպլացից ոչ հեռու շինարարական աշխատանքների ժամանակ: RBB-ն հաղորդում է, որ մոտ 3…
Բեռլինը ՆԱՏՕ-ին հայտնել է պաշտպանության համար հատկացումների զգալի ավելացման մասին
Գերմանիան ՆԱՏՕ-ին հայտնել է պաշտպանության համար տասնամյակների ընթացքում առաջին անգամ հատկացումների զգալի ավելացման մասին: Այս տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի կառավարությունն ակնկալում է, որ ընթացիկ տարում ՆԱՏՕ-ի համար հատուկ կարևորություն ունեցող Գերմանիայի ռազմական ծախսերը կկազմեն 47,32 մլրդ եվրո` հինգ տոկոսով ավելին, քան նախկինում: Գերմանիայի պաշտպանական ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 1.35 տոկոսին: Սա կդառնա Սառը պատերազմի ավարտից ի վեր…
Գերմանիան և Ֆրանսիան ավելի ակտիվ են մասնակցելու Սերբիայի և Կոսովոյի երկխոսությանը
Գերմանիան և Ֆրանսիան` Եվրամիության հետ միասին, ավելի ակտիվորեն են մասնակցելու Սերբիայի և Կոսովոյի իշխանությունների երկխոսությանը: Այդ մասին Արևմտյան Բալկանների երկրների և ԵՄ-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը: Ապրիլի 29-ին Բեռլինում տեղի է ունեցել Արևմտյան Բալկանների պետությունների ոչ պաշտոնական գագաթնաժողովը՝ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Հրավիրված էին Ալբանիայի,…
ԻՊ-ի զինյալների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Բեռլինում
«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման զինյալների ծնողները և հարազատները երեկ հանրահավաք էին կազմակերպել Բեռլինում` ԱԳՆ շենքի մոտ։ Նրանք պահանջում էին Գերմանիա վերադարձնել զինյալների երեխաներին և կանանց։ Այս մասին հայտնում է RTL-ը։ Ցույցի մասնակիցները բռնել էին երեխաների լուսանկարներով և անուններով պաստառներ, որոնց վրա գրված էր․ «Երեխաներն անմեղ են» և «Անմեղ գերմանացի երեխաները կզոհվեն, քանի դեռ պետությունը…














