fbpx
Աշխարհ

Կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում․ Worldometers

Worldometers-ը հայտնում է, որ կորոնավիրուսը շարունակում է արագորեն տարածվել ամբողջ աշխարհում: Համավարակի սկզբից մինչև օրս կորոնավիրուս է հայտնաբերվել 40 միլիոն 858 հազար մարդու մոտ: Ապաքինվել է ավելի քան 30 միլիոն հիվանդ, մահացել՝ ավելի քան 1 միլիոն 125 հազարը:

Կորոնավիրուսի տարածումը զսպելու համար Գերմանիայի Բավարիա երկրամասում այսօրվանից հայտարարվել է երկշաբաթյա լոքդաուն: Այստեղ մարդիկ կարող են տնից դուրս գալ միայն գնումների և աշխատանքի համար:

Բելգիայի հիվանդանոցներն էլ հետաձգում են ոչ շտապ վիրահատությունները կորոնավիրուսով վարակված մարդկանց հոսքի պատճառով: Երկրում հայտարարվել է պարետային ժամ:Մեկ ամսով փակվել են հասարակական սննդի կետերը:

Երկշաբաթյա կարանտին են հայտարարել Ուելսի իշխանությունները: Ուրբաթ օրվանից չեն աշխատի ռեստորանները, բարերը, հյուրանոցներն ու խանութների մեծ մասը: Մարդկանց թույլատրվում է տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ