ԲՈՒՀ
Բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիան (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հուլիսի 21-ին, ԿԳՄՍՆ-ի դիմաց իրենց բողաքի ակցիան են շարունակում բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները: Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում էին՝ դժգոհելով քննությունների արդյունքներից ու կրթական գերատեսչության նոր մոտեցումից։
18 և ավելի գնահատական ստացած և չընդունվածներից 4-ն արդեն ուսանող են
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում ամփոփել է ընդունելության քննությունները։ «Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ: Թափուր…
Ընդունվում են КЕ, Net/C# և Web(HTML,CSS) տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների հայտերը
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ ընդունվում են «QE», «.Net/C#» և «Web(HTML,CSS)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության դիմումները Մեկնարկել է «QE», «.Net/C#» և «Web(HTML,CSS)» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը: Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցելու համար դիմորդը…
Բուհ չընդունված դիմորդների և նրանց ծնողների բողոքի ակցիան (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հուլիսի 23-ին, կառավարության շենքի դիմաց են հավաքվել` բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները և իրականացնում են բողոք ակցիա:
Ընդունվում են Node.JS, Android, Java/Spring fr. տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության հայտերը
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ արդեն իսկ ընդունվում են «Node.JS», «Android», «Java/Spring fr.» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության դիմումները։ Մեկնարկել է «Node.JS», «Android» և «Java/Spring fr.» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը: Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում:…
Նոր մասնագիտություններ Ֆիզկուլտ ինստիտուտում
Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»։ Հուլիսի 6-ին բուհն ընդունել է այս մասնագիտություններով իր առաջին դիմորդներին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ «Այսօր պատմական օր է։ Թաեքվանդոյի քննությանը մասնակցում էր Հայաստանի չեմպիոն և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Դավիթ Թորոսյանը։ Դիմորդները փոքր-ինչ լարված էին, բայց…
Ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրվել է 82 մլն դրամ
Կառավարության այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ բուհերի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ բուհերին հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ: Ըստ այդմ, ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի` 1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի…
Բուհերում այս տարի ընդունելությունը կլինի մեկ քննությամբ
ՀՀ կառավարության այսօր նիստում որոշում կայացվեց բուհերում ընդունելությունը իրականացնել մեկ քննության արդյունքների հիման վրա: ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ընտրվելու են 2 պարտադիր առարկաներից մեկը, իսկ կամընտրական առարկաների դեպքում դիմորդն է որոշելու, թե ինչ քննություն հանձնել։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է ու այն կմեկնարկի մայիսի 25-ին և կավարտվի հունիսի 15-ին։ Իսկ ընդունելության…
Բոլոր մասնագիտություններով լինելու է ընդունելության մեկ քննություն․ Արայիկ Հարությունյան
Ապրիլի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադարձել է բուհերի ընդունելության կարգին ու քննություններին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինքը որպես նախարար որոշումներ կայացնելիս, նույն ընդունելության քննությունների հետ կապված, չի առաջնորդվում որևէ բուհի շահերով, որովհետև, որևէ բուհում շահ չունի։ Նախարարը նշել է, որ եթե կան դիմորդներ, որ միջազգային բուհեր պետք է դիմեին, սակայն դա հիմա…
Հետբուհական կրթություն ստացողների կրթաթոշակը կավելանա 35 հազարով
Սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35․000 դրամով, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Հայագիտական ուղղվածության մասնագիտությունների համար այն կկազմի 65․000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների համար՝ 60․000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններ համար` 55․000 դրամ, իսկ դոկտորանտների համար 65․000 դրամ:
ԵՊՀ Հանրային կապերի աշխատակիցներից պահանջում են գնալ աշխատանքի
ԵՊՀ մամուլի քարտուղար Գևորգ Էմին-Տերյանը Facebook-ում գրել է. ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը պահանջում է, որ Հանրային կապերի ծառայության աշխատակիցները գնան աշխատանքի։ https://www.facebook.com/gevorget/posts/3280331365330055
Զեղչային համակարգի բարեփոխումներ ԲՈւՀ-երում
ԿԳՄՍ նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին բուհերում տրամադրել ուսման վարձի զեղչ նույնիսկ նվազագույն առաջադիմություն ունենալու դեպքում: Ներկա պահի դրությամբ ուսման վարձի զեղչեր են ստանում առնվազն 11 միավոր ՄՈԳ ունեցող մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները: Որոշման մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
ԵՊՀ-ում բացահայտվել են մինչև 8000 դոլար կաշառք ստանալու դեպքեր․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների հակազդման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է կաշառք ստանալու դեպքեր: Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի պետական համալսարանի դասախոսը, վկայակոչելով տարբեր բուհերում դասավանդող և կազմակերպչա-տնօրինչական լիազորություններով օժտված իրավասու անձանց հետ իր գործնական կապերը, 2017-2019 թթ. ընթացքում…
Բուհական համակարգում ինքնավարությունն ավելացնում ենք, ասում են՝ մեզ իշխեք․ նախարար
Ոչ մեկը ոչ մի բան չի հանում բուհերից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե կառավարությունը բուհերից հանում է հայոց լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն առարկաների պարտադրանքը: «Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, որ երբ նախկինում կրծքներին էին խփում, թմբկահարում էին, որ ազատությունները…
Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների և առկա դժգոհությունների մասին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև: «Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության…














