fbpx
Առողջապահություն

800 մարդ հիվանդանոցներում է, 300 առանց ախտանշանների դեպքերը՝ հյուրանոցներում. նախարար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպման ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ եթե մենք պատասխանատու չլինենք, այդ վարքագիծը չդրսևորենք, ապա հիվանդանալու են մեր հարազատները, և ոչ թե պարզապես հիվանդների թվեր են լինելու, որոնց մենք չենք ճանաչում։

«Մենք տեսնում ենք, որ այդ կանոնները լավ չեն պահպանվել, կամ առնվազն չեն պահպանվել այնքան, որ հնարավոր լիներ կանխարգելել թե արտադրական կոլեկտիվներում, թե պարզապես հավաքատեղիներում փոխանցումները»,-նշել է Արսեն Թորոսյանը։

Նախարարը ընդգծել է, որ վերջին օրերի հիվանդների թվերը պայմանավորված են տարբեր գործոններով՝ մասնավորապես մարդկանց շարժունակության մեծացումով, որովհետև մենք փաստացի ունեցել էինք թուլացումներ: Նախարարը նշեց նաև որ եղել են կրկին որոշակի օջախանման դեպքեր։

«Ցավալի է, բայց վերջին օրերին մեզ մոտ ծանր դեպքերի թիվն է աճել. ծայրահեղ ծանր դեպքերից 9-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին, ինչը ինքնին դեռ մեծ ծանրաբեռնվածություն չէ առողջապահական համակարգի համար, որովհետև մենք կարողացանք հավելյալ ռեսուրսներ մոբիլիզացնել թե տարբեր երկրներից ձեռք բերելու և թե տեղում վերադասավորվելու շնորհիվ»,-ասել է Թորոսյանը։

Նա հայտնեց, որ այս պահին մոտ 800 մարդ հիվանդանոցներում է, և 300 առանց ախտանշանների դեպքերը՝ հյուրանոցներում:

«Մեր անձնական պատասխանատվությունը պետք է բերի նրան, որ մենք մեր մաքսիսմումից չանցնենք և չստացվեն այնպիսի դեպքեր, որոնք մենք արդեն ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցենք, որոշներին խնդրենք մնալ տանը»,-նշել է Արսեն Թորոսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ