դատական գործ
Թող ինձ դատի տված 30 տնօրեններից խորհուրդ հարցնի․ Իոաննիսյանը՝ մաքսայինի պետին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասրակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաբկեն Ղազարյան անունով մեկը ինձ դատի է տվել, ըստ էության, ասելով, որ թեև ինքը «Թոխմախի Բաբոն» է, բայց կիրթ, ինտիլիգենտ տղա է, իսկ ես իրեն զրպարտել եմ (ասել եմ, որ քրեական հեղինակություն է): Բնականաբար, եթե հայցից չհրաժարվի, ոչ միայն հակընդդեմ հայց…
ՀԵՀ–ի նախկին տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից. նրա վերաբերյալ գործը դատարանում է
Փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար մեղադրվող «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի նախկին գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի վերաբերյալ գործը դատարանում է։ Նախաքննության ընթացքում նրա նկատմամաբ, որպես խափանման միջոց էր ընտրված կալանավորումը։ Տեր-Հովակիմյանի պաշտպան Արթուր Գարիգորյանը հայտնեց, որ նախաքննության ավարտին իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է գրավը և նա 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ է…
Բրազիլիայում դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ
Բրազիլիայում պատմական նշանակության դատական գործ է հարուցվել ծխախոտի խոշորագույն արտադրողների դեմ: Նպատակը վերջին 5 տարիների ընթացքում ծխախոտի օգտագործման հետ կապված հիվանդությունների բուժման նպատակով կատարված հանրային առողջապահական ծախսերի փոխհատուցում ստանալն է: Բրազիլիայի գլխավոր դատախազությունը` AGU-ն, դատական հայց է ներկայացրել երկրում վաճառվող ծխախոտի մեծ մասն արտադրող երկու միջազգային ընկերությունների և դրանց բրազիլական մասնաճյուղերի դեմ: Հայցը նպատակ է…
Արգենտինայում տեղի են ունեցել նախկին նախագահի գործով առաջին լսումները
Տեղի են ունեցել Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Քիրշների և ևս 12 մարդու հանդեպ կոռուպցիայի գործով առաջին լսումները։ Դրանց ընթացքում մեղադրանք է կարդացվել ամբաստանյալների հասցեին։ Քիրշներին, նրա հարազատներին և մի շարք պաշտոնյաների կասկածում են փողերի լվացման մեջ, որոնք տեղի են ունեցել 2007-2015 թվականներին պետական աշխատանքներ իրականացնելիս, ձեռներեց Լասարո Բաեսի միջոցով։ Այդ ժամանակ նա երկրի ղեկավարն էր։…
Քոչարյանի վճիռը կայացվել է հայհոյանքների և սպառնալիքների տակ․ «Ժամանակ» օրաթերթ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը քննող դատական նիստերից մեկի ժամանակ, երբ դատավարությունն ավարտվել է, և դահլիճում տեղադրված տեսանկարահանող սարքերը անջատվել են, դեպքերի հետաքրքիր զուգադիպությամբ հարցը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն ու մեղադրյալ Քոչարյանը մի պահ միայնակ են մնացել նիստերի դահլիճում: Այդ ժամանակ է, որ Քոչարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է…
Մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով դատաքննությունը
Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահութամբ սկսվել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը: Նախնական դատական նիստին ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել: Պաշտպանները տեղեկացրին, որ նա հիվանդանոցում է: Կինը` Նազիկ Ամիրյանը, դատարանում է: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին այն մասին, թե արդյոք…
Սանասարյանի դեմ ցուցմունք տված երրորդ անձը Արսեն Թորոսյանն է․ Factor.am
Factor.am-ին տեղեկություններ են հայտնի դարձել Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի նախաքննության ներկա ընթացքից։ Իրավապահ համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք է տվել առնվազն երեք անձ, որոնցից երկուսը ՊՎԾ աշխատակիցներ են, երրորդը՝ կառավարության անդամ։ Այսպես. Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկը Գևորգ Խաչատրյանն է,…
Լոնդոնի դատարանը սկսել է Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու գործի քննությունը
Լոնդոնի դատարանը սկսել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմից գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու վերաբերյալ գործի քննությունը: Լսումներն անցկացվում են Սաութուարք շրջանի Թագավորական դատարանում: WikiLeaks-ի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը ապրիլի 30-ին հայտնել է, որ վճիռը հրապարակվելու է մայիսի 1-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ջուլիան Ասանժի փաստաբանը, ազատազրկման ժամկետը, որը կարող է որոշել դատարանը, չի…
Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով դատաքննության օրը հայտնի է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր ավարտվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գործով նախնական դատական նիստը: Գործով դատաքննության օր նշանակվեց հունիսի 25-ին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց է ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց հրապարակայնորեն հերքում: Խոսքը վերաբերում է Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի ասուլիսում հնչեցված այն արտահայտությանը,…









