գեղարքունիք
Սոթքը վերսկսել է աշխատանքները
«Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել է, որ այս գիշեր Սոթքի հանքի մոտակայքում իրավիճակը բավականին հանգիստ է եղել, ուստի ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել հանքի աշխատանքները և աշխատակիցները բնականոն հունով վերադարձել են աշխատանքի։ Ավելի վաղ ՄԻՊ Արման Թաթոյանը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանցիների կողմից հնչած կրակոցների պատճառով խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի…
Վերին Շորժայում հակառակորդի կրակոցից ավագ լեյտենանտը վիրավորվել է․ հարուցվել է քրգործ․ ՔԿ
2021 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 03:30-ից 03:45-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ,…
Սոթքի հանքավայրը չի աշխատում․ Սանոսյան
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր ճեպազրույցի ընթացքում անդրադաձել է Սոթքի հանքավայրի թեմային։ Նա նշել է, որ Սոթքի հանքավայն այս պահին չի աշխատում։ Մարզպետը հայտնեց նաև, որ հանքավայրի աշխատակիցներն ու տեխնիկայի մի մասը դուրս են բերվել այդտեղից՝ անվտանգության տեսանկյունից ելնելով։ Սանոսյանը խոսելով Գեղարքունիքում գրանցված այսօրվա միջադեպի մասին, ասաց, որ այն եղել է նույն դիրքի համար։ Մեր…
ՀՀ ԶՈւ 3 զինծառայող մահացել է, 5-ը վիրավոր են. հարուցվել է քրեական գործ
Հուլիսի 28-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ «2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն…
Անհետ կորած զինծառայողը գտնվել է. նրան տեղափոխել են Երևան
Հուլիսի 28-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ Գեղարքունիքում հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով անհետ կորած զինծառայողը գտնվել է։ Սանոսյանը նշել է, որ զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում է, նոր տեղափոխվել է Երևան։ Մարզպետի խոսքով՝ վիրավոր զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորած է։ Սանոսյանը…
Ադրբեջանի իշխանությունը պատասխանատու է Գեղարքունիքում այսօր 3 զինվորի սպանելու համար․ Թաթոյան
Հուլիսի 28-ին Հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և անդրադարձել է սահմանային վիճակին։ «Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքում այսօր ՀՀ 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու համար: Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ…
Անհայտ կորած հայ զինծառայողը գնտվել է․ մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ բացի 3 զոհն ու 3 վիրավորը, ունենք նաև մեկ անհայտ կորած։ Azatutyan հետ զրույցում Սանոսյանը հայտնեց, որ կորած զինծառայողը գտնվել է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նշել է, որ բժիշկները պայքարում են զինծառայողի կյանքի համար։
Սանոսյանը մանրամասնել է, թե ինչ պայմաններում են զոհվել 3 հայ զինծառայողները
Հուլիսի 28-ի գիշերը՝ 03:40-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ լարվել է իրավիճակը ու շարունակ փոխհրաձգությունը դադարել է միայն 10:40-ի կողմերը՝ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության արդյունքում։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը որոշ մանրամասներ է ներկայացրել, թե ինչպից է սկսվել լարումը ու ինչ պայմաններում են զոհվել 3 հայ զինծառայողները։ Սանոսյանը Azatutyan հետ զրույցում ասել է, որ 03:40-ից…
ՄԻՊ-ը 3 անհերքելի փաստ է ներկայացրել՝ Գեղարքունիքում ադրբեջանական կրակոցների մասով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում երեք անհերքելի փաստ է ներկայացրել, որոնք վկայում են Գեղարքունիքում Ադրբեջանի հանցավոր կրակոցների մասին․ Ադրբեջանը մարտական գործողություններ է սկսել ՀՀ սահմանների վրա․ ունենք 3 զոհ Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ «1. Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: 2.…
Վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում
Հուլիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հյատնում է, որ վարժանքներ են իրականացվել Արմավիրի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում։ «Արմավիրի մարզի Հայկավան համայնքում մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է. ԱԻՆ ԱԻՆ փրկարարների 35,5 տոկոսն արդեն պատվաստվել է Ազդարարման արդյունքում կազմակերպվել…
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ
Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ «Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ: Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ-ի մտահոգությունը…
Ադրբեջանի գործողությունները ոտնահարում են ՀՀ քաղաքացիների իրավունքները
Հուլիսի 26-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՄԻՊ աշխատակազմն այսօր վաղ առավոտյան՝ 2021 թվականի հուլիսի 26-ին քաղաքացիական բնակիչներից ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք գյուղի հարևանությամբ: «Պարզվել է, որ կրակոցներն արձակվել են Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքում գտնվող Սոթքի…
Ադրբեջանը մի քանի ժամվա տարբերությամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Այս գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում։ Մեր կողմից տուժածներ չկան։ Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ ժամը 11:30-ից սկսած ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմը…
Հրապարակվել են Գեղարքունիքում վիրավորված հայ զինծառայողների անունները
2021 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Գեղարքունիքի…
Ալիևը ընդունում է, որ Ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ տարածքում. ԱԳՆ
Հուլիսի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացնում է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։ «Հարց․ Ադրբեջանական AzTV պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական հայտարարություններն է արել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունները: Պատասխան․ Ադրբեջանի նախագահն իր հարցազրույցում հանդես է…













