երկրաշարժ
«Լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր». զեկույց՝ 2019 թ. կատարվելիք աշխատանքների վերաբերյալ
ՀՀ կառավարության արտագնա նիստում, որը կայանալու է Գյումրիում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանը կներկայացնի զեկույց՝ աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Հայտնում է galatv.am-ը։ «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու…
Երկրաշարժից 30 տարի անց
Գյումրին 88-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց… կիսավեր շենքեր, կիսախարխուլ տնակներ, բնակարանի ակնկալիքով ապրող բազմաթիվ ընտանիքներ… 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11:41-ին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժը, որի ուժգնությունը էպիկենտրոնում գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած…
Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր երկրաշարժի տարելիցի առիթով
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Նպատակ ունենալով զորակցե լսոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայվի տասը բնակարան` յոթը` Գյումրի…
Նոր Կալեդոնիայում երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարված
Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,6 մագնիտուդով երկրաշարժ՝ ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված, հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվում է Տադին քաղաքից 153 կմ հարավ-արևելք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա է: Ցունամին կարող է տեղի ունենալ Լուայոտե կղզիների…
Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ալյասկայում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ալյասկայում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, հայտնում է Tje Hill-ը: Նախագահական հրամանագրին համապատասխան Ներքին անվտանգության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության հետ պետք է միասնական գործեն՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 553-ի
Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժերկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 553-ի, հայտնում է FARS News-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 513 տուժածի մասին:
8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ
Նոյեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:







