Դավիթ Տոնոյան

  • Պատրոն Դավոն նույնպես կալանավորվեց

    Պատրոն Դավոն նույնպես կալանավորվեց

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ու ՊՆ բարձրաստիճան նախկին պաշտոնյա Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, կասկածվում են 2,2 միլիարդ դրամից ավել հափշտակելու, կեղծիք ու հարորեն վտանգավոր արարք կատարելու համար։ Հայտնի էր դարձել նաև, որ ներկայացվել է միջնորդություն՝ Տոնոյանի ու Գալստյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Այսպիսով, Երևանի ընդհանուր…

  • Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) ձերբակալվել է

    Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը) ձերբակալվել է

    ՀՀ նախկին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական Դավիթ Գալստյանի (հայտնի է որպես «Պատրոն Դավիթ») նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Գալստյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ «Սա նոր գործ է, նախորդի հետ ընդհանրապես կապ չունի։ Պետք է փորձենք հասկանալ, թե ինչ գործ է, փորձենք հետաձգել նիստը»,- նշել է Հարությունյանը և…

  • Դավիթ Տոնոյանն ու ևս մեկ անձ հափշտակել են 2,2 մլրդ դրամից ավելի գումար․ ԱԱԾ-ի բացահայտումը

    Դավիթ Տոնոյանն ու ևս մեկ անձ հափշտակել են 2,2 մլրդ դրամից ավելի գումար․ ԱԱԾ-ի բացահայտումը

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ-ից։ Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Ոստիկանությունն ուժեղացված…

  • Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործով

    Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործով

    ԱԱԾ-ն այս պահին խուզարկություն է իրականացնում պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանում՝ ԱԱԾ-ում քննվող զենքի մատակարարման պայմանագրերի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատախազությունը չի հերքել ոչ խուզարկության, ոչ էլ նախկին նախարարի հնարավոր ձերբակալության մասին լուրերը։ Այս լուրերը մեկնաբանել է ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով հաստատեց, որ ինքն այդ գործով հարցաքննվել է; Երևանում քաղաքացիների անվտանգության…

  • Չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին․ Տոնոյան

    Չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին․ Տոնոյան

    ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել Mediamax-ին։ – Պատերազմի ավարտից հետո Հայաստանում և մեր երկրի սահմաններից դուրս քննարկվում է Ձեր հայտնի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը: Մասնավորապես, հունվարի 18-ի ասուլիսում այն հիշատակեց նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը: Չե՞ք ափսոսում այդ հայտարարության համար: – Մոտ մեկ ու կես տարի առաջ ԱՄՆ հայ համայնքի…

  • ՊՆ նախարարը ընդունել է ՌԴ դեսպանին

    ՊՆ նախարարը ընդունել է ՌԴ դեսպանին

    Նոյեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում: ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել…

  • Ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում. Տոնոյանի ուղերձը

    Ես իմ ծառայությունը ժողովրդին ավարտված չեմ համարում. Տոնոյանի ուղերձը

    Պաշտպանության նախարարության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ուղերձ է հղել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակի՛ց ընկերներ Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում: Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն…

  • Զարուհի Բաթոյանի ու Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը հերքվել են

    Զարուհի Բաթոյանի ու Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին լուրերը հերքվել են

    Մամուլում լուրեր են շրջանառվում է, որ բացի Դավիթ Տոնոյանին, հրաժարական են տվել նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանը։ ArmenPress-ի հաղորդմամբ՝ այս լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Աղբյուրին ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնել են, որ Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել։ Իսկ Բաթոյանի հրաժարականի մասին լուրը հերքել է ՀՀ աշխատանքի…

  • Հրաժարական է տվել Դավիթ Տոնոյանը, հայտնի է նրան փոխարինողի անունը․ Lurer

    Հրաժարական է տվել Դավիթ Տոնոյանը, հայտնի է նրան փոխարինողի անունը․ Lurer

    «Լուրեր»-ի տեղեկություններով հրաժարական է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ըստ աղբյուրի՝ նրան կփոխարինի ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը։ Վերջինս 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար:  

  • ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

    ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ

    Նոյեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կարգավորմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը, ինչպես նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը: Կողմերը կարևորել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ…

  • Պարոն Քոչարյանի քայլերը իրական վտանգ են պարունակում․ ՊՆ

    Պարոն Քոչարյանի քայլերը իրական վտանգ են պարունակում․ ՊՆ

    ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Անհասկանալի հետևողականությամբ և վճռականությամբ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է իր բացարձակ չհիմնավորված, մերկապարանոց և ոլորտին առչնվող խնդիրներին բացարձակ անտեղյակ լինելը վկայող, կամ՝ ակնհայտ միտում պարունակող հարձակումները հայկական բանակի, պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության և ԶՈւ գլխավոր շտաբի գործողությունների և դրանց առնչվող…

  • ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է անհետ կորածներին վերաբերող հարցին

    ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է անհետ կորածներին վերաբերող հարցին

    ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց է հնչել նաև անհետ կորածների վերաբերյալ: Հայտնի է, որ նրանցից շատերը ընտանիքի միակ կերակրողն են: Արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր նաև նրանց ընտանիքներին աջակցելու համար. «Ինչպես գիտեք, ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է միջազգային Կարմիր խաչի կազմակերպության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետ: Լայնածավալ աշխատանքներ են…

  • Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Շոյգուի հետ

    Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել Շոյգուի հետ

    Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հեռախոսազրույցների ընթացքում նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված օպերատիվ իրավիճակը և ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված ընթացիկ հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտներ իր…

  • ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում

    ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում

    Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ սահմանի տվյալ ուղղությամբ առկա մարտավարական իրադրությանը, ըստ կատարված բնագծերի փոփոխության` զորքի վերախմբավորման, տեղափոխման և վերաբաշխման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։

  • Տոնոյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին

    Տոնոյանը հանդիպել է անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է Արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախում տեղակայվող ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ աշխատակիցների հետ համատեղ իրականացվող որոնողական աշխատանքների մանրամասները, ընդգծելով, որ ՊՆ համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվ կերպով հավաքագրում և հրապարակում են…