Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշմամբ 37 մարդ է բուժվում

Ամենադիտվածներ

Ազատաշեն գյուղում այրվել է մոտ 3000 քմ խոտածածկ տարածք

ՀՀ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ հուլիսի 26-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։

«Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7178 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 25-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5824 նմուշառման հետազոտություն, հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 956 քաղաքացի, նրանցից 279-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 445 բնակիչ։
49 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք»,- ասված է հաղորդագրության մեջ։

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/photos/a.1908228629436346/2653462278246307/?type=3&theater

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();