երթ
Ռետրո մեքենաների երթը հասել է Դսեղ
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի հին և պատմական մեքենաների ակումբը կազմակերպել է ավտոարշավ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Ավտոարշավի մասնակիցներն առավոտյան հավաքվել են Թումանյանի տուն թանգարանի առջև, որտեղից էլ շարժվել են Դսեղ: Այժմ ավտոերթի մասնակիցները Դսեղում են, վերջին կանգառը լինելու է Թբիլիսիում: Երթին մասնակցում են բացառապես ռետրո մեքենաներ:
Իսպանացի կանայք Մարտի 8-ը դիմավորել են կաթսաներով երթով
Մադրիդում հարյուրավոր կանայք գիշերը դուրս են եկել Պուերտա-դել-Սոլ կենտրոնական հրապարակ՝ ուժգին հարվածելով կաթսաներին, հայտնում է Reuters գործակալությունը։ Մասնակիցների մեծ մասի հագին եղել է մանուշակագույն հագուստ։ Այդ գույնը կանանց իրավունքների համար միջազգային պայքարի խորհրդանիշն է։ Շատերի ձեռքերին եղել են ցուցանակներ՝ գրությամբ․«Քո՛ւյր, ես քեզ հավատում եմ»։ «Կարևոր է հիշել մեր իրավունքների մասին, հատկապես այսօր, քանի որ մեր…
Մարտի 1-ին երթ ենք անում Ազատության հրապարակից Մյասնիկյանի հուշարձան․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով հայտնել է մարտի 1-ին՝ 2008 թվականին տեղի ունեցած իրադարձությունների 11-րդ տարելիցին, երթ անցկացնելու մասին։ Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշվել է այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով։ Երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ապօրինությունների, նշանավորելու է այն հանգրվանը,…
Բրյուսելում կլիմայի պաշտպանության ակցիային մոտ 70 հազար մարդ է մասնակցել
Մոտ 70 հազար մարդ է կիրակի մասնակցել Բրյուսելում տեղի ունեցած կլիմայի պաշտպանության երթին: Այս մասին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը: «Ակցիային մոտ 70 հազար մարդ է մասնակցել», – ասել է ոստիկանության ներկայացուցիչը: «Կանգնե՛նք ի պաշտպանություն կլիմայի» կազմակերպության կազմակերպած ակցիային, որին աջակցել են Greenpeace և Climate Express բնապահպանական կազմակերպությունները, Facebook-ում մասնակցելու ցանկություն է հայտնել մոտ 33…
Բրյուսելում ի պաշտպանություն կլիմայի երիտասարդական երթը 35 հազար մասնակից է հավաքել
Բրյուսելում կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների պահանջով բարձր դասարանցիների և ուսանողների երթին մասնակցում է 35 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը: Դա վերջին ժամանակներս երրորդ նման միջոցառումն է, ավելի վաղ երթին մասնակցել են միայն դպրոցականները: «Պաշտոնական հաշվարկներով՝ երթին մասնակցում է 35 հազար մարդ»,- հայտնել է մայրաքաղաքի կենտրոնական շրջանի ոստիկանական վարչությունը: «Երիտասարդությունը…
Կոնջորյանը քայլում է Փաշինյանի հետ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթին մասնակցում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վերջերս լքած, ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը։ Նա, հիշեցնենք, հայտարարել էր, որ իր «անվերապահ աջակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին» և դադարեցրել էր իր անդամակցությանը ԼՀ-ին։ Տեղեկացնում է aysor.am լրատվականը: Այժմ Կոնջորյանը Փաշինյանի թիմում է, քայլում է նրա հետ։ Նկատենք, որ վարչապետի պաշտոնակատարի գլխավորած երթին…







