երկրաշարժ

  • Վանում 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

    Վանում 4 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել

    Ներկայիս Թուրքիայի Հանրապետության կազմում գտնվող Վան քաղաքում փետրվարի 18-ի երեկոյան Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, տեղեկանում ենք Ermenihaber-ից: Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը եղել է Վանի Սարայ շրջանում: Օջախի խորությունը եղել է 11.25 մետր: Երկրաշարժը զգացվել է նաև Վանի Օզալփ շրջանում: Նշվում է, որ կարճատև խուճապի պատճառ դարձած երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

  • Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

    Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

    Փետրվարի 18-ին Ադրբեջանի Մասալը շրջանում երկրաշարժ է գրանցվել. հայտնում է Minval.az-ը: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 3,5 մագնիտուդ է կազմել, խորությունը՝ 20 կմ: Երկրաշարժը չի զգացվել:  

  • Բենգալյան ծոցում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

    Բենգալյան ծոցում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

    Բենգալյան ծոցում Անդամանյան և Նիկոբարյան կղզիների շրջանում սեյմոլոգները 6,0 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պորտ Բլեր քաղաքից 828 կմ արևելք, օջախը՝ 2 կմ խորությամբ: Ցունամիի վտանգի մասին չի հաղորդվել:

  • Ցնցումներն Ադրբեջանում շարունակվում են

    Ցնցումներն Ադրբեջանում շարունակվում են

    Ադրբեջանում դեռ ստորգետնյա ցնցումներ են գրանցվում: Այդ մասին հայտնում է Trend-ը: Նշվում է, որ դրանք կշարունակվեն, քանի դեռ երկրաշարժի օջախներում գործընթացը չի մարել: Հիշեցնենք, որ փետրվարի 5-6-ը Ադրբեջանի տարածքում 5 երկրաշարժ է գրանցվել: Եղել են փլուզումներ, ճանապարհներին ճաքեր են գրանցվել:

  • Կառավարությունը գույքագրելու է Սպիտակի երկրաշարժից հետո տնակներում բնակվողների բնակարանային խնդիրները

    Կառավարությունը գույքագրելու է Սպիտակի երկրաշարժից հետո տնակներում բնակվողների բնակարանային խնդիրները

    «Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները գույքագրելը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին», – այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Ըստ ծրագրի՝ կառավարությունը նաև հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու,…

  • Երկրաշարժն Ադրբեջանում «լուրջ վնաս չի պատճառել», բայց կան հոսպիտալացվածներ

    Երկրաշարժն Ադրբեջանում «լուրջ վնաս չի պատճառել», բայց կան հոսպիտալացվածներ

    Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ երկրի Շամախիի շրջանում փետրվարի 5-ին տեղի ունեցած երկրաշարժը որևէ վնաս չի հասցրել, սակայն միևնույն ժամանակ տեղեկություններ են հայտնել շենքերի-շինությունների պատերի փլուզումների մասին։ Խոսքը 20-25 բնակելի կամ տնտեսական նշանակության շինությունների մասին է, սակայն վնասների չափերը չեն հստակեցվում։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը հայտնել է, թե փլուզումները եղել են խարխուլ շինություններում, իսկ որոշ…

  • Երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք

    Երկրաշարժ Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք

    Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի…

  • Ինդոնեզիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է գրանցվել

    Ինդոնեզիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է գրանցվել

    Ինդոնեզիայի ափերի մոտ 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS): «Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 35 կմ խորության վրա՝ Ամահայ բնակավայրից 203 կմ արևելք», – ասվում է հաղորդագրության մեջ Նախնական տվյալով՝ զոհեր, տուժածներ ու ավերածություններ չկան: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

  • Արցախում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

    Արցախում գրանցվել է 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ

    Փետրվարի 4-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում` 3…

  • Երկրաշարժ Արցախի տարածքում

    Երկրաշարժ Արցախի տարածքում

    Սույն թվականի փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության  Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է…

  • Թայվանում երկրաշարժ է գրանցվել

    Թայվանում երկրաշարժ է գրանցվել

    5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թայվանի ափերի մոտ: Այս մասին հայտնում է եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնը: Էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թայբեյից 179 կիլոմետր բդեպի հարավ-արևելք, օջախը՝ 12կմ խորությամբ: Ավերածությունների և վիրավորների մասին դեռ չի հաղորդվել: Ստորգետնյա ցնցումները, ըստ ականատեսների՝ զգացվել են Թայբեյում:

  • Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

    Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

    6,2 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, Սողոմոնյան կղզիներում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Աշխարհագրական ծառայությանը (USGS)։ Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 03.51-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Չիրովանգ շրջանից 50 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 357 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի տեղեկացվել։

  • Կոլումբիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

    Կոլումբիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

    Կոլումբիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել՝ Բուկարամանգա քաղաքից 72 կմ հեռավորությամբ: Այս մասին հայտնել է Եվրոպական Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ծառայության տեղեկությունով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 170 կմ խորությամբ:

  • Երկրաշարժ՝ Պերուում և Էկվադորում

    Երկրաշարժ՝ Պերուում և Էկվադորում

    Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Պերուում և Էկվադորում։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Էկվադորի գեոֆիզիկայի ինստիտուտը հայտնել է, որ Մորոնա-Սանտյագո նահանգին՝ Պերուի հետ սահմանին արձանագրվել է 5,95 մագինիտուդով ցնցում։ Պերուի գեոֆիզիկայի ինստիտուտից հայտնել են 5,8 մագնիտուդով երկրաշարժի մասին Էկվադորի հետ սահմանային գոտում։ Զոհերի և ավերածության մասին դեռ տվյալներ չկան։