երկրներ
Աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի. ՄԱԿ գլխավոր քարտուղար
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի վերլուծական գրառում է կատարել, որի մեջ հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել գլոբալ պարենային աղետի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն: Նրա խոսքով` գոյություն ունեցող պարենային համակարգերի գործառնությունը կարող է խախտվել նոր գլոբալ ռեցեսիայի և կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով և սա սպառնալիք է աշխարհի առավել խոցելի հանրությանը սննդով…
Ռուսաստանում ուսումնասիրում են թռիչքներերը վերսկսելու հնարավորությունը
Ռուսաստանում ավիաընկերությունները դիտարկում են հուլիսի կեսից միջազգային ուղևորատար թռիչքնեը վերսկսելու հնարավորությունը: Հայտնի է, որ նման որոշումը պայմանավորված է երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կրճատման կայուն դինամիկայով: Առաջինը կարող են վերականգնվել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի երկրների հետ թռիչքները: Այնուհետև, այլ երկրների սահմանների բացմանը զուգահեռ, կվերսկսվի օդային հաղորդակցությունը նաև դրանց հետ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի:…
Այսօր կլիմիայի միջազգային օրն է
Մայիսի 15-ին աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը։ Տոնը, որը ոչ բնապահպանական է, սահմանվել է ի պատասխան օդերևութաբանության կոչի: Իհարկե, կլիմայի պահպանությունը մարդկության առաջ ծառացած գլոբալ խնդիրներից է: Ժամանակակից գիտությունները չեն կարողանում պատասխանել հարցին, թե որքան արագ կլինի կլիմայի աղետալի փոփոխությունը՝ Երկրի ջերմաստիճանի հետագա բարձրացման դեպքում։ Սակայն, ըստ բնապահպանների և օդերևութաբանների, մարդկությունը միանգամայն ի զորու…
Ռուսաստանում հաստատվել է 9,974 նոր դեպք. Worldometers
Worldometers պորտալից տեղեկանում ենք, որ Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9,974 նոր դեպք: Այժմ երկրում հաստատված դեպքերի թիվը 252,245 է, որոնցից բուժվել է 53,530-ը և մահացել` 2,305-ը: Հայտնենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանում կորոնավիրուսը չի նահանջում, որի արդյունքում այժմ երկիրը կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերով երկրների եռյակում է:
Շատ պետություններ որդեգրել են համաճարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը․ Լուկաշենկո. interfax
Interfax-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը տանելի է համարել: Ըստ Բելառուսի նախագահի՝ շատ պետություններ որդեգրել են համաճարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը։ «Բելառուսում իրավիճակն այսօր վիրուսների և այլ հիվանդությունների հետ կապված, որոնք մեզ մոտ բավականաչափ եղել են և կան, տանելի է: Մենք չենք ասում, որ մեզ մոտ ամեն ինչ կարգին է»,…
Հիմք չկա կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ մենք չունենք որևէ հիմք կարծելու, որ կորոնավիրուսը Հայաստանում շրջանառվել է ավելի վաղ, քան այն հայտնաբերվել է: «Վերջին օրերին շատ է խոսվում, որ կորոնավիրուսային հիվանդությունը մեր երկրում շրջանառվում է դեռ անցյալ տարվա դեկտեմբեր ամսից: Նախ ուզում եմ հիշեցնել, որ մենք նոր կորոնավիրուսի թեստավորումը…
800 մարդ հիվանդանոցներում է, 300 առանց ախտանշանների դեպքերը՝ հյուրանոցներում. նախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում։ «Մենք տեսնում ենք, որ այդ կանոնները լավ չեն պահպանվել, կամ…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ
Երեկ հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Դմիտրո Կուլեբայը։ Նախարարները մտքեր են փոխանակել կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ երկրներում իրականացվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանն իր զորակցությունը է հայտնել Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ համավարակի և դրա հետևանքների շուտափույթ հաղթահարման գործում: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունում Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիների հայրենիք…
Արսեն Թորոսյանը անդրադարձել է վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին
«Ազատության» եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը անդրադարձել է վերջին շաբաթում գրանցված վարակվածության թվերի աճին։ «Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը»,- ասել է Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ դա վտանգներ է պարունակում,…
Ռուսաստանը մինչև հուլիսի 1-ը հացահատիկ չի արտահանի ԵԱՏՄ սահմաններից դուրս
Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարությանը հայտնում է, որ ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս կասեցված է մինչև հուլիսի 1-ը։ Որոշումը կայացվել է ՌԴ կառավարության կողմից մարտի 31-ին։ Քվոտայի ծավալը կազմել է 7 միլիոն տոննա, այն պետք է գործի մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։ Գյուղատնտեսության նախարարությունը …
Ռուսաստանը կորոնավիրուսի տարածման պայմաններում ունի անհրաժեշտ ռեսուրսները․ Պուտին
Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տնից տեսաուղերձը, որով նախագահը դիմել է ռուսաստանցիներին և ասել, որ երկրում իրավիճակը գտնվում է լիակատար վերահսկողության ներքո, և «ամեն ինչ լավ է լինելու»: «Իշխանության բոլոր մակարդակները աշխատում են ռիթմիկ, կազմակերպված, պատասխանատու: Իրավիճակը լիակատար վերահսկողության ներքո է։ Մենք ուշադիր հետևում ենք այլ երկրների փորձին, ակտիվորեն համագործակցում ենք…
Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում հապճեպ ընդլայնման. Պուտին
«Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի ժամանակ, որը հեռարձակվել է «Ռոսիա-1» հեռուստաալիքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը չի ձգտում հապճեպ ընդլայնման։ Վլադիմի Պուտինի խոսքով՝ այլ տարածաշրջաններում ինտեգրացիոն գործընթացներում առաջանում են բազմաթիվ դժվարություններ: Նախագահը նշել է, որ միության զարգացման հարցում հարկավոր է «առաջ շարժվել աստիճանաբար, առանց շտապելու», որպեսզի խուսափեն հավելյալ դժվարություններից: Բացի այդ…
Հնդկաստանի ՆԳՆ-ն հայտնում է՝ Zoom-ը անվտանգ հարթակ չէ
Հնդակստանի իշխանությունները, միանալով այլ երկրներին, հայտարարել են, որ Zoom ծրագրային ապահովումը անվտանգ հարթակ չէ։ Աշխարհում տարածված համաճարակի պատճառով այս ծրագիրը տարածվել է գրեթե ամբողջ աշխարհում։ Հնդկաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է․ «Zoom-ն անվտանգ հարթակ չէ»։ Երկրի գերատեսչությունները ներկայացրել են փոփոխություններ Zoom-ի անվտանգության պարամետրերի և ծրագրային ապահովման մեջ։ Ավելի վաղ Ամերիկյան Zoom Video Communications Inc ընկերութունը…
Հայաստանի և Վրաստանի նախագահները հեռավար զրույց են ունեցել
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Երկու երկրների նախագահները քննարկել են երկրներում իրականցվող միջոցառումնները՝ ընդդեմ կորոնավիրուսի համավարակի։ Զրուցակիցները ընգծել են առավել, քան երբևէ կարևոր են դառնում համակարգված միջոցառումների իրականացումն ու համատեղ ջանքերի ներդրումը: Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլին նշել են, որ բարդ իրավիճակում երկու հարևան և բարեկամ…
ԵՏՄ առաջնորդները կողմ են հանրային միասնականությանը և տնտեսության կայունացմանը․ ՏԱՍՍ
Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների առաջնորդները բոլոր պետություններին կոչ են արել համավարակի պայմաններում դադարեցնել զինված հակամարտությունները և առևտրային պատերազմները։ ԵՏՄ տեսակոնֆերանսի ձևաչափով գագաթաժողովի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ ասվում է․ «Բոլոր պետություններին կոչ ենք անում աջակցել միջազգային համագործակցությանը, ամրապնդել վստահությունը, դադարեցնել զինված հակամարտությունները, առևտրային պատերազմները, միակողմանի ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները և անշեղորեն հետևել միջազգային իրավունքի նորմերին»։ Փաստաթղթում…














