Եվրո-2020
Ուկրաինայի հավաքականի ռեկորդը Եվրո 2020-ին նախընտրական փուլում
Ուկրաինայի հավաքականը ֆուտբոլի Եվրոպայի 2020թ.առաջնության նախընտրական փուլի 8-րդ տուրի խաղում հյուրընկալել էր Պորտուգալիայի հավաքականին: Հանդիպումը տեղի Է ունեցել Կիևի «Օլիմպիական» ստադիոնում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ուկրաինայի հավաքականի կազմում գոլերով աչքի ընկան հարձակվողներ Ռոման Յարեմչուկն ու Անդրեյ Յարմոլենկոն: Խաղի արդյունքներով՝ Ուկրաինայի հավաքականը 7 խաղում վաստակել է 19 միավոր և ժամանակից շուտ դուրս եկել Եվրո-2020-ի…
ԵՎՐՈ-2020. Ուկրաինան հաղթեց Պորտուգալիային, Անգլիան ջախջախեց Բուլղարիային (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի B խմբում Ուկրաինան սեփական հարկի տակ ընդունեց Պորտուգալիային։ Առաջիկ կեսից հետո Ուկրաինայի հավաքականը հաղթում էր 2-0 հաշվով՝ Յերեմչուկի և Յարմոլենկոյի գոլերի շնորհիվ։ 2-րդ կեսի 72-րդ րոպեին Ստեպանենկոն տուգանային հրապարակում խախտեց կանոններն ու 2-րդ դեղինը ստանալուց հետո հեռացվեց խաղադաշտից։ Նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Ռոնալդուն։ Պորտուգալիան շարունակեց մեծ ճնշում գործադրել, բայց ավելին անել չկարողացավ։…
Հայաստանի հավաքականի մարզումը՝ Ֆինլանդիայի դեմ խաղին ընդառաջ (ՖՈՏՈՇԱՐՔ)
ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուընկալվելու է Ֆինլանդիայի ընտրանուն: Կայանալիք խաղից առաջ այսօր մեր Ազգային թիմը բաց մարզում անցկացրեց Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում։ Ֆոտոշարքը՝ Armsport.am
Յովիչին ժամանակ է անհրաժեշտ. Սալգադո
«Արքայական» ակումբի նախկին պաշտպան Միչել Սալգադոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Լուկա Յովիչի մասին։ Սալգադոն կարծում է, որ Յովիչը հրաշալի հարձակվող է ու արժանի է Իսպանական գրանդի կազմում խաղաժամանակ ստանալուն։ Հիշեցնենք, որ Յովիչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ից 60 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»։ Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը 2018-19 թվականների ընթացքում 27 գոլի հեղինակ է դարձել: Այնուամենայնիվ, նա…
Հայտնի է Ֆինլանդիա-Հայաստան խաղը սպասարկող անձնակազմը
Եվրո-2020-ի ընտրական J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հանդիպման մրցավարն է Խեսուս Խիլ Մանսանոն։ Նրան կօգնեն Դիեգո Բարբերոն և Անխել Նևադոն։ 4-րդ պաշտոնյան է Խուան Մարտինես Մունուերան։ ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Յակոբ Էրելը (Իսրայել): Հիշեցնենք՝ Ֆինլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում հոկտեմբերի…
Եվրոպայի առաջնություն դուրս գալու բուն փաստը այնքան էլ կարևոր չէ. Լևանդովսկի
Լեհաստանի հավաքականի ՝ Եվրո-2020-ին որակավորվելը մեկնաբանել է ընտրանու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին: Հոկտեմբերի 13-ին լեհերը 2-0 հաշվով հաղթեցին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին ու ժամանակից շուտ ապահովել տեղը մրցաշարի եզրափակիչ փուլում: «Մենք դուրս եկանք Եվրո-2020, պլանը կատարված է: Նմանատիպ խաղերում կարևոր է համբերությունը, մենք մրցակցին թույլ չտվեցինք որևէ բան անել: Եվրոպայի առաջնություն դուրս գալու բուն փաստը այնքան էլ…
Եվրո-2020. Հոլանդիան ուժեղ գտնվեց Բելառուսից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Եվրո-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Հոլանդիայի հավաքականը մրցեց Բելառուսի հետ։ Հոլանդիան կարողացան հաղթել մրցակցին 2-1 հաշվով։ Առաջին կեսում դուբլ ձևակերպեց Ջինի Վեյնալդումը։ Երկրորդ կեսում Ստանիսլավ Դրագունը կրճատեց հաշվի տարբերությունը։ Բայց Բելառուսի ընտրանին ավելին անել չկարողացավ։ Այսպիսով, Հոլանդիան 15 միավոր է վաստակել 6 խաղից հետո և գլխավորում է C խումբը։ https://m.youtube.com/watch?v=IVgVT3gbXG4
Հայաստանի հավաքականը ժամանեց Ֆինլանդիա
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Ֆինլանդիայի Տուրկու քաղաք, որտեղ մեր թիմը կնախապատրաստվի հոկտեմբերի 15-ին կայանալիք Ֆինլանդիա-Հայաստան հանդիպմանը: Թիմը հանգրվանել է «Սոլոս Սոկոս Տուրուն» հյուրանոցում: Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 17։15-ին (Երևանի ժամանակով՝ 18։15-ին), ֆինլանդական Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը, իսկ 19:00-ին՝ մեր ընտրանու…
Ինչպես է Էդեգորը գեղեցիկ հնարքով «խաբում» Ռամոսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եվրո-2020-ի ընտրական փուլում Նորվեգիայի հետ խաղում Իսպանիան ոչ ոքի՝ 1:1 հաշվով խաղաց՝ միավոր կորցնելով։ Հանդիպման ժամանակ հիասքանչ խաղով աչքի ընկավ Նորվեգիայի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։ Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսեդիադում», իսկ տրանսֆերային իրավունքները Մադրիդի «Ռեալ»-ինն են: Այսպիսի խաղից հետո «արքայական» ակումբի ղեկավարությունը պետք է մտածի երիտասարդ տաղանդին վերադարձնելու մասին: Էդեգորն իր հաշվին գրանցել է…
Ֆինլանդիայի դեմ այսպես խաղալու դեպքում շանսեր չենք ունենա․ Արամ Հայրապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե այսպես խաղանք Ֆինլանդիայի դեմ, շանսեր չենք ունենա։ Այս մասին ասել է Հայաստանի Ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը՝ պատմելով Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրի՝ Լիխտենշտեյնի հետ խաղից իր տպավորությունների մասին: «Չգիտեմ՝ ինչու այսպես եղավ: Ըստ էության մի հակագրոհ եղավ. ինքներս մեր վիճակը բարդացրինք: Մենք պետք է հաղթեինք, բայց երկրորդ խաղակեսում բաց թողեցինք հաղթանակը: Այժմ պետք…
Բոնուչին խաղերի քանակով առաջ անցավ Դել Պիեռոյից
Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին եղել է Եվրո-2020-ի ընտրական փուլի՝ Հունաստանի հավաքականի դեմ խաղի մեկնարկային կազմում: Դա նրան հնարավորություն է տվել «Սկուադրա Աձուրայի» կազմում խաղերի քանակով առաջ անցնել «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիեռոյին: 32-ամյա ֆուտբոլիստի համար սա 92-րդ խաղն էր Իտալիայի հավաքականում: Շրջանցելով Դել Պիեռոյին՝ նա այժմ «մաքուր» 10-րդ հորիզոնական:
Վերջում բաց թողած գոլը զրկեց իսպանացիներին չեխերի ռեկորդը կրկնելու հնարավորությունից
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Իսպանիայի հավաքականը Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում մրցեց Նորվեգիայի հետ։ Հաղթանակ տոնելու դեպքում իսպանացիները կկրկնեին չեխերին պատկանող ռեկորդը, որը վերջիններս գրանցել էին 1995-2002 թվականներին։ Այդ շրջանում Չեխիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում կարողացել էր տոնել 15 անընդմեջ հաղթանակ։ Իսպանիան Նորվեգիայի հետ խաղից առաջ իր ակտիվում ուներ նման 14 անընդմեջ հաղթանակ (2014-2019թթ․),…
Ցավում ենք, որ չարդարացրինք սպասելիքները․ ՀՖՖ
Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Լիխտենշտեյնի ընտրանուն։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: «Շնորհակալություն ենք հայտնում Եվրոպայի տարբեր քաղաքներից և, իհարկե, Հայաստանից Լիխտենշտեյն ժամանած բոլոր երկրպագուներին: Ցավում ենք, որ չարդարացրեցինք ձեր սպասելիքները: Կփորձենք վերադառնալ ավելի ուժեղ»,-գրել է ՀՖՖ մամուլի ծառայությունը՝ հրապարակելով տրիբունայից երկրպագուների լուսանկարները: Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում 19-րդ րոպեին գոլի հեղինակ…
Իտալիա – Հունաստան․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում մեկնարկում է Իտալիա – Հունաստան դիմակայությունը։ Մրցավեճը կկայանա «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Իտալիա LINE-UP🇪🇺 #EuropeanQualifiers 🇮🇹 #ItalyGreece 🇬🇷⏱ Today at 20:45 CEST🏟 #StadioOlimpico – #Roma #ITAGRE #VivoAzzurro pic.twitter.com/ZbpWivrXWC — Italy ⭐️⭐️⭐️⭐️ (@Azzurri_En) October 12, 2019 Հունաստան …
Լիխտենշտեյն – Հայաստան․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում մեկնարկում է Լիխտենշտեյն – Հայաստան դիմակայությունը։ Մրցավեճը կկայանա «Ռեյնպարկ» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Լիխտենշտեյն Հայաստան Our starting XI for #LIEARM 🇱🇮🇦🇲#Armenia #GoArmenia #EuropeanQualifiers pic.twitter.com/lWFniPYyJy — Football Federation of Armenia (@OfficialArmFF) October 12, 2019 Խաղն ուղիղ հեռարձակմամբ դիտեք այստեղ։















