Բուժվածներ
Կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում․ Worldometers
Worldometers-ը հայտնում է, որ կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Համավարակի սկզբից մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 40 միլիոն 858 հազար մարդու մոտ: Ապաքինվել է ավելի քան 30 միլիոն հիվանդ, մահացել՝ ավելի քան 1 միլիոն 125 հազարը: Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Գերմանիայի Բավարիա երկրամասում այսօրվանից հայտարարվել է երկշաբաթյա լոքդաուն: Այստեղ մարդիկ կարող են տնից…
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշմամբ 37 մարդ է բուժվում
ՀՀ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 26-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։ «Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7178 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 25-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5824 նմուշառման հետազոտություն, հուլիսի 25-ին հաստատվել…
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք
Stopcov.ge կայքը հայտնում է, որ Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 13 նոր դեպք: Այս պահի դրությամբ երկրում հաստատված է նոր կորոնավիրուսի 1117 դեպք: Ապաքինվել է ևս 5 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 912: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: Համաճարակի պատճառով մահացել է 16 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 6 183 մարդ:
COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 9 միլիոն 741 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 492 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 273 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 505 հազար 196 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 126 հազար…
Մեկ օրում Ռուսաստանում վարակակիրների թիվն ավելացել է 7972-ով
Կորոնավիրուսի դեմ պայքարի ռուսական տեղեկատվական բյուրոն հայտնում է, որ նախորդ 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 83 մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 7972 նոր դեպք: Նոր վարակակիրների 32,7% տոկոսը չի ունեցել ախտանիշներ: Արձանագրված դեպքերի մեծ մասը Մոսկվայում է՝ 1136: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից Ռուսաստանում ապաքինվել է 10443 մարդ, մահացել՝ 181-ը:
Վրաստանում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել
Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը հայտնում է, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Այսպահի դրությամբ՝ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 895 դեպք: Ապաքինվել է ևս 2 պացիենտ, ապաքինվածների թիվը կազմում է 741: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մինչ օրս մահացել է 14 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 2855 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 264-ը:
Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը մեկ օրում ավելացել է 2.472-ով
Իրանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է Իրանում կորոնավիրուսի հունիսի 14-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ։ «Վարակակիրների թիվն ավելացել է 2.472-ով Ընդհանուր՝ 187.427 Մահացածների թիվն ավելացել է 107-ով Ընդհանուր՝ 8.837 Ծանր վիճակում է գտնվում 2.781 անձ Ապաքինվածների թիվն ավելացել է 1.926-ով Ընդհանուր՝ 148.674 Մինչ այժմ թեստավորվել է 1.244.074 անձ»,- ասված…
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
Stopcov.ge կայքի հաղորդմամբ՝ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 851 դեպք, առողջացել է 702-ը: Կարանտինային ռեժիմ է 3026 քաղաքացի, իսկ հիվանդանոցում `297:
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 10 դեպք
Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 10 քաղաքացու մոտ: «Նրանցից 3-ը Ստեփանակերտի բնակիչներ են, ընդ որում, անձանցից մեկը նախկինում հաստատված դեպքերի հետ առնչություն չունի, նոր է վերադարձել ՀՀ-ից և բժիշկներին դիմելուց հետո է պարզվել նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Կորոնավիրուսով հիվանդ Ստեփանակերտի մյուս 2…
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 700-ից ավել նոր դեպք․ մահացել է 6 պացիենտ
Հունիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 723 նոր դեպք, ապաքինվել է ևս 442 մարդ: Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք,…
Գրանցվել է վարակման 723 նոր դեպք, 6 մահ․ Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Facebook-ի ուղիղ եթերի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք ենք արձանագրել. մահերը թիվը 6, բուժվածների թիվը 442: «Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ որ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ աշխատանքի եկել և…
Համաճարակի ցուցանիշները կրկին կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանի հետ ճեպազրույց են անցկացրել։ «Բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր…
ԱԻՆ 20 աշխատակիցներ կորոնավիրուսից բուժվել են, 82-ը ինքնամեկուսացված են
Հունիսի 9-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ արդեն մի քան ամիս է, որ մեր ժողովուրդը պայքարում է անտեսանելի թշնամու՝ կորոնավիրուսի դեմ: Նախարարի խոսքով՝ այս ընթացքում ԱԻՆ 911 ծառայության կողմից սպասարկվել է միայն կորոնավիրուսով պայմանավորված 2264 ահազանգ: «119 փրկարարներ համատեղ ծառայություն են իրականացնում ոստիկանների և առողջապահության նխարարության աշխատակիցների…
Վերջին շաբաթում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
«Ալիք մեդիան» հայտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 8 նոր դեպք է հաստատվելէ վերջին շաբաթվա տվյալներով։ StopCov հատուկ կայքը հայտնում է, որ ևս 3 պացիենտ ապաքինվել է: Ողջ ընթացքում բուժվածների ընդհանուր թիվը 576 է՝ վարակվածների 77,21% -ը: Այսօրվա դրությամբ կլինիկաներում 158 պացիենտ է բուժում ստանում: Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ մայիսի 28-ի դրությամբ…
Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 33-ի
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից: Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/143597943947661














