դեսպանատուն
Ադրբեջանցիները հարձակվել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա անող հայի վրա
Ադրբեջանցիները հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող մասնակցի վրա, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Facebook-ի իր էջում այս մասին հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Տոնոյանը: Տուժածը ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և ծնոտի հատվածներում: Հիմա նա հիվանդանոցում է: Ոստիկանության աշխատակիցները հասել են դեպքի վայր և ձերբակալել հայի վրա հարձակված…
ՊՆ-ն չի տիրապետում որևէ տվյալի` Իրանում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ
Ինչպես նախօրեին, տարբեր լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան մեկնաբանել էր պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը չի տիրապետում որևէ տվյալի` Իրանի Իսլամական Հանրապետությունում գեթ մեկ հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք պաշտպանության նախարարությունից: Այսօր, անդրադառնալով որոշ լրատվամիջոցներով տարածվող` ԻԻՀ-ում 160 հայ զինվորականի գտնվելու վերաբերյալ տեղեկություններին, հայտարարություն է տարածել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը, որում,…
Իրանը հերքել է իր մոտ գտնվող 160 հայ զինվորների մասին լուրը
Իրանական Parstoday.com կայքը տարածել է ՀՀ-ում Իրանի դեսպանության հայտարարությունը հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող կեղծ լուրերի մասին՝ 160 հայ զինծառայողների՝ Իրանի տարածքում գտնվելու հետ կապված: Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հայտարարության մեջ նշվում է հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է…
Դեսպան Կարմիրշալյանը Ռոսեր Սունյե Պասկուետին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը
Իսպանիայում ՀՀ դեսպան, Անդորրայում աշխատանքային այցով գտնվող Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ մարտի 12-ին հանդիպում ունեցավ այդ երկրի խորհրդարանի նախագահ Ռոսեր Սունյե Պասկուետի հետ։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: ՀՀ դեսպանը զրուցակցին ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, կարևորեց հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց անհապաղ Ադրբեջանից հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկեցին…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Կանանց միջազգային տոնը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել։ Դրան կից գրված է․ «ԱՄՆ դեսպանատան և դեսպան Թրեյսիի շնորհավորանքները Կանանց միջազգային օրվա առթիվ»։ https://www.facebook.com/217655292672/videos/432416007984229?__cft__%5B0%5D=AZWks9cys43Shd3vrxkzQEhVIcTGhDORua0AHEbg1HfSdNUyqyBYrnQTcHpuG9B7FOxbDwwGZxzy_Vx_cOa3a0tm4wBj9-JX7RvGQhW_56LIK4gchDNU-dlQoZeoZCv4Hf18qUpo2rXYfsXvXCTf-S6h
Համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով․ ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Գլոբալ համավարակը կարող ենք հաղթահարել միայն մեկմեկու աջակցելով ու նեցուկ լինելով։ ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակը օրերս կորոնավիրուսի բուժման համար վերապրոֆիլավորված Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրել է շուրջ 30․000 ԱՄՆ դոլարի մեկանգամյա օգտագործման բժշկական խալաթներ և N95 դիմակներ։ Կանխարգելիչ այս պարագաների առկայությունն ուղղակիորեն կնպաստի բնակչության շրջանում…
Բողոքի ակցիա ՌԴ-ում՝ հայ գերիներին ազատելու պահանջով
Ռուսաստանում ապրող հայերն արդեն օրեր շարունակ խաղաղ ակցիաներ են կազմակերպում՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։ Ակցիաներն ընթանում են ՌԴ-ում Հայաստանի, Ադրբեջանի դեսպանատների և ՌԴ ԱԳ նախարարության շենքի առջև։ Նախաձեռնությունը գլխավորում է քաղաքական գիտությունների թեկնածու Գրիգոր Քեթցյանը։ Վերջինս հունվարի 25-ից նաև անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ակցիաներն անցկացվում են ոչ թե մասսայական, անհատական ձևով, քանի որ ՌԴ-ում…
Էնթոնի Բլինքենը՝ ԱՄՆ նոր պետքարտուղար
Հայաստանում ԱՄՆ դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Էնթոնի Բլինքենը դարձավ ԱՄՆ 71-րդ պետքարտուղարը։ Իր դիվանագիտական ուղին Բլինքենը սկսել է ԱՄՆ պետքարտուղարությունում 1993թ.-ին, իսկ երեկ նա վերադարձավ կառույցը ղեկավարելու նպատակով։ «Միասին մենք կիրագործենք նախագահ Բայդենի նախանշած արտաքին քաղաքականությունը, որը կխթանի Միացյալ Նահանգների անվտանգությունը, բարեկեցությունն ու արժեքները՝ ի շահ մեր ժողովրդի», – խոստացավ պետքարտուղար Բլինքենը»։ https://www.facebook.com/usembarmenia/posts/10159091997777673
Մառնեուլիում հարձակման ենթարկված բեռնատարները հասել են վրաց-հայկական սահման
Ժամեր առաջ մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ թուրքերը Մառնեուլիում ջարդուխուրդ են արել Հայաստան եկող 30-ից ավելի բեռնատար մեքենաներ։ Վրաստանում ՀՀ դեսպանատունը, անդրադառնալով թեմային, պարզաբանում է. «Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախչել դեպքի վայրից։ Այնուհետև բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ…
Պարզվել է՝ 4 ամիս անհետ կորած Գարիկ Վալենտինի Մարգարյանը զոհվել է
Ժամկետային զինծառայող Գարիկ Վալենտինի Մարգարյանը ծնվել է 2000 թվականին։ 2019 թվականի հունվարի 10-ից ծառայության է անցել Վայքի զորամասում։ Պատերազմի ժամանակ նա եղել է Քաշաթաղում: Հոկտեմբերի 19-ից Գարիկի հարազատները նրանից լուր չունեին: Պարզվում է, որ նա զոհվել է: Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում տարածված լուրից հետո, թե անհետ կորած հայ զինծառայողների մի մասը, անցնելով Արաքս գետը, հայտնվել…
ԱՄՆ դեսպանատունը մրցույթ է հայտարարել
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է 2021թ. հարկաբյուջետային տարվա մրցույթ Ջուլիա Թաֆթի փախստականների ֆոնդի դրամաշնորհային ծրագրի համար, որի նպատակն է խթանել տնտեսական աճը՝ զարգացնելով գյուղատնտեսությունը, հյուրանոցային բիզնեսը, ֆինանսները (հաշվապահությունը, տեխնոլոգիական հմտություններն ու գրագիտությունը փախստական կանանց շրջանում)։ Հայտերն ընդունվում են մինչև 2021թ. հունվարի 20-ը` տեղական ժամանակով ժամը 18:00։ Հայտադիմումը…
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված…
Ռուս սահմանապահներ չեն զոհվել․ Հայաստանում ՌԴ դեսպանատան հերքումը
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը հերքում է երկու ռուս սահմանապահների զոհվելու մասին տեղեկությունը: «Ռուսական երկու սահմանապահների զոհվելու մասին՝ միանգամից մի քանի աղբյուրներում հայտնված «տեղեկությունները» մեկնաբանելու խնդրանքով ԶԼՄ-ների ներկայացուցիչների դիմումների հետ կապված հայտնում ենք, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Կոչ ենք անում ԶԼՄ-ներին զգուշությամբ ու կշռադատված վերաբերվել նման տեղեկատվական լցոնումներին»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:…
Ֆրանսիահայերը բողոքի ցույց են անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև
Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների հիշատակին: Ակցիայի մասնակիցներտ սև հագուստներ և սև դիմակներ են կրել:
ԱՄՆ դեսպանատունը՝ Պոմպեոյի հետ Մնացականյանի ու Բայրամովի հանդիպումների մասին
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի իր պաշտոնական էջում գրում է․ «Պետքարտուղար Պոմպեոյի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Այսօր մայրաքաղաք Վաշինգտոնում պետքարտուղար Պոմպեոն առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Պետքարտուղար Պոմպեոն ընդգծեց բռնությունները դադարեցնելու և քաղաքացիական անձանց պաշտպանելու անհրաժեշտությունը։ Պետքարտուղարը նաև շեշտեց հակամարտության կարգավորման նպատակով Հելսինկյան…















