երթ
Վարչապետին աջակցող երթը. կադրեր վերևից
Վարչապետին աջակցող երթը. կադրեր վերևից։ Տեսանութը՝ Լուրերի-ի։
Նիկոլ Փաշինյանը Տիգրան Մեծի պողոտայով երթ է սկսել
Հանրապետության հրապարակում ելույթ ունենալուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց երթով շարժվել Տիգրան Մեծի պողոտայով: Արդեն երթի ընթացքում նա հայտարարեց, որ այսօրվա ակցիայից հետո ակցիաները դադարեցվում են՝ նույն կոչն անելով նաև ընդդիմությանը: Նիկոլ Փաշինյանին երեք օղակով շղթայի մեջ են վերցրել անվտանգության աշխատակիցները, զինվորական համազգեստով մարդիկ ու ոստիկանները։
«Ազգային-ժողովրդավարական բևեռը» երթ է իրականացրել դեպի ԱԳՆ շենք
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» խումբը Գարեգին Նժդեհի հրապարակից երթ է իրականացրել դեպի Արտաքին գործերի նախարարության շենք։ Հավաքն ու երթը իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ժամանման կապակցությամբ։ Նրանք նշել են, որ հայտարարություն են պատրաստել, որով կոչ են անում Արցախյան խնդրի լուծման գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի ձևաչափ։
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, շտապ հավաք և երթ՝ Մինսկի Խմբի այցի առիթով
Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը կոչ է անում վաղը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 10:00-ին, հավաքվել Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ժամանման առիթով հավաք և երթ կատարելու համար: Հավաքի և երթի նպատակն է՝ մեր դիրքորոշումը հայտնել հայ ժողովրդի ու Մինսկի խմբի թիկունքում Հայաստանին պարտադրված կապիտուլյացիան մերժելու և Արցախյան հակամարտության լուծման գործընթացը Մինսկի խմբի ձևաչափ…
Ուսանողները պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից մի խումբ ուսանողները քայլերթ են իրականացրել դեպի Կառավարության շենք: Նրանք 5000-ից ավելի ստորագրություններով խնդրանք-պահանջ են պատրաստել, որով պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում: Ուսանողները նշում են, թե համավարակով պայմանավորված, երբ կրթական գործընթացը շարունակվել է հեռավար տարբերակով, եղել է ոչ բարձր որակով, ինչի հետևանքով ուսանողները տուժել են: Այժմ…
Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել: Վարչապետը նույնպես տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի երթը, այս անգամ կկազմակերպվի վիրտուալ տարածքում և քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ: Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է. «Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում: Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց անուններն ուղարկելով 1915 կարճ համարին, երեկոյան ժամը…
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվել է․ ՔՊ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական…
Մարտի 1-ին Երևանում մի շարք փողոցներ փակ կլինեն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Ժամը 17․00-ից արգելվելու է երթևեկությունը Թումանյան փողոցում՝…
Իտալիայի 160 քաղաքներում դպրոցականները դասադուլ են անում՝ հանուն բնության պահպանման
Իտաlլիայի 160 քաղաքներում դպրոցականները դասադուլներ և ակցիաներ են անում: Նրանք երթեր և հանրահավաքներ են իրականացնում՝ ի պաշտպանություն շվեդ ակտիվիստուհի Գրետա Թունբերգի «Ուրբաթը հանուն ապագայի» բնապահպանական նախաձեռնության: Այս մասին հաղորդել են դրանց կազմակերպիչները։ Խոշորագույն միջոցառումներն անցկացվում են Հռոմում, Միլանում և Թուրինում: Այսպես, Իտալիայի մայրաքաղաքում դպրոցականները և ուսանողները հավաքվել են «Տերմինի» կենտրոնական կայարանից ոչ հեռու գտնվող Հանրապետության…
Վանում արտակարգ դրություն է հայտարարվել
Վանի նահանգում 15 օրով արգելվել է կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ինչպես նաև կազմակերպել մամուլի ասուլիսներ։ Ըստ նահանգապետարանի՝ նման որոշում է կայացվել անվտանգության նկատառումներից ելնելով։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ մեր նահանգի սահմաններից ներս 2019 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 10-ը 15 օրով արգելվում են բոլոր տեսակի հավաքները, ցույցերը, քայլերթերը, մամուլի…
Երթ ԱԺ այգուց՝ ի պաշտպանություն Ամուլսարի
Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լիդիանի հետ բանակցություններից հետո պատրաստ է ընկերությանը թույլ տալ՝ ավարտել հանքի շինարարության գործընթացը, և ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում միայն՝ դադարեցնել դրա գործունեությունը։ Հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանը, գոյություն ունեցող և բազմիցս ներկայացված փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, բազմաթիվ օրինախախտումներ…
Պուտինը ցուցարար ծնողներին զրկում է երեխաներից․ Նավալնի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսաստանում ընտանիքներից մեկի ամուսիններին ցանկանում են զրկել ծնողական իրավունքներից։ Պատճառն այն է, որ ծնողները իրենց երեխաների հետ մասնակցել են օգոստոսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ակցիային։ Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պատմում է, թե ինչու իշխանությունը չունի իրավունք նման գործողություն իրականցնելու, և ինչ կապ ունի այս ամենի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հիշեցնենք, որ Մոսկվայում երեկ…
Երթ Մոսկվայում՝ քաղաքական բռնաճնշումների դեմ (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Քաղաքապետարանը արգելել է հերթական բողոքի ցույցը Մոսկվայի կենտրոնում ՝ մերժելով հայտարարված բոլոր հրապարակների համար և չանելով այլ առաջարկ: Դատախազությունը, ինչպես միշտ, նախազգուշացրեց նախանշված քայլերթի անօրինականության մասին, Քննչական կոմիտեն արեց նույնը՝ վիդեո ձևաչափով, իսկ քաղաքացիներին SMS- հրավերներ է ուղարկվել՝ մասնակցելու Տիմա Բելորուսկիի և Օլգա Բուզովայի մասնակցությամբ համերգին: Այս մասին հայտնում է Дождь-ը։ Часть людей пошли…
Ջահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակից
Այսօր` երեկոյան ժամը 19:00-ին, Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ կմեկնարկի ջահերով ավանդական երթը: Երթը կանցկացվի «Ամբողջական և արդար հատուցում» կարգախոսով: Երթը նվիրված է Հայոց ցեղասպանության 104-ամյա տարելիցին։ Ջահերով երթի կազմակերպիչներն են ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը: Ջահերով երթն ամեն տարի ավանդաբար անցկացվում է ապրիլի 23-ի երեկոյան, միայն 2015-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ…














